Ինչպե՞ս ընտրել օծանելիք


Ճիշտ ընտրություն կատարելու համար ձեռքի ափին օծանելիք ցողեք, ընդ որում` ափերը չպետէ միմյանց քսել: Այնուհետև բույրը շնչեք ափը փոքր-ինչ հեռու պահած: Որպեսզի ընտրության մեջ չսխալվեք, օծանելիքների հոտավետությունը ստուգելիս յուրաքանչյուր անգամ փոքր դադարներ տվեք: 

Նկատի առեք, ծխախոտի հոտը, կերակրի սուր հոտը, խիստ չոր օդը կարող են ազդել հոտառության վրա: 

Թունդ հոտ ունեցող օծանելիքները ծաղկային մեղմ բույր արձակող թեթև օծանելիքներից տարբերվում են գույնով, դրանք ավելի մուգ գույն ունեն:


Կարող եք շատ անուշաբույր օծանելիքներ ունենալ, բայց եթե վերջնական ընտրություն եք կատարել, ապա աշխատեք ճիշտ օգտվել դրանցից: Օծանելիքը քսում են սրվակի խցանով ծոծրակին, ձեռքի ծալվող մասերին` այն տեղերին, որտեղ երակները մաշկի տակից երևում են: Ընդ որում` տարբեր մարդկանց մաշկի վրա օծանելիքի բույրը, թեկուզ աննշան, սակայն տարբեր երանգներ է ձեռք բերում: 

Ուստի դա է պատճառը, որ միևնույն օծանելիքը ոչ բոլորին է համապատասխանում: 

Օծանելիքի հոտը ավելի երկար է պահպանվում ականջի ետևում, վզի շրջանում` մազերի տակ, ձեռքի ծալվող մասերում, արմունկի շրջանում: 

Պետք չէ զգեստին օծանելիք ցողել: Սակայն կարելի է մի փոքր քսել զգեստի եզրին, հակառակ կողմից:

Նախորդը Հաջորդը