Երազահան-Հ


Տառերի ցանկն այստեղ


ՀԱԳՈՒՍՏ 

Երազում նոր հագուստ կրելը կապված է նոր պլանների հետ և կանխատեսում է հաջողություն գործերում, նոր ծանոթություններում, հարաբերություններում։ Ցնցոտիներ, հնամաշ հագուստ տեսնելը կարիքի նշան է։ Եթե երազում տեսել եք, որ կրում եք շատ հագուստ, ապա սպասվում են անախորժություններ։


ՀԱՂԹԵԼ 

Երազում հաղթելը երազանքների իրականացման և կարողություն ստանալու նշան է։ Սակայն եթե հաղթանակը անարդար կերպով եք ձեռք բերել, ապա կարող եք կորցնել այն, ինչ ձեռք եք բերել։


ՀԱՄԲՈՒՅՐ 

Եթե երազում ձեր սիրելին ձեզ համբուրում է, ապա շուտով կլսեք նրա դավաճանության մասին։ Անծանոթին համբուրելը նույնպես նշանակում է, որ ձեր սիրելին ձեզ դավաճանում է։ Երազում ծնողներին համբուրելը գործերում հաջողության և ընտանիքում խաղաղության նշան է։ Ամուսիններն իրար համբուրելը ընտանիքում երջանկության և ներդաշնակության նշան է։


ՀԱՄԵՐԳ 

Երազում համերգին ներկա լինելը և երաժշտություն լսելը տխրության մխիթարանքի նշան է։ Համերգից վատ տպավորություններ ստանալը անախորժությունների, վատ նորությունների նշան է։


ՀԱՅԵԼԻ 

Երազում հայելի տեսնելը փոփոխության նշան է։ Երազում ամբողջ հասակով հայելու մեջ տեսնելը ամուսնության նշան է։ Որքան աղքատիկ է հայելու շրջանակը, այնքան աղքատ կապրեք միայնակ կամ ձեր ամուսնու հետ։ Երազում հայելի կոտրելը նշանակում է, որ ձեր երազանքները և սպասումները չեն իրականանա։ Փոքրիկ հայելի տեսնելը նշանակում է սիրային արկածներ։


ՀԱՅՏՆԻՆԵՐ (ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԵՍՆԵԼ) 

 Եթե տեսել եք հայտնի մարդկանց, ուրեմն շուտով առաջխաղացում կունենաք աշխատանքում, կամ կփոխադրվեք ավելի լավ վարձատրվող աշխատանքի:


ՀԱՅՐ 

Երազում մահացած հորը տեսնելը հիվանդության կամ ժառանգություն ստանալու նշան է։ Երազում հոր հետ վիճելը անհաջողության նշան է։ Երազում հորը երջանիկ տեսնելը նշանակում է,որ դուք լուր կստանաք տանից։


ՀԱՆԳՈՒՑՅԱԼ (ՄԱՀԱՑԱԾ ՄԱՐԴ) 

 Եթե երազում տեսնում ես վաղուց մահացած մարդու, որը ոչինչ չի ասում և գնում է, նշանակում է նա նեղացել է և ուզում է , որ իր գերեզմանին այցելես: Եթե խոսում է , ապա կարևոր է հիշել ամեն մի բառը,քանի որ հանգուցյալը հենց այնպես երազում չի այցելում,ուրեմն ինչ-որ կարևոր բան է ասում: Երազում մահացածին ինչ որ բան տալ, նշանակում է կյանքում ինչ որ կորուստ կունենաք`հաջողության,առողջության, գումարի կամ սիրո տեսքով: Եթե երազում հանգուցյալը ջուր է խնդրում, ապա իրականում կասկածելի խնդրանքները մի կատարեք: Եթե երազում հանգուցիալը ծածկոց է խնդրում, ուրեմն խնդրում է, որ այցելեք իր գերեզմանին, աղոթեք և մոմ վառեք նրա համար: Եթե երազում մահացած մարդը ձեզ օգնում է , ապա այն գործը որ սկսել եք , հաջողված է լինելու:


ՀԱՆԴԻՊՈՒՄ 

Երազում անսպասելի հանդիպումը հոգեկան զրույցի նշան է։


ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ 

Երազում հանրագիտարան տեսնելը նշանակում է նորություն ստանալ, որին անհամբերությամբ սպասում էիք։ Երբեմն երազը նշանակում է, որ դուք կգտնեք ձեզ հուզող հարցի պատասխանը։


ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ 

Երազում հանցագործություն գործելը ևանպատիժմնալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի իրագործել վտանգներով լի մի գործ։


ՀԱՐԿ 

Երազում հարկը նշանակում է բարձրանալ սոցիալական աստիճանով։ Մեկ հարկը մյուսի հետևից հաղթահարելովվեր բարձրանալը հաջողության նշան է։


ՀԱՐՍԱՆԻՔ 

Երազում հարսանիքի մասին զրույց լսելը կամ մասնակցություն ունենալը տխրության նշան է։ Հարսանիքին կամ եկեղեցում պսակադրությանը ներկա գտնվելը հիվանդության, տխրության նշան է։


ՀԱՐՍՆԱՑՈՒ(ՓԵԱԱՑՈՒ) 

Երազում հարսնացու կամ փեսացու լինելը տխրության կամ հիասթափության նշան է, իսկ նրանց տեսնելը խարդավանքի նշանէ։


ՀԱՐԵՎԱՆ 

Հարևանների վերաբերյալ յուրաքանչյուր երազ ընտանեկան հոգսերի, անհանգստության, անախորժության և բամբասանքների նշանէ։


ՀԱՑ 

Երազում սպիտակ հաց տեսնելը եկամտի և գործերում հաջողության նշան է։ Երազում սևհաց ուտելը կորստի նշան է։ Երազումչոր հաց տեսնելը կամ ինչ որ մեկից ստանալը նշանակում է, որ ձեր կյանքում սպասվում են դժվար ժամանակներ։ Թթվասերի կամ մեղրի մեջ հաց ընկղմելը հարստության և բարեկեցության նշան է։


ՀԵԾԱՆԻՎ 

Երազում հեծանիվ վարելը նշանակում է, որ ձեր գործերն արագորեն առաջ կընթանան։ Բայց դուք չպետք է հույս ունենաք, որ ձեր կյանքը հանգիստ է ընթանալու, քանի որ առջևում ձեզ սպասվում են բազում խնդիրներ և անախորժություններ։


ՀԵՂԻՆԱԿ 

Եթե դուք հեղինակ եք և երազում ձեր գործերը չեն հավանում,դա նշանակում է ,որ կասկածներից հետո այն կընդունվի:Եթե դուք տեսնում եք հեղինակի,որն ավարտել է գործը և զննում է իր աշխատանքը,ապա դա նշանակում է,որ ձեր ստեղծագործական կյանքում տհաճություններ են սպասվում:


ՀԵՏԱՊՆԴՈՒՄ 

Եթե երազում դուք տեսել եք, որ ձեզ հետապնդում են հանցագործներ, թշնամիներ, մարդասպաններ, ապա ձեզ սպասվում են բազում փորձություններ և անախորժություններ, որոնք կարող են ձեզ վախեցնել։


ՀԵՏՔ 

Երազում ինչ որ իրի կամ առարկայի վրա հետք տեսնելը ամոթի, անարգանքի, քննադատության կամ նորության նշան է։


ՀԵՈԱԳԻՐ 

Երազում հեռագիր ստանալը նշանակում է, որ դուք շուտով անսպասելի նորություն կստանաք։


ՀԵՈԱԽՈՍ 

Երազում հեռախոս տեսնելը նշանակում է անհանգստություն և անհաջողություն գործերում, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում։ Երազում հեռախոսի զանգ լսելը կանխատեսում է, որ դուք անսպասելի նորություն կստանաք։


ՀԵՔԻԱԹ 

Երազում հեքիաթ լսելը նշանակում է, որ ինչ որ մեկը կփորձի ձեզ խաբել։ Երազում ինչ որ մեկին հեքիաթ պատմելը նշանակում է, որ դուք պետք է հնարամտություն իրագործեք, եթե ցանկանում եք իրականացնել ձեր նպատակը։


ՀԻՄԱՐ 

Երազում հիմար լինելը աղքատ մարդու համար նշանակում է եկամուտ ստանալ կամ գործերում հաջողություն ունենալ, իսկ հիվանդ մարդու համար՝ ապաքինում։ Երազում հիմար մարդու հանդիպելը նշանակում է անսպասելի անախորժություն։


ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ 

Երազում հիմարություն անելը նշանակում է, որ իրական կյանքում դուք կհայտնվեք անհարմար դրության մեջ։ Երազում տեսնել, որ ինչ որ մեկն անմտություն է անում, նշանակում է ծախսեր են սպասվում։


ՀԻՆ ԻՐԵՐ 

Երազում հին հրեր տեսնելը նշանակում է աղքատություն և կորուստ։ Հին իրերից երազում ազատվելը հակառակ նշանակությունն ունի։


ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ 

Հիսուսի մասին երազ տեսնելը տխրության, մխիթարանքի և դժվարին պահին աջակցության նշան է։


ՀԻՎԱՆԴԱՆՈՑ 

Երազում հիվանդանոց տեսնելը հաջողության, առողջության, բարեկեցության նշան է։ Երազում հիվանդանոցում հայտնվելը կանխատեսում է, որ դուք շուտով անցանկալի փորձության եք ենթարկվելու, որը կհաջողվի հաղթահարել ընկերների օգնությամբ։


ՀՂԻՈՒԹՅՈՒՆ

 Հղիության մասին երազը կանխատեսում է նոր ծրագրերի հետ կապված խնդիրներ։ Երազում գեղեցիկ հղի կին տեսնելը և հիանալը անսպասելի եկամտի նշան է։ Եթե հղի կինը տգեղէ, ապա ձեզ սպասվում են բազում հոգսեր։

Եթե կինը երազում հղի է, նշանակում է նա շուտով իրոք կարող է երեխա ունենալ: Եթե քնաց կինը իրականում հղի , ապա բարեհաջող կծննդաբերի: Եթե տղամարդն է երազում հղի, նշանակում է նա ցանկանում է իր սիրելի կնոջից երեխա ունենալ:


ՀՅՈՒՐ 

Երազում հյուրեր ընդունելը նշանակում է, որ շուտով ձեր ընտանիքում անսպասելի իրադարձություն տեղի կունենա։ Անկոչ հյուրերը բամբասանքների, խաբեության, շրջապատի նախանձի նշանեն։


ՀՈԼ 

Երազում տեսնել, թե ինչպես է հոլը պտտվում, նշանակում է, որ ձեր կյանքում իրադարձություններն արագ են ընթանալու, որի հետևանքում այդ ամենի մասին մտածելու ժամանակ չեք ունենա։


ՀՈՂ 

Երազում լավ խնամված, այգիներով հող տեսնելը ընտանեկան մեծ երջանկության նշան է։ Կանաչով կամ մամուռով պատված հող տեսնելը հարստության կամ շահույթով ամուսնության նշան է։ Երազում անպտուղ հող տեսնելը անհաջողության և կորստի նշան է։ Նավից ցամաքը տեսնելը բազում ապրումներից հետո ձեռք բերված հաջողության նշան է։


ՀՈՎՀԱՐ 

Երազում հովհար տեսնելը նշանակում է, որ ձեր թեթևամիտ վարքը ձեզ մեծ վնաս կպատճառի։


ՀՈՎՏԱՇՈՒՇԱՆ

Հովտաշուշանն անմեղ չարաճճիության, անվնաս կոկետության նշան է։


ՀՐԱՇՔ 

Երազում ինչ որ հրաշք տեսնելը մեծ հույսերի նշան է։


ՀՐԱՊԱՐԱԿ 

Եթե երազում դուք տեսել եք մարդկանցով լի մեծ հրապարակ, ապա սպասվում են ազգային բողոքներ, ցույցեր, որոնք ուղղված կլինեն կառավարության անարդարությունների դեմ։ Երազում դատարկ հրապարակը նշանակում է, որ ոչինչչի խախտի ձեր կյանքի անդորրը։


ՀՐԴԵՀ 

Երազում հրդեհ տեսնելը կորստի, անհաջողության նշան է։ Երազում հրդեհի ահազանգլսելը կարևոր ևհրատապ իրադարձությունների նշան է։


ՀՐԵՇ 

Երազում հրեշ տեսնելը սննկացման, ծանր հիվանդության նշան է։ Երազում հրեշին հաղթելը նշանակում է, որ դուք մեծ հաջողություն կունենաք գործերում և մեծ եկամուտ կստանաք։


ՀՐԵՇՏԱԿ 

Երազում տխուր հրեշտակ տեսնելը մեծ տխրության կամ հարազատի մահվան նշան է։ Երազում գեղեցիկ հրեշտակ տեսնելը նշանակում է, որ դուք հաճելի լուր եք ստանալու։


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը