Էրոտիկ երազների պատճառները

Էրոտիկ երազների պատճառները

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները մեր երազների 10 տոկոսը ունեն էրոտիկ բնույթ: Ընդ որում երազում բուն սեռական ակտը կարող է չլինել: Էրոտիկ անվանում են այն երազները, որոնք անկախ իրենց բովանդակություից առաջ են բերում սեռական գրգռվածություն: Իսկ որո՞նք են այդպիսի երազների պատճառները:


Ինչը վերաբերվում է կանանց , ապա նրանք էրոտիկ երազներ տեսնում են, երբ կյանքում սեքսի պակաս ունեն: Բայց հարցը ոչ միայն նրանում է ,որ նրանք զուգընկեր չունեն, այլ լինում է նաև երբ կինը բավարարվածություն չի զգում սեքսից: Դրա արդյունքում երազի ժամանակ սկսում է գործել երթագիտակցությունը: Սեքսոլոգիայում էրոտիկ երազները բաժանվում են 3 կատեգորիաների:


Առաջին կատեգորիային պատկանում են այն երազները , որոնցում սեռական ակտը լինում է իր ամբողջ մանրամասնություններով: Զուգընկերոջ դերում ենթագիտակցությունը կարող է դնել ձեր ծանոթին, ինչ-որ հայտնի մարդու կամ կինոյի կերպարի:


Երկրորդ կատեգորիային պատկանում են այն երազները, որոնք ունեն շատ հիմար սյուժե, բայց առաջ են բերում սեռական ցանկություն:Թեմաները կարող են լինել բազմազան: Այդ երազները խոսում են այն մասին, որ այն տեսնողը կյանքում փորձում է իր մեջ ճնշել սեռական ցանկությունները: Բացի դրանից այդ երազները հայտնվում են նրանց, ովքեր սեքսը համարում են ինչ-որ ամոթալի բան և չեն ազատվում կոմպլեքսներից անկողնում:


Երրորդ կատեգորիան ,դա այսպես կոչված անոմալ էրոտիկ երազներն են : Դրանցում ուղեղը սկսում է գործել ամբողջ ուժով: Այդպիսի երազներում մասնակցում են տարբեր կերպարներ՝ ձեր սեռի կերպարներ, կամ դուք ձեր սեռը փոխած, կամ տեսնում են սեքս առարկաների հետ: Կանայք այսպիսի երազներ տեսնում են սիրո և քնքշության պակասից, իսկ այ տղամարդիկ սեքսուալ հիպերակտիվությունից: Ընդ որում պետք է հիշել, որ այսպիսի անոմալ երազները շատ նորմալ երևույթ են:


Ընդհանուր առմամբ կանանց և տղամարդկանց էրոտիկ երազների սյուժեները նման են: Ըստ վիճակագրության 25 տոկոս կանայք տեսնում են հենց սեռական ակտը, 25 տոկոսը տեսնում են սիրային շոյանքները,հարցվածներից 21 տոկոս կանայք էլ սեռական գրգռվածություն են զգում երազում համբուրվելից: Երազների բնույթը բացահայտելով սեքսոլոգը կարող է հասկանալ , թե ինչ խնդիրներ կան ձեր սեռական կյանքում: Հաճախ սովորական երազի հիմքում ընկած է շատ լուրջ հոգեբանական խնդիր:


Էրոտիկ երազներ

Երազահանն այստեղ

Նախորդը Հաջորդը