Երազահան-Պ


Տառերի ցանկն այստեղ


ՊԱՂՊԱՂԱԿ 

Եթե երազում կերել եք պաղպաղակ, ապա սկսած գործերը հաջողություն կունենան: Եթե տեսել եք պաղպաղակ ուտող երեխաներ, ապա ձեզ սպասվում է ծաղկում և երջանկություն, որոնք կուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում: Եթե կինը երազում իր սիրելիի ներկայությամբ գցում է պաղպաղակը, ապա նա կտարվի ուրիշ տղամարդով: Եթե պաղպաղակը հալվել է , ապա անսպասելի կվշտանաք:


ՊԱՅՈՒՍԱԿ 

Երազում պայուսակ տեսնելը բարեկեցության նշան է։ Դատարկ պայուսակը նշանակում է, որ հաջողությունը ձեզանից երես կթեքի։ Լի պայուսակը բարեկեցության, հարստության և նպատակին հասնելու նշան է։


ՊԱՏԵՐԱԶՄ 

Երազում պատերազմ տեսնելը վեճի և անախորժության նշան է։ Պատերազմական գործողություններում մասնակցություն ունենալը թշնամու նկատմամբ հաղթանակի, գործերում հաջողության նշան է, այն դեպքում, եթե դուք չեք պարտվել։


ՊԱՏՈՒՀԱՆ 

Երազում պատուհանը խորհրդանշում է գործերում խոչընդոտներ, ծրագրերի խափանում։ Երազում պատուհան կոտրելը և դուրս գալը նշանակում է ձեր բաղձալի երազանքը կիրականանա։


ՊԱՐԱՀԱՆԴԵՍ 

Երազում պարահանդեսում պարելը նշանակում է, որ ձեր թեթևամտությունը հիասթափության կհանգեցնի։


ՊԱՐԱՆ (ՃՈՊԱՆ) 

Երազում պարան տեսնելը խճճված գործերի, անհաջողության, պարտքերի ս2ւսն է։ Կտրված պարանը վշտի նշան է։ Եթե պարանը որևէ հատվածում մաշվել է՛ ապա ձեզ վտանգ է սպառնում։ Պարանով վեր բարձրանալը հաջողության է, վայր իջնելը անհաջողության և հիասթափության։ Ինչ որ մեկին պարանով կապելը կապվածության, խորը զգացմունքների, ընդհանուր հետաքրքրությունների նշան է։

Պարան տեսնելը նշանակում է որոշակի կապվածություն մարդկանց կամ որոշ իրերի:Եթե պարանով իջնում եք, և այն պոկվում է , ապա կյանքում կհասնեք շոշափելի բարձունքների: Բարձրահարկ շենքից պարանով իջնել, նշանակում է հրաժարվել նախկինում մտածված բոլոր պլաններից:


ՊԱՐԵԼ 

Երազում ձեր տանը ձեր հարազատների հետ պարելը նշանակում է բարեկեցություն և հարստություն։


ՊԱՐԿ 

Երազում պարկ տեսնելը բարեկեցության, պարտավորությունների, պատասխանատվության, հոգսերի նշան է։ Եթե դուք երազում տեսել եք լի պարկ, ապա սպասվում է լիություն։


ՊԱՐՏՔ 

Պարտքով գումար վերցնելը նշանակում է լուրջ տհաճություն բոլոր ոլորտներում: Պարտքը ետ վերադարձնելը՝ շահույթ, ձեռնատու գործարք:Պարտքատիրոջը հանդիպելը՝ խաբեյություն:


ՊԻՋԱԿ (ԿՈՍՏՅՈՒՄ)

Տղամարդու պիջակ տեսնելը նշանակում է փողային կորուստ: Հակառակ սեռի ներկայացուցչի կոստյում տեսնելը 2 սեռի համար էլ նշանակում է սեռական անբավարարվածություն: Դիամակահանդեսային կոստյում տեսնելը նշանակում է գործերի տարօրինակ շրջադարձ, անհավատալի լուրեր: Նոր կոստյում գնելը փառք ու պատիվ է:


ՊԼՈՄԲԱ 

Եթե պոկվել է ձեր ատամի պլոմբան,նշանակում է,որ շուտով կյանքի կկոչվի այն ,ինչն այդքան երկար աշխատանք է խլել ձեզանից:Վերջապես դուք կվայելեք ձեր աշխատանքի պտուղները: Աշխատասենյակի դուռը պլոմբելը զգուշություն,եթե երազում դուք անորակ պլոմբա եք դրել,նշանակում է ձեր սիրելին ձեր ուշադրության պակաս ունի,եթե չափազանց բարձր պլոմբա եք դրել,ուրեմն պետք է զգուշանաք ինքնակոչներից:


ՊՈՒՐԱԿ 

Երազում գեղեցիկ պուրակ տեսնելը նշանակում է բավարարվածություն ստանալ ձեր արարքներից։ Մռայլ աշնանային պուրակը դժբախտության նշան:


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը