Երազահան-Ս


Տառերի ցանկն այստեղ

ՍԱԳ 

Երազում սագ տեսնելը նշանակում է հիմարություն։


ՍԱԹ 

Տարիների համառ ու ծանր աշխատանքդ, որ ապարդյուն էիր համարում, քեզ համար իսկ անակնկալ պիտի բարձր գնահատականի արժանանա և լուսավորի ու գեղեցկացնի կյանքդ:

ՍԱԼՈՐ 

Եթե սև սալոր է տեսածդ, շուտով մի վատ լուր պիտի ստանաս, տանջվես պիտի, նույնիսկ հիվանդանաս, բայց շատ չանցած պիտի պարզվի, որ սուտ է այդ լուրը: Եթե կարմիր սալոր է, մի անակնկալ, բայց կարճատև ուրախություն պիտի ապրես:


ՍԱՊԱՏԱՎՈՐ 

Երազում սապատավոր մարդ տեսնելը փոփոխության նշան է։ Ինքներդ ձեզ սապատով տեսնելը հարստության և շահումի նշան է։


ՍԱՅԼ 

Մի գործ ես սկսել, որի կարողության նկատմամբ մեծ կասկածներ ունես: Երազդ գալիս է հուշելու, որ շարունակես գործդ, որովհետև թեև դժվարությամբ ու դանդաղորեն, բայց հաստատապես քեզ հասցնելու է ցանկալի նպատակիդ:


ՍԱՌՆԱՄԱՆԻՔ 

Սառնամանիքի մասին երազ տեսնելը նախազգուշացնում է, որ պետք է խուսափել հիմարություն անելուց, որը կարող է դժբախտ պատահարի պատճառ հանդիսանալ։


ՍԱՌՈՒՅՑ 

Երազում տանը սառույց տեսնելը գործերում, ընկերների և հարազատների հետ հարաբերություններում անհաջողության նշան է։ Երբեմն այսպիսի երազ տեսնելը կարող է նախազգուշացնել մեծ անհաջողության կամ տվյալ տան բնակիչների հիվանդության մասին։ Եթե երազում տեսել եք, որ գարունը եկել է և սառույցը հալում է, ապա դուք հաջողությամբ կիրագործեք վաղուց ծրագրած ձեր գործերը։


ՍԱՆԴՈՒՂՔ 

Շատ արագորեն կյանքիդ մեջ մեծ փոփոխություններ պիտի կատարվեն, շնորհազրկվես պիտի, հանվես պաշտոնից, զրկվես բարեկամներից: Բայց շուտով պարզվի պիտի, որ զրպարտել են քեզ, անհիմն են քեզ վերա գրվող մեղքերը: Նորից պիտի բարձրանաս, և շատ նորից դռներ պիտի բացվեն քո առաջ:


ՍԱՆՁ 

Վայրիվերո, անբարո և անազնիվ կյանքով ես ապրում: Երազդ գալիս է նախազգուշացնելու, որ եթե չկարողանաս զսպել մութ կրքերդ ու բնազդներդ, հաշվի չնստես խղճիդ հետ, ապա ողբեր գական վերջ պիտի ունենաս:


ՍԱՆՐ 

Բնավորությամբ անհամարձակ ես, չափված ձևված: Եվ եթե տեսել ես, որ մազերդ ես սանրում, ուզում ես կարգավորել անհամարձակությանդ պատճառով խախտված, խառնված գործերիդ ընթացքը, բայց դա չի հաջողվում քեզ: Երազդ հուշում է, որ նման վարվելակերպով հաջողության չես հասնելու: Եթե կին ես ու նույն երազն ես տեսել, շուտով սիրային մի պատահական հանդիպում պիտի ունենաս: Այդ հանդիպումը մեծ բավականություն է պատճառելու քեզ, բայց նաև մեծ տագնապ, ուստիև դրանով էլ վերջանալու է:


ՍԱՊԱՏ 

Եթե սապատավորը ծանոթ մարդ է, ուրեմն շրջապատումդ կա մեկը, որ նախանձում է հաջողություններիդ, թույնով ու մաղձով է լցված քո դեմ և ամեն կերպ փորձում է վնասել քեզ: Երազդ հուշում է, որ զգուշանաս նրանից, դեմքին չասես այն, ինչ մտածում ես իր մասին, քանզի շատ վտանգավոր անձնավորություն է:


ՍԱՏԱՆԱ 

Երազում սատանա տեսնելը խորհրդանշում է գայթակղություն ևխառնաշփոթ գործեր։


ՍԱՐ 

Երազում սար տեսնելը գործերում խոչընդոտների նշան է։ Անտառներով ծածկված սարեր տեսնելն անհավատարմության նշան է։ Սարերում անդունդներ տեսնելը հաղթանակի նշան է։


ՍԱՐԴ 

Երազում սարդ տեսնելը նշանակում է, որ անուշադրության եք մատնել ձեր գործերը։ Աեծ և սարսափելի սարդ տեսնելը վտանգավոր թշնամու խորհրդանշան է։ Աարդ սպանելը կանխատեսում է ամուսնալուծություն կամ սիրելի անձնավորությունից բաժանում։ Երազում տեսնել, թե ինչպես է սարդը պատով վեր բարձրանում, նշանակումէ՝ գործերում հաջողություն է սպասվում։


ՍԵՂԱՆ 

Երազում սեղան տեսնելն ընտանիքի, տան, պաշտոնի կայունության նշան է։ Դատարկ սեղանը վեճի նշան է։ Որքան ամուր և թանկ լինի սեղանը, այնքան բարեկեցիկ կլինի ձեր կյանքը։


ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ 

Սեռական օրգանների վերաբերյալ երազն անհոգության, խայտառակության, ամոթի ևնվաստացման նշան է։


ՍԵՐ 

Երազում սիրով զբաղվելն անհոգության, գործերում դժվարությունների և խոչընդոտների նշան է։ Ուրիշներին սիրելը պարգևատրմւսն նշան է, իսկ եթե ձեզ են սիրում, ապա երջանկությունը ձեր դուռը կթակի։


ՍԻՐԱԾ ԱՂՋԻԿ ԿԱՄ ՏՂԱ

Եթե երազում սիրած աղջիկը ասում է ,որ նեղացել է ,նշանակում է նա իրականում ձեզ խանդում է:


ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԼԻՆԵԼ 

Երազում սիրահարված լինելը երջանկության կամ նոր ծանոթության նշան է, սիրահարների տեսնելը նախանձի նշան է, նրանց օգնելը կանխատեսում է, որ ձեր ընկերը ձեզանից օգնություն կխնդրի։


ՍԻՐՏ 

Երազում ձեր սրտի բաբախյունը լսելը նշանակում է, որ դուք ինչ որ բանի համար կանհանգստանաք։ Երազում սրտի ցավ զգալը կանխատեսում է անհանգստություն կամ հարազատի համար ապրումներ։


ՍԽՏՈՐ 

Եթե սխտորը տեսել եք հողամասում, ապա նշանակում է վեճ, արցունք, դժբախտություն, անհաջողություն:Սխտոր ուտելը նշանակում է անհանգստություն կորստի պատճառով:Եթե տեսել եք գլուխ սխտորը, ապա վեճ սիրելիի հետ, սխտոր գնելը՝տհաճ լուրեր,հավաքելը՝ գործ կունենաք չարակամների հետ: Երազում տեսել եք սխտորի հոտ, ապա շուտով գործ կունենաք շատ անհրաժեշտ անձնավորության հետ:


ՍՈԽԱԿ 

Երազում սոխակը կանխատեսում է հաճելի նորությունների ստացում։


ՍՈՍԻՆՁ 

Երազում սոսնձով կեղտոտվելը նշանակում է, որ դուք պետք է զգույշ լինեք ձեր նախասիրություններում, որոնք կարող են մթագնել ձեր համբավը։


ՍՈՎ (ՍՈՎԱԾ) 

Երազում սոված լինել և սնունդ փնտրելը մեծ անհանգստությունների և հոգսերի նշան է։ Անունդ գտնելը և քաղցը հագեցնելը մեծ հաջողության և երջանկության նշան է։


ՍՊԱՆԵԼ 

Երազում թշնամուն սպանելը հաջողության նշան է։ Եթե երազում ցանկանում են ձեզ սպանել, ապա սպասեք մեծ անհաջողությունների։ Բայց եթե դուք կարողանաք թաքնվել մարդասպանից, ապա ձեզ կհաջողվի խուսափել անհաջողություններից։ Եթե երազում սպանել են ձեր հարազատին կամ բարեկամին, ապա նրա հետ ձեր հարաբերությունները շուտով կխզվեն։ Երազում մարդասպանին տեսնելը վտանգի կամ փորձությունների նշան է։


ՍՊԱՍՔ 

Երազում սպասք տեսնելը նշանակում է, որ միշտ պետք է ուշադրություն դարձնեք ձեր տան իրավիճակին։ Սաքուր և կոկիկ դասավորված սպասքը նշանակում է, որ ձեզ սպասվում է ամենայն բարիք։ Նոր սպասքն ընտանիքի անդամների ավելացման կամ նոր ձեռքբերումների նշան է։


ՍՊԻՏԱԿԵՂԵՆ 

Երազում սպիտակեղեն լվանալը կանխատեսում է արցունքներ, փոփոխություններ անձնական կյանքում, վիրավորանք։ Աղքատներին սպիտակեղենի վերաբերյալ երազները բարեկեցություն են կանխատեսում։ Երազում ձեր ներքնաշորերը կեղտոտ կամ պատռված տեսնելն ամոթի, խայտառակության և կարիքի նշան է։ Երազում մաքուր ներքնաշորեր տեսնելը կամ կրելը լավ նորությունների նշան է։


ՍՐԲԱՊԱՏԿԵՐ 

Երազում սրբապատկեր տեսնելը տխրության նշան է։ Սրբապատկերի առջև աղոթելը թեթևության, տխրության, մխիթարանքի, աջակցման նշան է։


ՍՈՒՇԻ 

Եթե երազում սուշի ես կերել, նշանակում է որ շուտով կյանքում փոփոխություններ կլինեն դեպի լավը: Եթե պատրաստում ես սուշի և չի ստացվում, ու քանդվում է, ուրեմն իզուր փորձությունների միջով ես անցել: Եթե պարզապես տեսել ես սուշի, ուրեմն առողջական փոփոխություններ կլինի, իսկ լավ թե վատ կախված է սուշիի տեսքից:


ՍԵՎԱՄՈՐԹ 

Երազում սևամորթտեսնելը վտանգի վերաբերյալ նախազգուշացման նշան է։


ՍՈՒՆԿ 

Երազում ոչ թունավոր սունկ տեսնելը մեծ սիրո կամ բարեկեցության նշան է։ Երազում թունավոր սունկ տեսնել կամ հավաքելը կանխատեսում է անհաջողություններ։


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը