Երազահան-Գ


Տառերի ցանկն այստեղ


ԳԱԶԱՐ 

Երազում գազար տեսնելը նշանակում է անհանգստություն ձեր առողջության մասին: Եթե հավաքել եք գազար, ապա շահ կունենաք գործից: եԹե կերել եք գազարը, որը ձեզ հյուրասիրել են, նշանակում է կստանաք գործնական հիանալի առաջարկ:


ԳԱԹԱ 

Եթե աղջիկ ես, շուտով հյուր պիտի գնաս, հյուրընկալվես մի ընտանիքում, ուր հանդիպես պիտի կյանքիդ ընկերոջը և ամուսնանաս հետը: Եթե կին ես, թեև ուշացումով, բայց կատարվեն պիտի այն բաղձանքներդ, որ ունեիր աղջիկ օրերիդ:


ԳԱՀ 

Մի գործ ես բնել, կյանքիդ հիմնական ու մեծ նպատակներից ես համարում: Շատ ջանք ու եռանդ ես տվել այդ գործին, բայց արդյունքը չես տեսել: Շուտով հուսախափություններ պիտի ունենաս, տարակուսես պիտի, շարունակես, արդյոք, այդ գործը, թե հրաժարվես դրանի: Խոհեմ վարված կլինես, եթե հրաժարվես ու կարողություններիդ համապատասխան մի այլ, համեստ գործ ձեռնարկես:


ԳԱՂՏՆԻՔ 

Եթե ինքդ ես գաղտնիք հայտնում որևէ մեկին, ուրեմն քո կարողություններն ու ձիրքերը պիտի ամբողջ ուժով բացվեն, մեծ հաջողություններ պիտի ունենաս, անունդ պիտի հայտնի դառնա ու հռչակվի: Եթե որևէ մեկը քեզ է գաղտնիք հայտնում, ուրեմն շուտով պարտքի տակ պիտի ընկնես, լուրջ անհան գստություններ ու մտատանջություններ ունենաս:


ԳԱՅԼ 

Երազում գայլ տեսնելը թշնամության, չարության և դաժանության նշան է։


ԳԱՆՁ 

Երազում գանձ տեսնելը նշանակում է ուրախություն, որին կհաջորդի տխրություն։ Երբեմն երազում գանձ տեսնելը նշանակում է, որ ձեր իդձերը չեն իրականանա։


ԳԱՌ 

Եթե արածող գառ ես տեսել, ուրեմն անհո գության ես տվել քեզ, ամենևին չկասկածելով, որ վտան գ է կախված վրադ: Եթե մտադրվել ես մի լուրջ գործ ձեռնարկել, առայժմ հրաժարվիր այդ մտադրությունից: Եթե ճամփորդություն ունես, հետաձ գիր: Եթե տեսել ես, որ գառ են մորթում, դեպքեր պիտի տեղի ունենան, որ թեև անձնապես քեզ չեն առնչվելու, բայց հո գեկան տանջանքներ են պատկառելու քեզ: եթե գառ մորթողը քո ծանոթներից է, որքան հնարավոր է հեռու մնա նրանից: Եթե գառների հոտ ես տեսել, հարստանալու նշան է:


ԳԱՐԵՋՈՒՐ 

Եթե տեսել ես, որ գարեջուր ես խմում, վատ լուր պիտի ստանաս, տանջվես, բայց շուտով պարզվելու է, որ սուտ էր այդ լուրը:


ԳԱՐԻ 

Բռնած գործդ այն արդյունքը չի տալու, որ ակնկալում էիր, բայց նաև չպիտի վնասվես:


ԳԱՐՈՒՆ 

Երազում գարունը լավ փոփոխությունների նշան է։


ԳԱՎ 

եթե կավե գավով ջուր ես խմել, ամենաբարի երազներից մեկն ես տեսել, պիտի քո ամենամեծ իղձերից մեկը կատարվի և հո գեկան վայելք ու խաղաղություն բերի քեզ: Եթե գինի ես խմել, շուտափույթ հարստանալու նշան է:


ԳԱՎԱԶԱՆ 

Եթե տեսել ես, որ գավազան ես առել ձեռքիդ, ուրեմն թշնամիներ ունես, որոնցից վախենում ես: Բայց նրանք էլ քեզանից են վախենում, քանի որ գիտես քո ուժն ու կարողությունը: Երազդ հուշում է, որ միշտ զ գաստ ու աչալուրջ լինես ու թշնամիներիդ ցույց չտաս քո թուլությունները: Եթե գավազանով հարվածում ես մեկին, որ բարեկամդ է, ուժ ես տալիս նրան, եթե քեզ են հարվածում, քեզ են ուժ տալիս: Եթե տեսել ես, որ գավազանդ կոտրվել է, ուրեմն մեկն իմացել է քո հաջողությունների գաղտնիքը և պիտի փորձի վնասել քեզ, այնպես որ զ գույշ եղիր:


ԳԱՎԱԹ 

Եթե երազում դատարկ գավաթ եք տեսել, ապա պետք է զգուշանաք չար լեզուներից։ Երազում լի բաժակ տեսնելը գալիք երջանկության նշան է։


ԳԵՏ 

Երազում մաքուր, հանդարտ հոսող գետը նշանակում է ուրախություն, կյանքի ընթացքով բավարարվածություն։ Երազում գետի աղմուկը կանխատեսում է վիճաբանություն, չարություն։ Բարձունքից դեպի գետը նայելը նշանակում է, որ շուտով ճանապարհ եք գնալու, որքան երկար լինի գետը, այնքան երկար կլինի ձեր ճանապարհը։ Գետը լողալով կտրելը նշանակում է նվիրական երազանքի կամ մեծ նպատակի իրականացում։


ԳԵՐԱՆ 

Եթե կին ես, անհաշտություն կա ձեր ընտանիքում, և մեղավորը դու ես: Անհիմն մեղադրանքներով, անհարկի խոսք ու զրույցով անընդհատ վրդովում ես ամուսնուդ: Նա բնավորությամբ ամուր ու համբերող մարդ է, բայց արդեն այն վիճակին ես հասցրել, որ մտքում որոշել է բաժանվել քեզանից: Ընտանիքդ չքայքայելու համար հարկ է, որ փոխես վարվելակերպդ: եթե տղամարդ ես, գործերդ շատ հաջող ընթացք պիտի ունենան և ամրապնդեն հասարակական դիրքդ: Եթե աղջիկ ես, շուտով ամուսնանաս պիտի և լավ ընտանիք կազմես:


ԳԵՐԵԶՄԱՆ 

Երազում գերեզման տեսնելը նշանակում է մեղքի զգացում։ Երբեմն այն կանխատեսում է դատական գործում մասնակցություն։


ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ 

Երազում մռայլ և վատ եղանակին գերեզմանատանը հայտնվելը նշան է այն բանի, որ աշխատավայրում կամ անձնական կյանքում հանգամանքների բարելավման ձեր հույսերը սին են։


ԳԵՐԱՆԴԻ 

Եթե գերանդիով հունձ ես արել, ուրեմն մինչև հիմա կյանքդ շատ միօրինակ, անհետաքրքիր ու ձանձրալի է եղել: Հաճախ ես որոշել փոխել աշխատանքդ ու կենցաղդ, բայց չես կարողացել: Շուտով պատահականորեն ընկնես պիտի մի այնպիսի միջավայր, այնպիսի անակնկալ ու խորհրդավոր դեպքեր պիտի կատարվեն քեզ հետ, որ կյանքիդ ընթացքը պիտի հիմնովին փոխվի:


ԳԻՆԻ 

Երազում գինի տեսնելը մեղքի նշան է։ Եթե դուք մի փոքր գինի եք խմել փոքր գավաթից, ապա ձեզ սպասվում է բարեկեցություն, իսկ եթե շատ եք խմել, ապա սպասվում է անհաջողություն կամ դժբախտ պատահար։ Գինի վաճառելը վեճի նշան է։ Գինով լի շիշը կոտրելը անհանգստությունից ազատվելու նշան է։ Սիրահարներին այսպիսի երազը կանխատեսում էանկառավարելի կիրք։


ԳԻՆԵՏՈՒՆ 

Եթե այրամարդ ես ու գինետուն ես մտել, կյանքիդ մեջ շատ բան է խառնվել իրար, արդեն չես տարբերում բարեկամներիդ ու թշնամիներիդ, աջ ու ձախ աննպատակ դրամ ես շռայլում, առանց ընտանիքիդ մասին մտածելու: Երազդ հուշում է, որ բռնած ընթացքդ վտան գավոր է և որքան շուտ փոխես այն, այնքան լավ քեզ համար: Եթե կին ես, զ գում ես, որ ամուսինդ դավաճանում է քեզ, որոնում ես հարմար մեկին, նրա հետ ամուսնուդ դավաճանելու և վրեժխնդիր լինելու համար: Բայց նման ընթացքը ոչ մի լավ բան չի խոստանում քեզ, և խոհեմ վարված կլինես, եթե մտադրությունդ փոխես:


ԳԻՇԵՐ 

Եթե գիշերով ճանապարհ ես qնում, շատ շուտով պիտի հասնես քո փայփայած նպատակին: Եթե լուսնյակ գիշեր ես տեսել, շուտով սիրահարվես պիտի և փոխադարձ պիտի լինի սերդ: Եթե մութ ու մռայլ գիշեր է տեսածդ, սիրո հողի վրա շատ տխրություններ ու տառապանքներ պիտի ճաշակես:


ԳԻՐՔ 

Երազում գիրք թերթելը պատվախնդրության, նոր ծանոթությունների և երազանքների նշան է։ Գրքեր տեսնելը կամ կարդալը նշանակում է, որ դուք շուտով կարևոր նորություն կստանաք։ Գրքեր կորցնելը կամ պատռելը անցյալը մոռացության մատնելու նշան է։


ԳՅՈՒՂ 

Եթե քաղաքում ես ապրում ու երազումդ գյուղ ես գնացել, գործիդ մեջ հաջողություններ են սպասում, թեև դանդաղորեն, բայց անընդհատ հարստանաս պիտի և հասնես խաղաղ բարեկեցության: Եթե քո հայրենի գյուղն ես տեսել, որից վաղուց ես հեռացել, մի հապաղիր ու վերադարձիր ու երկար ժամանակ մնա այնտեղ, այլապես հիվանդություն Է սպառնում քեզ: Եթե պատահմամբ ինչ-որ ծանոթ գյուղացու ես հանդիպել, ինչ-որ մեկը պիտի փորձի չարաչար խաբել քեզ, այնպես որ զ գույշ մնա:


ԳԼԽԱՐԿ 

Երազում գլխարկ կրելը նշանակում է, որ դուք շուտով կարևոր գործ պետք է նախաձեռնեք։ Նոր գլխարկ տեսնելը կան կրելը նոր նախաձեռնության սկիզբ է։ Հնամաշ կամ ճմրթված գլխարկ տեսնելը կանխատեսում է աշխատանքում անհաջողություններ և անախորժություններ։

Երազում գլխարկ հագնելը նշանակում է մեծ հոգսեր: մեկ այլ իմաստով նշանակում է ուրախություն , սեր, հարսանիք: Մոխրագույն գլխարկը խոսում է ուժասպառության մասին: Եթե գլխարկը ծակ է , ապա ամոթալի վիճակի մեջ կհայտնվեք:


ԳԼՈՒԽ 

Երազում մեծ գլուխ տեսնելը զգուշացնում է, որ ինչ որ մեկը ձեզ կգայթակղի վատ արարք կատարելու։ Փոքր գլուխը նշանակում է հուսահատություն, վիրավորանք, անարգանք։ Երազում երկու գլուխ ունենալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի պատվով հաղթահարել դժվար և նուրբ իրադրությունը։ Երազում բազում գլուխներ ունենալը մեծարանքի, իշխանության, մեծ հեղինակության նշան է։


ԳՆԱՑՔ 

Գնացքի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է շարժում դեպի առաջ, դեպի նպատակների իրականացում, ինչպես նաև ժամանակի շարժ։ Եթե Երազում տեսնում եք, որ գնացքը շարժվում է ձեր ուղղությամբ, ապա ձեզ սպասվում է հաճելի և անհրաժեշտ մարդու հետ հանդիպում։ Երազում գնացքի վթարը նշանակում էձեր բոլոր նպատակների և հույսերի փլուզում։


ԳՆԱՑՔ 

Եթե գնացքով ճանապարհորդում ես, բռնած գործդ հավաստի Է, ու թեև դանդաղորեն, բայց անպայման պիտի հասնես նպատակիդ: Եթե գնացք ես դիմավորում, ինչ-որ կարևոր գործի կապակցությամբ սպասողական ու անհան գիստ վիճակներ պիտի ապրես, անընդհատ լուրի սպասես, թեև ուշացումով, պիտի ստանաս ու խաղաղվես:


ԳՆԴԱԿ (ռետինե) 

Ինչ-որ մեկի հետ գործ ես բռնել, լուրջ հույսեր ես կապել հետը, բայց անընդհատ խաբում Է քեզ: Վճռական եղիր, խզիր կապերդ ու հեռու վանիր քեզանից: (Արճճե)- Եթե ճամփիդ պատահմամբ ժան գոտած գնդակ ես գտել, ուրեմն ինչ-որ մեկն անընդհատ դավ Է լարել քո դեմ, բայց անզոր Է եղել քեզ վնասել: Երազդ հուշում Է, որ նա դեռ չի հրաժարվել իր չար մտադրություններից, առժամ դարան մտած, թեքնվել Է և հարմար պահի Է սպասում, քեզ վնասելու համար: Աչալուրջ նայիր շուրջդ և զ գույշ եղիր:


ԳՆԴԱՑԻՐ 

Մեծ խառնակություններ են լինելու շուրջդ, արյուն Է թափվելու, ու թեև քեզ ու քո հարազատներին անմիջականորեն չեն վնասելու այդ խառնակությունները, բայց հո գեկան մեծ տա գնապներ ու տանջանքներ են պատճառելու քեզ և դատապարտЩ են անքնության: Հուսահատ պահեր պիտի ապրես ու երկար մանակ պիտի չկարողանաս գտնել ելքը:


ԳՆՉՈՒ 

Գնչուների մասին երազը կանխատեսում է անհաջողություններ և նյութական կորուստ։ Չափազանց վատ է այն երազը, որտեղ գնչուն կամ գնչուհին կփորձի խլելձեզանիցձեր դրամապանակը։


ԳՈՂ 

Եթե տունդ qnղ է մտել, ուրեմն շուտով հարստանաս պիտի, ոսկեղենի, գոհարեղենի տեր պիտի դառնաս: Եթե ինքդ գողություն ես արել, անդառնալի կորուստներ պիտի ունենաս: Եթե գողի հետ սեղան ես նստել, արտակարգ նվեր ես ստանալու:


ԳՈՄ 

Եթե գոմ ես մտել, ուրեմն շուտով քո կյանքում պիտի տեղի ունենա մի արտակար գ հանդիպում մի արտակար գ անձնավորության հետ: Այդ անձնավորությունը մեծ ազդեցություն պիտի ունենա վրադ, քեզ պիտի պարզի կյանքի իմաստը, հավատացյալ պիտի դառնաս և հեռանաս այն խոտոր ճանապարհներից, որոնց հաճախ ակամա ընթացել ես:


ԳՈՂԱՆԱԼ 

Հասարակական վայրում գողություն անելը նշանակում է սննկացում, հարազատներից գողություն անելը՛ շուտափույթ ամուսնություն։ Երազում ինքն իրենից գողանալը սննկացման և կորուստների նշան է։


ԳՈՄԵՇ 

Ի բնե արդար, աշխատասեր, ազնիվ մարդ ես, բայց երբեք չես գնահատվել ըստ քո արժանիքների: Երազդ վկայում է, թե շուտով մի այնպիսի դեպք պիտի կատարվի քո կյանքում, որ շատերը պիտի ճանաչեն քեզ, գնահատեն քո արժանիքները, և դու լիովին վարձատրվես պիտի քո ազնվության ու աշխատասիրության համար:


ԳՈՏԻ 

Եթե աղջիկ ես ու գոտի ես կապել, ամուսնանալ ես ուզում, բայց մինչև հիմա չի հանդիպել այն մարդը, որին սիրես ու ցանկանաս հետը ամուսնանալ: Շուտով շատ պատահականորեն պիտի հանդիպես այդ մեկին, եկեղեցում պիտի լինի պսակադրությունդ, և Աստծո օ գնությունը լինի ձեր երկուսի վրա: Եթե այրամարդ ես ու նոր գոտի ես կապել, մի նոր բարեկամ պիտի ձեռք բերես, որ նոր ուժ պիտի տա քեզ, ու նոր հաջողություններ պիտի ունենաս կյանքում: Եթե այրամարդ ես կամ կին, կորցրել ես գոտիդ ու ոչ մի, կերպ չես կարողանում գտնել, վատ նշան է, թշնամիներդ պիտի ամեն ինչ անեն, վարկաբեկելու քեզ: Այնպես որ առաջիկայում աչալուրջ եղիր և աշխատիր խուսափել թշնամիներիդ հետ բախվելուց:


ԳՈՐԳ 

Փոփոխական հաջողություններ ունես կյան-քում, մերթ գտնում ես, մերթ կորցնում: Բայց երազդ ասում է, որ մոտ ապա գայում այդ վիճակը պիտի փոխվի, մի շատ խելացի գործ պիտի բռնես, որ կայուն եկամուտներ պիտի թերի քեզ և բարեկեցիկ ու խաղաղ դարձնի քո կյանքը:


ԳՈՐՏ 

Եթե ջրի մեջ ես տեսել, ծանոթանաս պիտի մեկի հետ, որ քեզ տհաճ, երկերեսանի ու շաղակրատ պիտի թվա, բայց շուտով համոզվես պիտի, որ հակառակն է, մի շատ բարի ու անձնվեր մարդ է դա, որ մեծապես օ գտակար պիտի լինի քեզ: Եթե ցամաքի վրա ես տեսել, ուրեմն հետ կան գնիր այն ճամփորդությունից, որ մտադիր ես առաջիկայում ձեռնարկել, որովհետև լուրջ վտան գներով է հղի; Եթե գորտ ես բռնել, ծանոթանաս պիտի մի գեղեցիկ ու հմայիչ կնոջ հետ, պիտի սիրահարվես նրան, բայց խելացի վարված կլինես, եթե կան գ առնես, քանի որ այդ կապը կարող է լուրջ անախորժություններ պատճառել քեզ, իսկ կնոջ համար կործանարար լինել:


ԳՈՐԾԵԼ 

Երազում շուղերով գործելը համբերության նշան է, որը ձեզ հաջողություն կբերի։ ՀԵլունով գործելը նշանակում է, որ դուք կյանքում հեշտ ուղիներ չեք փնտրում։


ԳՈՐՏՆՈՒԿ 

Երազում գորտնուկ տեսնելը նշանակում է անախորժություն։ Սակայն ձեզ վրա շատ գորտնուկներ տեսնելը լավ նախանշան է։ Այն կանխատեսում է հարստություն, նորության ստացում, որը կուրախացնի ձեզ։


ԳՏՆԵԼ

Երազում ինչ որ օգտակար իր գտնելը հույսի նշան է, որ կիրականանա ձեր երազանքը կամ կբարելավվի ծեր կարգավիճակը։ Երազում ինչ որ կոտրված կամ անօգուտ իր գտնելը անհաջողության ևծրագրերի խափանման նշան է։


ԳՐԿԵԼ ԿԱՄ ԳՐԿԱԽԱՌՆՎԵԼ 

Երազում մտերիմ մարդու հետ գրկախառնվելը լավ նշան է: Երազը խոսում է վստահելի հարաբերությունների մասին: Եթե գրկել եք տնօրենին ապա աշխատանքում առաջխաղացում կունենաք: Եթե հրկել եք անծանոթ երեխյի, ապա աղջկան գրկելը լավ նշան է, տղային գրկելը՝ինտենսիվ գործնական առաջարկ է նախատեսում: Հղի կնոջը գրկախառնվելը շահ է: Գրկել օտար տղամարդու՝ ստանալ օգնություն անհրաժեշտ պահին: Գրկել օտար կնոջը ՝նոր էմոցիաներ:


ԳՈՒՅՆԵՐ 

Հնուց հայտնի է, որ գույները կրում են իմաստային նշանակություն։ Սպիտակ գույնը միշտ նշանակել է մաքրություն, մտադրությունների և ցանկությունների անմեղություն, կյանքի ուրախություն, սեր, հոգու մաքրություն։ Արծաթագույնը նշանակում է նախանձ, վտանգ, հիվանդություն, ընկերների կեղծավորություն, դավաճանություն։ Երկնագույնը միշտ համարվել է իմաստության համար շնորհված մեծարանքի խորհրդանիշ։ Դեղին գույնը համբավի, հարստության խորհրդանիշ է։ Կանաչն անվտանգության և զգուշության նշան է։ Կարմիրը միշտ եղել է սիրո, հարգանքի, հարստության և փոխադարձ սիրո խորհրդանիշը։ Շագանակագույնը նշանակում է անհանգստություն, տխրություն, ձանձրույթ։ Մանուշակագույնը հարստության, մեծարանքի և սիրո նշան է։ Նարնջագույնը փառասիրության, միամտության նշան է։ Վարդագույնը նրբության, միամտության, անմեղության նշան է։ Կապույտը տխրության, դառնության և ձանձրույթի նշան է։ Սևը տխրության, սգո, հուղարկավորության, թշնամանքի, աղքատության նշան է։


ԳՈՒՇԱԿՈՒՀԻ

Երազում գուշակուհու գուշակություն լսելը նշանակում է անհաջողություն։ Երազում տեսնել, թե ինչպես են ուրիշին գուշակություն անում նշանակում է վւստ կամ լավ լուր լսել։


ԳՈՒԼՊԱ 

Եթե կնոջ գուլպա է տեսածդ, ուրեմն մշտապես սեռական անբավարարություն ունես, բայց շուտով մտերմանաս պիտի մի կնոջ հետ, որի բնախոսությունը ներդաշնակ պիտի լինի քոնին, և ձեր այդ կապը պիտի երկար շարունակվի: Եթե այրամարդ ես ու տեսել ես, որ գուլպա ես հա գնում, ճամփորդության նշան է: Եթե սև է հա գածդ գուլպան, ճանապարհորդությունդ շատ հաջող պիտի լինի, եթե գունավոր է, լավ կանես հետ կան գնես ճամփորդելու մտքից: Եթե կին ես ու տեսել ես հանկարծ, որ գուլպադ ծակվել կամ պատռվել է, զ գուշացիր, սիրային թաքուն կապդ շուտով հայտնի պիտի դառնա, խոսակցությունների տեղիք տա և լուրջ անախորժություններ պատճառի քեզ:


ԳՐԱԿԱԼ 

Եթե եկեղեցի ես մտել ու կան գնել ես գրակալի առաջ, ուրեմն շուտով փարատվեն պիտի այն հո գեկան տա գնապներն ոլ կասկածները, որ վերջերս անընդհատ քեզ հալածում էին: Հո գով խաղաղվես պիտի ու ապահով զ գաս քեզ:


ԳՐԱՍեՂԱՆ 

Հանդիպում պիտի ունենաս մի բարձր պաշտոնավորի հետ, բարեհաջող պիտի լինի հանդիպումդ, և քո պաշտոնն էլ պիտի բարձրանա: Եթե նստել ես գրասեղանի առաջ, թեև շատ չարչարանքով ու դժվարությամբ, բայց ավարտի պիտի հասցնես մի գործ, որ մեծ հաջողություն պիտի բերի քեզ:


ԳՐԻՉ 

Եթե գրիչը ձեռքիդ է ու գրում ես, շուտով պիտի կռիվ ու վեճ ունենաս մեկի հետ, որին մինչև հիմա քո բարեկամն էիր համարում: Երկար պիտի տևեն վեճն ու կռիվը, ընթանան փոփոխական հաջողություններով, բայց, ի վերջո, հաղթողը դու ես լինելու: Եթե կին ես ու գրիչ ես տեսել, շատ վաղուց է մի բաղձալի նամակի ես սպասում, որ շուտով ստանաս պիտի, գոհանաս, իսկ ավելի ուշ պիտի հանդիպում ունենաս այդ նամակի հեղինակի հետ, շատ ջերմ պիտի լինի այդ հանդիպումը և հո գեկան ու մարմնական վայելքներ պիտի պատճառի քեզ:


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը