Սեռական հարաբերություն դաշտանային շրջանում (անվտանգ սեքս)

Դաշտանային շրջանում սեռական հարաբերություն ունենալը կարող է անհարմարավետ լինել: Հնարավորության դեպքում մի քանի օր ընդմիջում տուր: Բայց ոչ բոլորը կարող են ընդմիջում տալ: Որոշ կանայք օգտագործում են սպունգ` դաշտանային արյունը ներծծելու համար, սակայն պե'տք է զգույշ լինել, քանի որ սպունգը կարող է ինֆեկցիաներ հարուցել:

Այնպես որ, եթե դու օգտագործում ես սպունգ, ապա յուրաքանչյուր հաճախորդից հետո փոխի'ր այն: Իսկ սեռահարաբերությունից հետո սպունգը ներսում մի' թող:

Զգույշ եղի'ր այն դուրս հանելու ժամանակ, երբեմն սպունգից կարող են կտորներ պոկվել և մնալ ներսում: Դրանք պե'տք է հեռացվեն բժշկի կողմից: Դիաֆրագման ավելի լավ է քան սպունգը: Դիաֆրագման մի փափուկ օղակ է` ռետինե ծածկով, որը դրվում է հեշտոցի մեջ` արգանդի վզիկը ծածկելու համար:

Ծածկը հավաքում և պահում է դաշտանային արյունը:

Հիշի'ր, որ դաշտանային շրջանում առանց պահպանակի սեռահարաբերությունը ծայրաստիճան վտանգավոր է: Չպե'տք էթույլ տաս որևէ մեկին կունիլինգուսով զբաղվի քո դաշտանային շրջանում:

>>Անվտանգ սեքս

Նախորդը Հաջորդը