Երազահան-Զ


Տառերի ցանկն այստեղ


ԶԱՅՐՈՒՅԹ 

Երազում ինչ որ մեկի վրա զայրանալը հաշտեցման նշան է։ Ոչնչով չարդարացված զայրույթը նշանակում է գործերում մեծ խոչընդոտներ։


ԶԱՄԲԻԿ 

Եթե կին ես, մի գեղեցիկ մրցակցուհի ունես, ամեն ինչ անում է ամուսնուդ (կամ սիրածիդ) գայթակղելու համար: Բայց մտահո գվելու կարիք չունես, որովհետև ամուսինդ (կամ սիրածդ) շուտով համոզվի պիտի, որ թեթև վարքի կին է ու հիասթափվի նրանից: Եթե այրամարդ ես, գեղեցիկ կին ունես, որի հավատարմությանը միշտ կասկածել ես: Բայց շուտով մի դեպք պիտի խիստ անախորժություններ պատճաոի քեզ, սակայն համոզի, որ կասկածանքներդ անտեղի էին:


ԶԱՄԲՅՈՒՂ 

Եթե դատարկ է, մտադիր ես մի լուրջ գործ սկսել, որի հաջողությանը կասկածում ես: Երազդ հուշում է, որ համարձակորեն կպչես այդ գործին, քանի որ արդյունքը մեծ է լինելու: Եթե լեցուն է մր գերով, հասել ես նպատակիդ, բավականաչափ հարստացել ես, բայց քանի որ ի բնե շռայլ ես, կարող ես ամեն ինչ արա գորեն կորցնել: Երազդ հուշում է, որ անտեղի շռայլություններ թույլ չտաս:


ԶԱՆԳ 

Եթե եկեղեցու լուսաբացի զան գահարոթյուն ես լսել, բարի լուր պիտի ստանաս, որ հո գու խաղաղություն ու գոհություն պիտի պատճառի քեզ: Եթե իրիկնամուտի զան գահարություն է, հետ քաշվիր այն գործից, որ ուզում ես ձեռնարկել, քանի որ շուտով տա գնապալի ժամանակներ են սկսվելու, և գործդ ձախողելու է: Եթե տեսել ես, որ ինքդ, ես բարձրացել զան գակատուն ու զան գահարում ես, շուտով հասնես պիտի քո երազած փառքին և շատ շատերի սիրելին դառնաս: Եթե դռան զան գի ձայն է, ընտանիքիդ մեջ պիտի մի օտար անձնավորություն ներխուժի, կամ տղադ պիտի ամուսնանա ու հարս բերի տուն, և կամ աղջիկդ՝ տնփեսա: Խախտվի պիտի ընտանիքիդ համերաշխությունն ու խաղաղությունը: Երազդ հուշում է, որ եթե ամուսնացնես որդուդ, ամեն ինչ անես, որ նրանք առանձին ապրեն, իսկ եթե դուստրդ ցանկանա տնփեսա բերել, չհամաձայնվես:


ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ 

Սիրային նամակ պիտի ստանաս: (Քաղել) Անմիտ արարքով պիտի վանես քեզ շատ սիրող մի կնոջ: Հետա գա զղջումներդ ու արդարացումներդ ոչ մի արդյունք չեն տալու:


ԶԱՌ (նարդու) 

Հույսդ միշտ բախտիդ վրա ես դրել, համարձակ գործեր ես ձեռնարկել, որոնք, սակայն, հաջողություններ չեն բերել քեզ: Երազդ հուշում է, որ ձեռք քաշես այդ կար գի գործերից,՛ ռոճիկիդ ու կարողություններիդ համապատասխան աշխատանք գտնես և այլ ճանապարհով ձ գտես հաջողության:


ԶԱՌԱՆՑԱՆՔ 

Եթե ինչ որ մեկի զառանցանքն ես լսել, ուրեմն պիտի զրպարտեն քեզ, բամբասանքներ տարածեն քո մասին, և պիտի չհասկանաս, թե ով է այդ ամենի հեղինակը: Բայց եթե մտածես ու հիշես, թե ում ես ժամանակին լավություններ արել, իսկ վերջերս դադարել ես անելուց, իսկույն կհասկանաս, թե ով է այդ երախտամոռ ու նեն գ անձնավորությունը:


ԶԱՏԻԿ (միջատ) 

Եթե ծառի, ցողունի, ծաղկի վրա ես տեսել, հեռվից լուր պիտի ստանաս, որ ուրախացնի, նորո գի պիտի հո գիդ և սկիզբ դառնա նոր հաջողությունների: Եթե գտել ես ու ափիդ մեջ ես առել, բարեկամներիցդ մեկի դեմ մեղք ես գործել: Նրան մի մեծ լավություն անելով է միայն, որ պիտի կարողանաս քավել մեղքդ և վերստին արժանանալ նրա բարեկամությանը և վստահությանը:


ԶԱՐԿԵՐԱԿ 

Եթե տեսել ես, որ ծանոթդ կամ ընկերդ մատը զարկերակիդ է դրել, ուրեմն կա մեկը, որ անվերջ փորձում է թափանցել գաղտնիքներիդ մեջ: Երազդ հուշում է, որ զ գույշ լինես, ոչ մեկին չբացես գաղտնիքդ, այլապես քո դեմ պիտի օ գտա գործեն և վնասեն քեզ: Եթե տեսել ես, որ զարկերակիցդ արյուն է հոսում, վատ նշան է: Մի դեպք է կատարվելու, որ վնասելու է ոչ միայն քեզ, այլև գերդաստանիդ ու տոհմիդ:


ԶԳԵՍՏ 

Եթե տեսել ես, որ հա գիդ նոր զ գեստ է, շուտով հանդիպում պիտի ունենաս մի անծանոթ մարդու հետ: Այդ հանպումը պիտի տևական բարեկամության վերածվի և շատ պիտի նպաստի գործերիդ հաջողությանը: Եթե կին ես ու մետաքսե զ գեստ ես հա գել, մեկը շատ քնքշորեն սիրահարված է քեզ: Շուտով պիտի մոտենա, խոստովանի իր սերը, քեզ ջերմ հո գատարությամբ պիտի շրջապատի, և միասին շատ ելանելի պահեր պիտի ապրեք: Եթե տեսել ես, որ զ գեստդ պատռվել է, թշնամի ունես, որ անվերջ փորձում է հետդ դաժան հաշվեհարդար կատարել, բայց տեսնելով, որ ուժերը չեն ներում, շուտով փորձել պիտի վարկաբեկել քեզ, բայց չի կարողանալու էական վնաս հասցնել:


ԶՄՐՈՒԽՏ 

Եթե կին ես ու տեսել ես, որ զմրուխտե մատանի կա մատիդ, շուտով քեզ հաղորդեն պիտի, թե ամուսինդ երիտասարդ սիրուհի ունի: Երազդ հուշում է, որ չկորցնես արժանապատվությունդ, քեզ հպարտ և ուրախ պահելով, ամուսնուդ հասկացնես, որ թեև ամեն ինչ գիտես, բայց անտարբեր ես: Եվ դրանով իսկ հաղթես պիտի: Եթե զմրուխտե իր ես գտել, շուտով աշխատանքիդ մեջ մի փայլուն հաջողություն պիտի ունենաս, որ շատ բարձր պիտի վարձատրվի:


ԶՆԴԱՆ 

Եթե դարբնի զնդան է, տարիների ընթացքում կատարած ազնիվ աշխատանքդ պիտի ծանրակշիռ գնահատանքի արժանանա, և մեծապես բարձրանա պատիվդ: եթե բանտի զնդան է, անսպասելիորեն փորձանքի մեջ պիտի ընկնես, զրպարտության զոհ դառնաս, հո գեպես տանջվես, բայց ի վերջո, արդարությունը պիտի հաղթի և անպարտ պիտի ճանաչվես:


ԶԱՐԴԱՏՈՒՓ 

Երազում զարդաւոուփ տեսնելը նշանակում է ընտանեկան երջանկություն և բարեկեցություն։ Որքան թանկ և բարձրորակ այն լինի, այնքան շատ բարեկեցություն կբերիձեզայդերազը։


ԶԵՆՔ 

Եթե Երազում տեսել եք սուր, սառը կամ մետաղական զենք, ապա ձեզ սպասվում են վեճեր, մութ գործերում մասնակցություն։ Որսորդական զենք տեսնելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունեք։ Մաքուր և փայլող թուր, դաշույն, սուսեր տեսնելը ցույց է տալիս ձեր ֆիզիկական ուժը և ամուր առողջությունը, իսկ կոտրված, ժանգոտած և անխնամ վիճակում տեսնելը հիվանդության և անօգնական լինելու նշան է։ Հրազեն տեսնելը կանխատեսում կամ զգուշացնում է վտանգի մասին։ Նետ ու աղեղ տեսնելը նշանակում է ձեզ սպասվում են վեճեր։


ԶՈՒԳԱՐԱՆ 

Զուգարանի մասին երազը կանխատեսում է անախորժություններ, վեճեր, փոխադարձ վիրավորանքներ։


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը