Երազահան-Մ


Տառերի ցանկն այստեղ


ՄԱԳԼՑԵԼ 

Եթե երազում տեսել եք, որ դժվարությամբ վեր եք մագլցում, ապա դժվարին գործերում ձեզ հաջողություն է սպասվում։ Եթե երազում տեսել եք, որ մեծ դժվարությամբ վայր եք իջնում, ապա ձեզ սպասվում են անհաջողություններ։


ՄԱԶ 

Եթե երազում տեսել եք, որ երկար մազեր ունեք, ապա ձեզ սպասվում են ուրախալի նորություններ, հավատարիմ ընկերություն, բարեկեցություն։ Խճճված մազերն անհաջող և խճճված գործերի նշան են։ Եթե երազում տեսել եք, որ ձեր մազերը թափել են, ապա սպասվում են վեճեր, անհաջողություն, կորուստ, աղքատություն, բաժանում սիրելի մարդկանցից։

Երազում տեսնել մազերը ոսկեգույն, աղջկա համար նշանակում է , որ նրա ընտրյալը արժանի և հուսալի անձնավորություն է :

Երազում մազերը կարմիր ներկելը նշանակում է , որ հետաքրքիր առաջարկ կստանաք:


ՄԱԶԵՐԸ ԿՏՐԵԼ

Երազում ինքդ քո մազերը կտրելը նշանակում է դավաճանություն,խաբեություն:Եթե ուրիշն է կտրում քո մազերը՝դժբախտություն,սուգ:Բայց եթե իրականում որոշել եք մազերը կտրել և երազում տեսնում եք,ապա երազը փուչ է:

Երազում տեսնել սպիտակահեր մարդ կամ եթե ձեզ եք տեսվում սպիտակ վարսերով, նշանակում է , որ կլինեն վատ փոփոխություններ, որոնք միայն տհաճություն կբերեն: Սիրահարների համար այդ երազը նշանակում է մրացակցի ի հայտ գալը:


ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

Երազում մակագրություն տեսնելը կամ այն ընթերցելը դրամական կորստի կամ վատ լուրեր ստանալու նշան է։


ՄԱՀ 

Երազում մահ տեսնելը կամ մահվան մասին զրուցելը փոփոխությունների, նոր սկզբի, ձգձգվող գործերի ավարտի, նոր ծանոթությունների հաստատման նշան է։

Մահացածին կենդանի տեսնել:Եթե երազում տեսել եք մահացած մարդուն կենդանի,ապա դա բարեկեցության նշան է:Ինչպես նաև եթե կենդանի եք տեսել շատ վաղուց մահացածին,դա նշանակում է, որ եղանակի փոփոխություն կլինի:


ՄԱՀԱՑԱԾ ՄԱՐԴ (ՀԱՆԳՈՒՑՅԱԼ) 

Եթե երազում տեսնում ես վաղուց մահացած մարդու, որը ոչինչ չի ասում և գնում է, նշանակում է նա նեղացել է և ուզում է , որ իր գերեզմանին այցելես: Եթե խոսում է , ապա կարևոր է հիշել ամեն մի բառը,քանի որ հանգուցյալը հենց այնպես երազում չի այցելում,ուրեմն ինչ-որ կարևոր բան է ասում: Երազում մահացածին ինչ որ բան տալ, նշանակում է կյանքում ինչ որ կորուստ կունենաք`հաջողության,առողջության, գումարի կամ սիրո տեսքով: Եթե երազում հանգուցյալը ջուր է խնդրում, ապա իրականում կասկածելի խնդրանքները մի կատարեք: Եթե երազում հանգուցիալը ծածկոց է խնդրում, ուրեմն խնդրում է, որ այցելեք իր գերեզմանին, աղոթեք և մոմ վառեք նրա համար: Եթե երազում մահացած մարդը ձեզ օգնում է , ապա այն գործը որ սկսել եք , հաջողված է լինելու:


ՄԱՅՐ 

Յուրաքանչյուր երազ, որում տեսել եք ձեր մորը, նշանակում է բարեկեցություն ևօրհնանք։


ՄԱՆԴԱՐԻՆ

Երազում մանդարին տեսնելը նշանակում է , որ շուտով հյուրեր կունենաք: Եթե ուտում եք հասած մանդարին, ապա շրչջապատին չափազանց շատ է ձեր վստահությունը: Սակայն այն չի արդարացնի ձեր վստահությունը: Եթե հղի կինն է տեղնում մանդարինի ծաղկած ծառ, ապա կունենա առողջ և հաջողակ երեխա:


ՄԱՆՈՒՇԱԿ

Մանուշակը խորհրդանշում է համեստություն, որի հետևում թաքնված են բուռն զգացմունքներ։


ՄԱՈԱԽՈՒՂ 

Մառախուղի վերաբերյալ երազները կանխատեսում Են գործերում խոչընդոտներ, տխրություն, կորուստ, կասկած կամ խելակորույս կիրք։


ՄԱՏ 

Երազում աջ ձեռքի մատներ տեսնելը նշանակում է արական սեռի բարեկամներ, իսկ ձախ ձեռքի մատներ տեսնելը իգական սեռի բարեկամներ։ Երազում տեսնել, որ ձեր մատները գեղեցիկ են, նշանակում է ձեր ցանկությունները կիրականանան։ Երազում առանց մատների մնալը նյութական մեծ վնասի կամ երեխաների կորստի նշան է։


ՄԱՏԱՆԻ 

Երազում մատանի տեսնելը նշանակում է ընկերություն, ամուսնություն, կապվածություն, նշանադրություն։ Երազում մատանի կոտրելը կամ կորցնելը հարաբերությունների խզման և սիրելի մարդու կորստի նշան է։


ՄԱՏԻՏ 

Երազում մատիտով նշումներ անելը նշանակում է սպասվում են լուրեր։ Գունավոր մատիտներ տեսնելը երազկոտության նշան է։


ՄԱՐԳԱՐԻՏ 

Երազում մարգարիտ տեսնելը գործերում հաջողության նշան է։ Մեկ այլ մեկնաբանությամբ մարգարտի վերաբերյալ երազները նշանակում են սուտ, արցունքներ ևընկերոջից բաժանում։


ՄԱՐԴԻԿ 

Երազում մռայլ մարդկանցով շրջապատված լինելը կորստի, ապրումների, վատ լուրերի նշան է։ Տոնական զգեստներով մարդկանց տեսնելը նշանակում է, որ ձեր կարգավիճակը կբարելավվի։


ՄԱՐՄԻՆ 

Երազում ձեր մարմինը մերկ տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է ամոթ, նվաստացում և խայտառակություն։ Երազում մարմնի վրա վնասվածք տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում են անախորժություններ և երազը նախազգուշացնում է վտանգի վերաբերյալ։ Երազում գիրանալը մեծ հաճույքների նշան է։ Երազում նիհարելը աղքատության, զրկանքների և մեծ ապրումների նշան է։


ՄԵԽԱԿ

Մեխակն արժանապատվության և մեծարանքի նշան է։


ՄԵԿՆԵԼ 

Երազում տեսնել, որ դուք ձեր տնից ինչ որ տեղ եք մեկնում, նշանակում է, որ ձեզսպասվում են մեծփոփոխություններ։


ՄԵՂՐ 

Երազում մեղրը հարստության նշան է։ Սիրահարների համար այն համատեղ կյանքում երջանկության նշան է։ Դառը մեղրը նշանակում է տխրություն և սին հույսեր։


ՄԵՌԵԼ 

Երազում մեռել տեսնելն իրական կյանքում ձեզ ոչնչով չի վնասի, եթե այն անշարժ պառկած է և ոչինչ չի անում։ Եթե երազում տեսել եք, որ մեռելն իրարանցում է առաջացրել, ապա այն կանխատեսում է անախորժություններ և վտանգ։ Երազում հարազատ մարդուն կամ ընկերոջը մահացած տեսնելը նշանակում է նրա հետ կապված անախորժություններ, բաժանում կամ մեծ ապրումներ։ Ուրախ մեռելը ընկերոջից կամ հարազատներից լավ նորություն ստանալու նշան է։ Տխուր մեռելը վատ նորության նշան է։ Ինքներդ ձեզ մահացած տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքը երկար և բարեկեցիկ կլինի։


ՄԵՏԱՂԱԴՐԱՄ 

Մետաղադրամներ տասնելը նշանակում է կյանքից լիարժեք բավարարավածություն ստանալ:Եթե հաշվել եք մետաղադրամները, ապա կցուցաբերեք ժլատություն: Եթե զոհաբերել եք աղքատներին, ապա ձեռք կբերեք հավատարիմ ընկերներ: ՄԹՈՒԹՅՈՒՆ Մթությունը նշանակում է դեպրեսիա և անհասկացվածություն:Եթե երազում մնացել եք մութ սենյակում մենակ նշանակում է , որ դուք կյանքում սիրելիի աջակցության կարիքն ունեք: Ոչ միայն ձեզ պակասում են սեռական հարաբերությունները, այլ նաև սառնություն կա հարաբերություններում: Դուք ձգտում եք ամեն ինչ լրջացնել, բայց զգում եք, որ ցանկությունները փոխադարձ չեն:


ՄԻՋԱՆՑՔ 

Երազում միջանցք տեսնելը կամ նրանով առաջ ընթանալը նշանակում է, որ ձեզսպասվում են դժվարություններ։ Միջանցքով մեկ այլ տարածք մտնելը նշանակում է, որ դուք կհաղթահարեք դժվարությունները։


ՄԻՍ 

Երազում միս տեսնելը, գնելը կամ ուտելը նշանակում է ձեզ սպասվում են անախորժություններ կամ հիվանդություն։


ՄԿՐԱՏ 

Երազում մկրատ տեսնելը ստի, կեղծիքի նշան է։ Երազում մկրատ սրելը վեճի և պարզաբանումների նշան է։ Մկրատով ինչ որ բան կտրելը եկամտի, գումարի ստացման և բարիքների նշան է։


ՄՈՄ 

Երազում մոմ տեսնելը կյանքի, առողջության, բարեկեցության, սիրո նշան է։ Երազում մոմ վառելը հաջողության նշան է։ Երազում չվառված մոմերը կանխատեսում են տխրություն։


ՄՈՄԱԿԱԼ 

Երազում մոմակալ տեսնելը նշանակում է ինչ որ գաղտնիքի բացահայտում, գաղտնի հարաբերություններ, գաղտնի սեր կամ անարդար գործարք։ Երազում վառվող մոմերով մոմակալ տեսնելը մեծ սիրո կամ մեծ հաջողության նշան է։


ՄՈԾԱԿ 

Երազում մոծակ սպանելը կամ բռնելը նշանակում է, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք դժվարությունները։


ՄՈՐԹԻ 

Երազում նուրբ, փափուկ, թանկարժեք մորթի տեսնելը նրբության, կապվածության, ազնվության նշան է։ Կոշտ, ծակծկող մորթի տեսնելը խաբեության, դավաճանության նշան է։


ՄՈՐՈՒՔ 

Ինքներդ ձեզ մորուքով տեսնելը գործերի բարեհաջող ընթացքի և եկամտի նշան է։ Երազում կինն իրեն մորուքով տեսնելը նշանակում է, որ ձեզսպասվում են դժվարություններ։ Հղի կինը մորուքով լինելը նշանակում է, որ նա լույս աշխարհ է բերելու արու զավակ։ Երազում սև գույնի մորուք տեսնելը նշանակում է առողջություն։ Երազում երկար մորուքով լինելը մեծարանքի և պարգևի նշան է։ Եթե երազում տղամարդը տեսնում է, որ սափրել է մորուքը, ապա նրան սպասվում են անախորժություններ։

ՄՈՒԿ 

Երազում մուկն անցանկալի հարաբերությունների, դժվարին իրավիճակների նշան է։

Նախորդը Հաջորդը