Մեծ մասամբ դաշտանն ընթանում է առանց ցավի կամ ուղեկցվում է միայն փորի ներքին մասում ճնշման կամ լարվածության զգացողությամբ: Որոշ կանայք նշում են նաև թեթևակի տկարություն դաշտանից առաջ կամ դրա առաջին օրը: Սակայն որոշ կանայք դաշտանի ընթացքում զգում են իսկական ցավեր: Հաճախ է պատահում, որ բժիշկը այդ դեպքում չի կարողանում գտնել դրանց առաջացման պատճառը:
Մասնագիտական լեզվով այդ երևույթն անվանում են <<ցավոտ ամսական>> կամ դիսմենորիա: Ցավերը, որոնք սովորաբար զգացվում են փորի ներքևի մասում տարածվում են սրբանոսկրի շրջանը և ազդրերը:
Ցավերը լինում են նոպայանման և կրկնվում են որոշակի ժամանակից հետո: Դրանք հաճախ ուղեկցվում են գլխացավով, սրտխառնոցով և փսխումով: Այդպիսի խանգարումները, որպես կանոն, դիտվում են ամսականը երևալու սկզբում:
Սակայն հաճախ այնպես է պատահում, որ ամուսնանալուց հետո, երբ կինը վարում է նորմալ սեռական կյանք, այդ երևույթներն անցնում են: Որոշ կանանց մոտ նկատվել է բարելավում, իսկ երբեմն <<ցավոտ ամսականի>> լիակատար վերացում առաջին ծննդաբերությունից հետո:
Եթե տառապում եք ցավոտ դաշտանով, ապա խուսափեք ձեր ընկերուհու կամ ցանոթներից որևէ մեկի տված խորհուրդներով բուժվելու միջոցներից, եթե նրանք մասնագետ բժիշկ չեն: Խորհուրդների և օգնության համար պետք է դիմել միայն գինեկոլոգին: Եթե նա գտնի ցավերի առաջացման պատճառը, նաև կվերացնի այն:
Բայց նույնիսկ այս դեպքում, երբ, չնայած անցկացված հետազոտմանը, դիսմենորեայի պատճառը չի հաջողվում գտնել, բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեր վիճակը թեթևացնող համապատասխան ռեժիմ և դեղամիջոց: Սակայն դա հնարավոր է միայն հատուկ հետազոտություններից և ձեր առողջական վիճակը մանրազննին գնահատելուց հետո: