ԴԱԳԱՂ
Երազում դագաղ տեսնելը նշանակում է գործերում խոչընդոտներ։ Դագաղի կափարիչը փակելը նշանակում է երկար ձգվող տհաճ գործի ավարտ կամ վեճ։
ԴԱՆԱԿ
Երազում դանակ տեսնելը ստի, դավաճանության, վտանգի և նենգության խորհրդանիշ է։
ԴԱՀԼԻՃ
Եթե լեփ լեցուն դահլիճ ես մտել, ուրեմն ինքդ էլ չիմանալով, մասնակից ես մի անարդար գործի, որ թեև առայժմ հաջողություն է բերում քեզ, բայց այդ հաջողությունը կարճատև է լինելու: Ուստի երազդ հուշում է, որ դուրս գաս այդ գործից: Եթե տեսել ես, որ ինչ-որ մեկը ճառախոսում է դահլիճի առաջ, ուրեմն պիտի հանդիպում ունենաս մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որ բազում խոստումներ պիտի տա քեզ, բայց խոստումներից ոչ մեկը չի կատարելու:
ԴԱՇՆԱՄՈՒՐ
Եթե դաշնամուր նվա գել չ գիտես, ու երազումդ նվա գում ես, ուրեմն մի շատ անսովոր ու հաճելի բան պիտի կատարվի քո կյանքում: Եթե դաշնամուրի նվա գ ես լսում, սիրահարություն է սպասում քեզ: Եթե դաշնամուր ես գտել, գժտվես պիտի կնոջդ հետ և կորցնես հան գստությունդ:
ԴԱՇՏ
Երազում դաշտը խորհրդանշում է ձեր կյանքը։ Որքան հարթ և մեծ լինի դաշտը, այնքան երկար և երջանիկ կապրեք ձեր կյանքը։ Դաշտում փոսերը նշանակում են անհաջողություններ ևխոչընդոտներ։
ԴԱՇՈՒՅՆ
Անցյալում շատերին ես օ գնել, շատերին ես լավություն արել, բայց նրանցից մեկը, ամեն ինչ մոռացած, դավ է նյութում քո դեմ: եթե հիշես, թե ում ես ամենամեծ լավությունն արել, կիմանաս, թե ով է դավ նյութում քո դեմ ու հեշտությամբ կկարողանաս չեզոքացնել նրան:
ԴԱՋՎԱԾՔ
Երազում մարմնի վրա դաջվածք ունենալը նշանակում է, որ ձեզ ուշիուշով հետևում Են։ Եթե դուք երազում դաջվածք տեսնեք ուրիշների վրա, ապա նշանակում է ձեզ կփորձեն ներգրավել կասկածելի և վտանգավոր գործերի մեջ։
ԴԱՍԸՆԿԵՐ
Եթե երազում տեսել եք ձեր դասընկերներին, ապա կյանքում ստիպվա կլինեք շուտով դիմել ընկերների օգնությանը: Դասընկերները միշտ խոսում են միջանձնային փոխհարաբերությունների մասին: Եթե տեսել եք դասըներոջը կամ դասընկերուհուն , ապա դա խոսում է այն մասին որ կյաքնում դուք շփման , ձեզ հասկանալու պակաս ունեք: Եթե տեսում եք դասընկերոջը և նա ձեզ չի ճանաչում, ապա դա նշանակում է անհանգստություն, վախեր: Եթե գնում եք համադասարանցիների հավաքույթին, ապա կյանքում պահանջ ունեք հոգևոր , մտերմիկ շփման, որը ձեզ պակասում է:
ԴԱՏԱՐԱՆ
Երազում դատարան տեսնելը նշանակում է գումարային կորուստ, տխրություն, անհանգստություն։ Եթե երազումձեզ դատապարտեն, ապա դուք ձեր գործերում և արարքներում սխալ եք թույլ տալիս։
ԴԱՏԱՎՈՐ
Անօրինություն ես արել, քեզ թվում է, թե բոլորը գիտեն այդ մասին, տանջվում ես ու վախենում: Բայց ամեն ինչ բարեհաջող պիտի վերջանա և խուսափես պիտի դատ ու դատաստանից:
ԴԱՐԲԻՆ
Եթե դարբնոցում, աշխատանքի պահին ես տեսել նրան, այն գործը, որ ձեռնարկել ես, մեծ դժվարությամբ գլուխ պիտի բերես և ճաշակես նրա բարիքները: Եթե տեսել ես, որ ինքդ ես դարբնություն անում, ուրեմն ազնիվ ու արդար ես գործիդ մեջ, հույս ունես արժանանալու մեծ պաշտոնի ու պատվի, բայց՝ ապարդյուն:
ԴԱՐԱԿ
Տանը կամ խանութում դատարկ դարակները նշանակում են ձեր կյանքում անկարգավորվածություն։ Երազում ինչ որ բան դարակը դնելը նշանակում է. I որ դուք վերջացրել եք որևէ գործ և կարող եք մոռանալ դրա մասին։
ԴԱՐՊԱՍ
Երազում դարբասներ տեսնելը խոչընդոտների նշան է։ Եթե դարբասները ձեր առջևփակվում են, ապա ձեր հույսերը չեն իրականանա, Եթե բացվում են, ապա երազը հակառակն է նշանակում։
ԴԴՈՒՄ
Եթե բանջարանոցում ես տեսել, ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք ես ակնկալում, որին հասնես պիտի: Եթե շուկայում ես տեսել, թշնամիդ քո մասին մի մեծ բամբասանք է տարածում: Բայց շուտով պարզվի պիտի նրա սուտը և ինքը պիտի վարկաբեկվի:
ԴԵՂԱՍԻՋՈՑ
Դեղամիջոցի մասին երազը նշանակում է ցնցումներից հետո ապրումներ։ Այսպիսի երազը զգուշացնում Է, որ կարոդ եք գումար կորցնել։ Դեղամիջոցի քաղցր համը վատ իրավիճակում ընկերների օգնության նշան Է։
ԴԵՂԻՆ ԳՈՒՅՆ
Դեղին գույնը նշանակում է ուրախություն,գործելու պատրաստակամություն,ուշադրությոն և կարգապահություն:
ԴԵՂՁ
Եթե երիտասարդ ես, սիրահարված ես մի աղջկա, որ քմահաճ ու անհավասարակշիռ է թվում քեզ, բայց դա արտաքին ահավորություն է, մոտեցիր և սիրո երանելի պահեր պիտի ունենաս: Եթե կին ես, սիրո ես ծարավի, միշտ խուսափել ես պատահական կապերից, բայց շուտով հանդիպես պիտի մեկին, որի հետ կապդ յոթ տարի պիտի տևի: Եթե դեղձի ծառ է տեսածդ, շուտով գործիդ մեջ լուրջ հաջողություններ պիտի ունենաս, որ սակայն շատ կարճատև են լինելու:
ԴԵՄՔ
Երազում ծեր դեմքը հարթ, մաքուր ու հաճելի տեսնելը նշանակում է բարեկեցություն և գործերում հաջողություն։ Երազում կեղտոտ դեմք տեսնելը խայտառակության նշան է։ Ձեր շուրջը շատ դեմքեր տեսնելը փոփոխության նշան է։ Երազում այլանդակված դեմք տեսնելը անհանգստության և ապրումների նշանէ։
ԴԵՐԱՍԱՆ,ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Երազում դերասան տեսնելը նշանակում Լ վտանգ այն մարդկանց կողմից, որոնց դուք վստահել եք։ Եթե տղամարդը Երազում տեսնում է դերասանուհու, ապա դա նշանակում է դավաճանության, վիրավորանքի զգացողություն, սիրո մեջ հիասթափություն և սիրելիից բաժանում։
ԴԵՐՁԱԿ (ՈՒՀԻ)
Եթե այրամարդ ես ու տեսել ես, թե դերձակը նոր զ գեստ է կարում քեզ համար, բոլոր դեպքերում վատ նշան է: Հին նեղություններիդ ու դժվարություններիդ վրա պիտի նորերը ավելանան: Բայց առանձնապես անհան գստանալու հարկ չունես, քանի որ կենցաղային մանր-մունր նեղություններ ու դժվարություններ են դրանք, որ սովոր ես հաղթահարել: Եթե կին ես ու նոր զ գեստ ես պատվիրել դերձակուհուն, ուրեմն քեզ դուր եկած մի գեղեցիկ տղամարդու հետ հանդիպելու ակնկալությունն ունես, որ շուտով պիտի կայանա: Ջերմ ու մտերմական պիտի լինի այդ հանդիպումը, բայց շարունակություն չունենա:
ԴԵԶ
Եթե ցորենի դեզ է, թեև երազածդ հաջողությունը և հարստությունը մոտիկ է, շատ մոտ, բայց շռայլելու սովորությունդ թույլ չի տալիս հասնելու դրանց: Եթե կարողանաս մի փոքր հաշվենկատ լինել, ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա: Եթե խոտի դեզ է, մեծ հույսեր ես կապել մի գործի հետ, բայց հույսերդ պիտի միայն մասամբ արդարանան:
ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Դժբախտ միջադեպի վերաբերյալ յուրաքանչյուր երազ միշտ զգուշացնում է այն մասին, որ անհրաժեշտ է ետ կանգնել ընդունած որոշումից և հետաձգել ճամփորդությունը։
ԴԺՈԽՔ
Երազում դժոխք ընկնելը և տառապյալների բղավոցները լսելը նշանակում է, որ ձեր արարքները տառապանք են պատճառում ուրիշներին։ Դժոխքից բարեհաջող դուրս գալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի դուրս գալ բավականին դժվարին իրավիճակից։ Եթե հիվանդը տեսնում է այսպիսի երազ, ապա նա արագ կապաքինվի։
ԴԻԱԿ
Վատ նշան է, բայց եթե մինչև կեսօր որևէ վատ բան չպատահի քեզ հետ, այնուհետև կարող ես հան գիստ լինել ու երազդ խափանված համարել:
ԴԻՄԱԿ
Երազում դիմակը խաբեության և մոլորության նշան է։
ԴԻՄԱՆԿԱՐ
Երազում ձեր նկարը նվիրելը վախի և մեծ ապրումների նշան է։ Հարազատների կամ ընկերների դիմանկար տեսնելը նրանցից նորություն ստանալու մասին է հուշում։ Երազում ինչ որ մեկի նկար պատռելը կամ պատռված տեսնելը դժբախտության և հարաբերությունների խզման նշան է։
ԴՊՐՈՑ
Դպրոցի մասին երազը նշանակում է, որ պետք է հետևեք ուրիշների խորհուրդներին, եթե ցանկանում եք հաջողության հասնել։
ԴՐԱՄ
Շատ երազահանների սխալ մեկնաբանությամբ, եթե դրամ ես գտել կամ շահել, պիտի կորուստ ունենաս, կամ դժբախտություն պիտի պատահի քեզ հետ: Մինչդեռ պիտի նոր բարեկամներ գտնես, նրանց հետ շահավետ գործեր ձեռնարկես, առատորեն օգտվես կյանքի վայելքներից: եթե դրամ ես կորցրել, փնտրում ու չես գտնում, ընտանիքիդ մեջ մեծ գժտություն պիտի լինի, դատի ու դատաստանի առաջ ես կանգնելու, կինդ բաժանվելու է, իսկ զավակներդ պիտի գերադասեն հեռանալ քեզանից և իրենց մոր հետ ապրել: Եթե դրամ ես պարտք տվել, պիտի անշահախնդրորեն մի լավ գործ անես ու տիրանաս բարի համբավի: Եթե պարտք ես վերցրել, շուտով պիտի մի եկամտաբեր գործի մեջ մտնես, բայց նաև մի շատ վտանգավոր թշնամի գտնես:
ԴՐԱՄԱՐԿՂ
Սնանկանալու նշան է: Երազդ հուշում է, որ եթե դրամարկղում գումար ունես պահած, անմիջապես հանես և վերածես մնայուն արժեքի:
ԴՐԱՄԱՊԱՆԱԿ
Երազում դրամապանակ տեսնելը նշանակում է բարեկեցություն։ Այն լիքը տեսնելը նշանակում է գործերում հաջողություն :
ԴՐՈՇ
Եթե դրոշ ես պահել ձեռքիդ, մի շատ համարձակ, բայց վտան գավոր գործի մեջ ես մտել, որ միայն ժամանակավորապես պիտի հաջողություն բերի քեզ, իսկ այնուհետև ծանր դժբախտություններ պատճառի: Երազդ հուշում է, որ չխորանաս այդ գործի մեջ ու հետ քաշվես:
ԴՈՒՅԼ
Երազում դատարկ դույլ տեսնելը դժբախտության և հույսերի փլուզման նշան է, իսկ լի դույլը՝ հաջողության և եկամտի նախանշան է։
ԴՈՒՌ
Երազում դուռ տեսնելը նշանակում է խոչընդոտ։ Եթե դռներն իրենք են բացվում ձեր առջև, ապա ձեզ գործերում հաջողություն է սպասվում։ Դռան թակոցը վատ նշան է։ Եթե երազում դուռն ընկնի ինչ որ մեկի վրա. ապա այդ մարդուն վտանգ է սպառնում։