Երազահան-Ղ




ՂԵԿ


Եթե երազում տեսել եք ղեկ, ապա դա հուսադրող և դրական նշան է:Ղեկը երազում նշանակում է հրաշալի կյանքի սկիզբ: Եթե որևէ տրանսպորտային միջոցի ղեկը կոտրված է , ապա սպասվում է հիասթափություն և կորուստ:

ՂՈՂԱՆՋ


Եթե եկեղեցու զանգի ղողանջ ես լսել, բարի լուր պիտի ստանաս և շատ չանցած, հեռուներից վերադառնա պիտի քո հարազատներից մեկը, որին վաղուց ի վեր կորած էիր համարում: Վերադառնա պիտի բեռ ու բարձով, այնպիսի թանկագին նվերներով, որ հարստացնի ու հոգեկան խաղաղություն պիտի շնորհի քեզ:Եթե տեսել ես, որ մանուկ ես, նստած ես դասի ու դպրոցական զանգի ղողանջ ես լսում, երազդ ամենաբարիներից է: Տանջալի սպասումներդ վերջ պիտի ունենան, կյանքիդ մեջ սկսվի պիտի մի նոր շրջան, երբ ամեն հոգսից ու կարիքից ձերբազատված, թեթև շունչ պիտի քաշես, և ուրախությունը պիտի լինի կյանքիդ ուղեկիցը:


ՂՌԵՐ


Կյանքդ մտել է մի շատ դժվարին հունի մեջ. ամեն քայլափոխի ոտքդ քարի է առնում, ամենուրեք դժվարությունների ես հանդիպում, մինչդեռ կարծում էիր, թե հեշտությամբ, զարտուղիներով կարող ես հասնել նպատակներիդ և վայելել կյանքի բարիքները: Երազդ հուշում է, որ չարաչար սխալվել ես, այդ հեշտ ուղիները քեզ համար չեն, ու եթե հրաժարվես ծանր ու տքնաջան աշխատանքից, ոչնչի չես կարող հասնել:


Նախորդը Հաջորդը