Որպեսզի մետաքե փողկապի վրա փայլող շերտեր չառաջանան,
արդուկելիս փողկապի մեջ դրեք ստվարաթղթե ներդիր: Այնուհետև փողկապի վրա գցեք բարակ թուղթ և արդուկեք ոչ տաք
արդուկով:
Բամբակե գործվածքեղենի վրայից արդուկի հետքերը անցկացնելու
համար դեղնած մասը թրջում են սառը ջրով, այնուհետև քսում են քլորալուծույթ (1 թեյի
գդալ 1 բաժակ ջրին):
Եթե կտորը թեթևակի այրել եք արդուկով, հետքը թրջեք սոխի
հյութով և թողեք այդպես մնա մի քանի ժամ, որից հետո լվացեք հետքը կանհետանա:
Արդուկի վրայից օսլայից, ժանգից առաջացած բծերը կարելի
է հեռացնել աղի միջոցով: Բծերի վրա լցրեք աղ, սկզբում շփեք խոնավ, ապա չոր շորով:
Արդուկը ողորկ կլինի, եթե մեծ, մաքուր թղթի վրա (միայն
ոչ լրագրային) լցնեք մանր աղ և տաք արդուկը քսեք վրան:
Արդուկի կեղտոտված, մրոտված, սևացած հատակը կարելի է մաքրել
քացախի մեջ թրջած շորով կամ ամանեղենի մաքրման համար նախատեսված փոշիներով:
Վուշե և բամբակե
սպիտակ գործվածքների վրայից արդուկի հետքերը կարելի է վերացնել գործվածքը մի գիշեր
թողնելով ջրի և մածնի խառնուրդի մեջ (մի մաս ջուր, մի մաս մածուն):
Տաք արդուկի հետքերը բամբակե և վուշե գործվածքների վրայից
մաքրում են ջրածնի պերօքսիդով (1 բաժակ գոլ ջրին՝ մեկ թեյի գդալ ջրածնի պերօքսիդ և
1/3 թեյի գդալ անուշադրի սպիրտ):
Տաք արդուկից առաջացած բծերը ներկված բամբակյա, բրդյա
և մետաքսյա գործվածքների վրայից մաքրում են բնափոխված սպիրտով:
Արդուկի հետքերը կարելի է հեռացնել գործվածքը նիտրատով
շփելով, ապա մաքուր ջրով ողողելով:
Սպիտակ բրդյա գործվածքներից այրված մասերը վերացնելու
համար դրանք պետք է լվանալ հավասար քանակության
3% -անոց անուշադրի սպիրտի և ջրի լուծույթով, չորացնել տաք արդուկով: Եթե հետքերը
շատ թույլ են, դրանք կարելի է թրջել 2 թեյի
գդալ բորակի և 1լ ջրի լուծույթի մեջ, պարզաջրել
և չորացնել:
Գործվածքի վրայից այրված մասերը վերացնելու համար կարելի
է սոխը կտրել, քսել լաքային և լվանալ:
Արդուկելիս արդուկը չպետք է քսել կոճակներին և ճարմանդներին:
Խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ արդուկի տակ շփել մեղրամոմով
կամ պարաֆինով:
Արդուկի
տակ պետք է շատ մաքուր լինի, հակառակ դեպքում նրա վրա կառաջանան ժանգաբծեր, որոնք կկեղտոտեն
հագուստն ու սպիտակեղենը: Դրանցից խուսափեու համար անհրաժեշտ է այն կանոնավոր կերպով
մաքրել մանր աղով:
Օսլայած
սպիտակեղենը արդուկելիս արդուկը պետք է լինի բավարար տաք, հակառակ դեպքում կտորը կպչում
է նրան: Բայց պետք է խուսափել նաև չափազանց շատ տաքանալուց, որպեսզի սպիտակեղենը չայրվի:
Որպեսզի
հագուստի ծալքերը հարթվեն (որոնք արդուկելը դժվար է), այն պետք է կախել ոչ մեծ սենյակում
(լողասենյակ, զուգարան, խորդանոց), տակը դնել
եռացած ջրով լի կաթսա և պինդ փակել դուռը: Տաք գոլորշին հաջողությամբ փոխարինում է
արդուկին: Մի քանի ժամ հետո ձեր հագուստը կունենա արդուկած տեսք:
Վաղուց
չօգտագործված հագուստը նախքան արդուկելը, պետք է սրբել անուշադրի սպիրտի թույլ լուծույթով
(1 թեյի գդալ անուշադրի սպիրտ՝ 1 բաժակ ջրին): Այն թարմացնում է գույնը: