Շատ մարդիկ հարցնում են,թե արդյո՞ք բերանային սեքսը ապահով է:
Հիմնական խորհուրդը հետևյալն է՞ առանց պահպանակի բերանային սեքսը նույնպես անապահով է, քանի որ ցանկացած հեղուկ, որ կարող է լցվել քո բերանը, պարունակում է ՄԻԱՎ-ի մեծ քանակություն:
Ահա թե ինչու է պետք պահպանակ օգտագործել նաև բերանային սեքսի ժամանակ: Դա հատկապես կարևոր է, եթե բերանում կան վերքեր կամ լնդերը արյունահոսում են:
Պահպանակի օգտագործումը կպաշտպանի նաև այլ ՍՃՓՀ-ներից, օրինակ` գոնոռեա, քլամիդիոզ և սիֆիլիս:
Գրեթե անհնար է ՄԻԱՎ-ով վարակվել տղամարդու ամորձիները կամ նրա հետանցքի շուրջը լիզելուց: Պարզապես,պետք է խուսափել կղանքի հետ շփվելուց:Կղանքից ՄԻԱՎ-ով չի կարելի վարակվել եթե այն արյուն չի պարունակում, բայց կարելի է վարակվել վտանգավոր աղիքային ինֆեկցիաներով և հիվանդություններով: