ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել, եթե սեքս խաղալիքները օգտագործվեն մի քանի տարբեր զուգընկերների հետ: Այդ պատճառով, պե'տք է փորձել օգտագործել միայն սեփական սեռական խաղալիքները, իսկ օգտագործելուց հետո դրանք ջրով և օճառով լավ լվանալ:
Եթե դրանք համատեղ օգտագործվում են այլոց հետ, ապա պե'տք է օգտագործել պահպանակով: Եթե օգտագործում ես արհեստական առնանդամ հետանցքային սեքսի համար, ապա չպե'տք է այն մտցնես հեշտոցիդ մեջ` հետանցքդ մտցնելուց հետո, որովհետև այն կարող է հետանցքից բակտերիաները փոխանցել հեշտոց և վարակման պատճառ հանդիսանալ: