Երազահան-Ա




ԱԲԵՂԱ 

Եթե երազիդ մեջ աբեղա ես տեսել, հիշիր, թե վերջերս ինչ մեղք ես գործել մերձավորիդ՝ ընկերոջդ, բարեկամիդ, սիրած անձիդ դեմ... Գուցե ակամա ես գործել և բնավ էլ մեղք չես համարում դա, բայց, իմացիր, մերձավորդ, թեև այդ մասին ոչինչ չի ասում քեզ, խիստ վշտացած է, վիրավորված և քո խոստովանությանն ու զղջումին է սպասում: Քրքրիր հիշողությունդ, քննիր սիրտդ ու պարզիր, թե որն է մեղքդ: Պարզելուց հետո դիմիր մերձավորիդ, խոստովանիր ու քավություն հայցիր, այլապես աբեղան երազիդ մեջ պարբերաբար այցի կգա քեզ: 

ԱԲՈՐՏ 

Եթե երազում տեսել եք,որ դուք եք աբորտ արել,ուրեմն իրական կյանքում այնպիսի իրավիճակում կհայտնվեք,որի հետ չեք կարողանա հաշտվել:Դուք ստիպված եք ենթարկվել իրադարձություններին:Երիտասարդ աղջկա համար,եթե տեսել է ,որ պատրաստվում է աբորտ անել,բայց հրաժարվում է ,նշանակում է,որ նա դեռ վախեր ունի ամուսնությունից և վստահ չի ,որ ցանկանում է ամուսնանալ:Եթե երազում ափսոսում եք ,որ աբորտ եք արել,ապա իրականում պետք է շատ ջանքեր ներդնեք ձեր ուզածին հասնելու համար: 

ԱԳՌԱՎ 

Եթե դուք երազում տեսել եք ագռավ, ապա պետք Է զգուշանաք, քանի որ այն խորհրդանշում Է թշնամիների չարությունը, դաժանությունը և խարդավանքը։ 

ԱԴԱՄԱՆԴ 

Եթե աղջիկ ես և ադամանդյա օղեր ես կախել. իմացիր, մի երիտասարդ անհուսորեն սիրահարված Է քեզ, բայց համարձակություն չունի մոտենալու և սիրտը բացելու, քանզի դու նրան անմատչելի ես թվում: Նայիր շուրջդ և երբ կանացի բնազդով քո ծանոթների մեջ գտնես նրան, մի վարանիր, մոտեցիր և ջերմ, շոյիչ խոսք ասա... Եթե ան գամ աղքատ Է ու գեղեցիկ Էլ չէ, դարձյալ մի վարանիր, մտերմացիր հետը: Շատ չանցած, բախտավոր ու բարեկեցիկ ես լինելու: Եթե կին ես ու ադամանդյա մատանի ես դրել, ուրեմն շուտով ձախորդությունները պիտի հեռանան քեզանից, մի մեծ փոփոխություն պիտի կատարվի կյանքիդ մեջ ու դու հասնես պիտի քո բաղձանքներին: Եթե այրամարդ ես ու դարձյալ ադամանդյա մատանի ես դրել, վատ նշան Է: Հարստանալու հույսերդ այս ան գամ ևս պիտի չարդարանան, և այն կինը, որին սիրում ես ու համոզված ես, թե ինքն Էլ քեզ Է սիրում, դավաճանի պիտի: Եթե երազիդ մեջ ադամանդ ես գտել, դարձյալ վատ նշան Է, շատ չանցած, մի մեծ կորուստ կամ հուսախաբություն պիտի ունենաս ու արտասվես պիտի: 

ԱԶԳԱԿԱՆ 

Եթե մորդ կողմից Է ազ գականը, ուրեմն շուտով մի մեծ շնորհի պիտի արժանանաս, մի մեծ նվեր ստանաս, կամ որևէ մեկը քեզ համար պիտի մի մեծ լավություն անի: Եթե հորդ կողմից է, ուրեմն մեկը քեզանից պարտք է խնդրելու ու չի վերադարձնելու: 

ԱԹՈՌ 

Երազում աթոռին նստելը նշանակում Է, որ դուք լավ պաշտոն կստանաք կամ բարենպաստ իրավիճակում կհայտնվեք։ Դատարկ աթոռը նշանակում Է, որ դուք լուր կստանաք մի մարդուց, որին վաղուց չեք տեսել։ 

ԱԼԲՈՄ 

Եթե երազում դուք ալբոմի մեջ նայում եք հարազատների նկարները, ապա նշանակում Է, որ նրանցից մեկը վաղաժամ կմահանա։ Եթե ձեր ալբոմի մեջ կան շատ գեղեցիկ նկարներ և բանաստեղծություններ, ապա դուք շուտով լավ լուր կստանաք և ընկերների շրջապատում լավ ժամանակ կանցկացնեք։ Ալբոմի մեջ անծանոթի նկար տեսնելը, նշանակում Է ծանոթություն մի մարդու հետ, ով այնուհետև կդառնա ձեր սիրելին։ 

ԱԼՅՈՒՐ 

Եթե տեսել ես, որ մահացած մայրդ ալյուր է մաղում, երազդ բարի է, հանկարծ հեռավոր տեղից պիտի մի այնպիսի լուր ստանաս, որ փոխի կյանքիդ սովորական ընթացքը և, ի վերջո, քեզ կհասցնի հո գեկան խաղաղության ու բարեկեցության: Եթե ինքդ ես ալյուր մաղում, դարձյալ երազդ բարի է ու դարձյալ պիտի բարեկեցության ու հո գեկան խաղաղության հասնես, բայց առավել ուշ և մեծ ջանքերի գնով: Եթե պարկով ալյուր ես տեսել, եկամուտներդ գնալով ավելանալու են և այլևս մտատանջություններ պիտի չունենաս զավակներիդ ապա գայի համար: Եթե կին ես ու ճանապարհիդ թափված ալյուր ես տեսել, ուրեմն ամուսինդ դավաճանում է քեզ և իր շահույթի մի զ գալի մասը վատնում անառակաբարո կանանց վրա: Եթե տղամարդ ես և տեսել ես, որ կինդ թափված ալյուր է ավլում, իմացիր, դավաճանում է քեզ ու այնքան հմտորեն, է թաքցնում հետքերը, որ կասկած իսկ չունես վրան: 

ԱԾԵԼԻ 

Ածելին երազում տեսնելը նշանակում Է վտանգ և տխրություն։ Եթե ածելին սուր չէ և քերծում է, ապա դուք կվիրավորվեք ձեր ընկերների և հարազատների քննադատություններից։ Ածելի գնելը նշանակում է անելանելի տխրություն։ Այն նվիրելը կնշանակի, որ դուք կդավաճանեք ձեզ վստահող անձնավորությանը։

ԱԾՈՒԽ 

Եթե վառվող ածուխ ես տեսել, ուրեմն մի շատ կարևոր գործ հաջողացնելու մտադրությամբ որոշել ես տանդ մեջ խնջույք սարքել, խորովածով հյուրասիրել այն մարդուն և նրա մոտիկներին, որից կախված է գործիդ, հաջողությունը: Բայց հետ կան գնիր այդ մտա-դրությունից, քանի որ պիտի գան, ուտեն, խմեն, իրար հետ վիճեն, գժտվեն և ոչ միայն գործդ չհաջողացնեն, այլև իրենց գժտության համար քեզ մեղադրեն: Եթե ածուխը հան գած է, ձեռնարկած գործդ, որից մեծ արդյունք էիր սպասում, ձախողվի պիտի, բայց մի հուսահատվիր, որոշ ժամանակ անց այդ նույն գործդ նոր ընթացք պիտի ունենա, և սպասելիքներդ պիտի արդարանան: 

ԱԿԱՆՋ 

Եթե երազիդ մեջ ինչ-որ բան ես շշնջում այն կնոջ ականջին, որին մի ժամանակ անփոխադարձ սիրահարված ես եղել, ուրեմն պիտի կատարվի կյանքիդ ամենամեծ նպատակը: Քեզ պիտի տրվեն այն բոլոր վայելքները, որ տենչացել, բայց բախտ չես ունեցել ճաշակելու: եթե աղջիկ ես և ականջիդ քո սիրած տղայի ձեռքի շոյանքն էս զ գացել, ուրեմն, շուտով կամուսնանաս այդ տղայի հետ, ինն ամիս հետո երեխա կունենաս, և տղա կլինի առաջնեկդ: Եթե սիրային թաքուն կապի մեջ ես տղամարդու հետ, և նա ականջիդ ինչ-որ բան է ասել, իմացիր՝ հղի ես: Եվ պետք չէ, որ փչացնես երեխան, քանի որ հետո կյանքիդ միակ նեցուկն է լինելու.: Եթե հիվանդ ես ու տեսել ես, թե ինչ-որ մեկն ականջդ է քաշում, մի հապաղիր, մեկնիր քո ծննդավայրը և իսկույն կբուժվես: Եթե երազիդ մեջ ականջդ է ցավում, շուտով պիտի շատ լրջորեն սիրահարվես, բայց սերդ անպատասխան է լինելու, ու տառապելու ես: 

ԱԿԱՆՋՈՂ 

Եթե չամուսնացած աղջիկները երազում տեսնում են, որ իրենք ականջօղեր են կրում, ապա նշանակում է, որ շուտով կամուսնանան և իրենց ամուսինների հետ երջանիկ կապրեն։ Երազում ամուսնացած կնոջը ականջօղով տեսնելը նշանակում է, որ դուք նախանձում եք ուրիշի երջանկությանը։ Ականջօղեր կորցնելը նշանակում է, որ ձեզ կլքեն երջանկությունն ու հաջողությունը։ Եթե երազում դուք նվեր եք ստացել ականջօղեր, ապա ձեր կյանքում տեղի կունենան երջանիկ փոփոխություններ։ 

ԱԿՆՈՑՆԵՐ 

Ակնոցների վերաբերյալ յուրաքանչյուր երազը նշանակում է, որ դուք ինչ որ մեկին չեք վստահում կամ էլ ձեզ չեն վստահում, ամենը կախված է նրանից, թե ակնոցներն ում են պատկանում։ 


ԱՂ 

Եթե քարաղ ես տեսել, ուրեմն ինչ-որ ժամանակ մատաղ ես խոստացել եկեղեցուն, բայց առօրյա գործերիդ մեջ մոռացել ես: Շտապիր կատարելու խոստումդ, այլապես կանխված դժբախտությունը, որի համար խոստացել էիր մատաղդ, կրկնվելու է: Եթե սովորական սպիտակ աղ է տեսածդ, հո գեկան անորոշ խռովքներ ես ապրելու, տանջվելու ես բնազդական տա գնապներից ու մթին նախազ գացումներից: Սփոփվելու և խաղաղվելու համար պետք է Դավթի սաղմոսներից առնվազն յոթն ան գիր անես: Եթե տեսել ես, որ ծունկի իջած, թափված աղ ես հավաքում, ապա աշխարհի ամենալավ երազներից մեկն ես տեսել, քանի որ տարիներ շարունակ արած բարի գործերիդ համար, Տիրոջ կամքով, փառք պիտի հավաքես և դասվես երկրիդ երևելիների շարքը: 

ԱՂԱՎՆԻ 

Աղավնին անմեղության և զգացմունքների փոխադարձության նշան է։ Երազում աղավնի տեսնելը նշանակում է երջանկություն, հաջողություն և ուրախություն։ 

ԱՂԲ 

Երազում աղբը կույտով հավաքելը նշանակում է հաջողություն այն գործում, որ նախաձեռնել եք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է ժառանգություն ստանալ։ Աղբամանը փորփրելը կանխատեսում է վիճաբանություն։ 

ԱՂԲՅՈՒՐ 

Եթե այրամարդ ես, իմացիր, մի անարատ աղջիկ է սիրահարված քեզ, գիշեր-ցերեկ մտքում քեզ հետ Է զրուցում, բայց երբեք իր ոտքով չի գա քեզ մոտ: Եթե կռահես, թե ով Է, և ինքդ մոտենաս նրան, կյանքի շատ երանելի պահեր ես ունենալու: Եթե ամուսնացած կին ես, ուրեմն ամուսինդ չի պար գևում քեզ այն վայելքը, որ կուզեիր ճաշակած լինել: Երբեմն մեղավոր մտքեր են այցելում քեզ, ծանոթ տղամարդկանց մեջ որոնում ես նրան, որի հետ, թվում Է, կարող էիր երջանիկ լինել, բայց վանում ես այդ մտքերը և շարունակում տանջվել: Այդ երազը գնալով առավել հաճախակի Է այցելելու քեզ, ու դեռ ինքդ Էլ չ գիտես, թե ինչ ես անելու հետա գայում: Եթե ծունկի ես իջել ու ջուր ես խմել աղբյուրից, ուրեմն այն գործը, որ ձեռնարկել ես, բարեհաջող ընթացք Է ունենալու, հո գեկան ու նյութական գոհացում Է տալու քեզ: Եթե ծարավ ես, աղբյուր ես որոնում ու չես գտնում, նշանակում Է ինչ-որ հիվանդություն Է բույն դնում քո մեջ, ու թեև դեռ չես զ գում նրա ազդեցությունը, բայց հարկ Է, որ իսկույն դիմես հմուտ բժշկի և կանխես այն: 

ԱՂՅՈՒՍ 

Եթե տեսածդ կարմիր աղյուս Է, զգուշացիր, անմեղ ես, բայց զրպարտության զոհ ես դառնալու, և բանտարկություն Է սպասում քեզ: Լավ կանես, որ առժամ հեռանաս այն մարդկանցից, որոնց հետ գործի բերումով մշտական շփման մեջ ես: Եթե հողե աղյուս Է տեսածդ, նշանակում Է, ինչպես հարկն Է չես կատարում ծնողներիդ նկատմամբ ունեցած որդիական պարտքդ: Ինքդ քեզ տանջվում ես, ուզում ես այցի գնալ նրանց, բայց ամեն անգամ Էսօր-Էգուց ես գցում, չես կատարում մտադրությունդ: Երազդ հուշում է, որ պիտի թողնես գործերդ ու իսկույն այցի գնաս նրանց, այլապես հետո խիղճդ շատ կտանջի քեզ: 

ԱՂՈԹՔ 

Եթե տեսել ես, որ աղոթում ես, ուրեմն, կասկածներ են տանջում քեզ, ինչ-որ պատուհասի, ինչ-որ դժբախտության ես սպասում, բայց եթե արդարամտորեն ու խղճով վարվես այն մարդու հետ, որից սպասում ես այդ պատուհասը, չարիքը պիտի հեռու վանես քեզանից: Եթե աղոթող մարդ ես տեսել, մոտիկներիդ մեջ կա մեկը, որ շատ է մտահո գված քո ճակատա գրով և շուտով պիտի քեզ համար մի այնպիսի գործ անի, որ փոխի կյանքիդ ընթացքը, այն դնի բարեբաստիկ ճանապարհի վրա: Եթե աղոթողը մայրդ է, մի երկմտիր, այն գործը, որ ուզում ես ձեռնարկել, վստահորեն սկսիր: Միայն հաջողություն պիտի ունենաս: 

ԱՂՋԻԿ 

Երազում ձեր տանը շատ աղջիկներ տեսնելը կանխատեսում է հաճելի նորություն։ Երազում հիվանդ աղջիկը վատ լուրերի նախանշան է։ Երազում պարող բարետես աղջիկ տեսնելը նշանակում է սիրելի անձնավորության հետ հանդիպում։ 

ԱՂՎԵՍ 

Երազում աղվես տեսնելը նշանակում է չարակամ անձանց կողմից խաբեություն և խորամանկություն։ 

ԱՂՔԱՏ 

Երազում աղքատ լինելը նշանակում է կարիքի, զրկանքի մեջ լինել, անհաջողություն ևհիասթափություն ապրել։ 

ԱՄԱՆՈՐ 

Ամանորի մասին երազ տեսնելը միշտ բարենպաստ է և կանխատեսում է նոր տպավորություններ, հույսեր, նոր երջանկություն և նոր հաջողություններ։ 

ԱՄԱՌ 

Ձմռանը երազում ամառ տեսնելը նշանակում է բարի հույսեր, որ կյանքում ամեն ինչ կկարգավորվի։ Այսպիսի երազը նաև լավ նորությունների նշան է։ 

ԱՄԲՈԽ 

Եթե վրադ է հարձակվում, ուրեմն այն գործի մեջ, որին նվիրվել ես, ճշմարտությունը քո կողմն է, շուտով պիտի հաղթանակես ու հռչակվես: Եթե միացել ես ամբոխին և գնում ես նրա հետ, ուրեմն շուտով բռնած գործիդ մեջ պիտի ինքնավստահությունդ կորցնես, դավաճանես սկզբունքներիդ և գնաս խոտոր ճանապարհով: 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 

Ամուսնալուծության մասին երազը նշանակում է գործերում անհաջողություն և ապրումներ։

ԱՄՈՒՍԻՆ 

Երազում ամուսնուն հիվանդ, գունատ տեսնելը նշանակում է անախորժություն։ Ամուսնուն գեղեցիկ ևառողջ տեսնելը երջանկության նշան: 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ 

Եթե ամուրի տղամարդը երազում տեսնում է, որ ամուսնացել է գեղեցիկ աղջկա հետ, ապա նրան սպասվում են հաջողություն ևշահավետ գործեր։ Եթե կանայք երազում տեսնում են, որ իրենք հարսնացու են, ապա նրանց սպասվում է տխրություն, վեճ ևվիրավորանք։ 

ԱՄՊ 

Եթե աղջիկ ես, ու տարիքդ անցնում է, երազդ բարի է, քանի որ շուտով պիտի հարսանեկան առագաստի արժանանաս և օրորոց օրորես: Եթե այրամարդ ես, ամուսնական մահիճդ վաղուց է ձանձրացրել քեզ, չի բորբոքում արյունդ, և դու նորությունների ես կարոտ: Պատեհ առիթը ներկայանալու է շուտով, դու ամբողջովին պիտի արվես քո նոր հրապուրանքներին, անհայտ է, սակայն, թե դրանք ուր են տանելու քեզ: Եթե տեսածդ ամպամած օր է, ուրեմն վաղուց ես տանջվում անորոշություններից, որ սակայն շուտով պիտի վերջ ունենան, դու պիտի մի եկամտաբեր աշխատանք ստանաս, որ խաղաղություն և գոհություն պիտի բերի քեզ: Եթե սավառնել ես ամպերի մեջ, ուրեմն ճշմարիտ հավատացյալ ես, և քո հավատը փրկելու է քեզ հո գեկան ու մարմնական այն տանջանքներից, որ հիվանդության հետևանք են: Պիտի ո գևին հաղորդվես քո Աստծո հետ և լիովին կազդուրվես: 

ԱՄՊՐՈՊ (ԿԱՅԾԱԿ) 

Երազում ամպրոպը և կայծակը կանխատեսում են գործերում մեծ հաջողություններ, իսկ սիրահարների համար ամուսնություն։ Սակայն եթե կայծակ է փայլատակում, իսկ ամպրոպ չկա, ապա ձեզ սպասվում են մեծ փորձություններ և վտանգ։ 

ԱՅԳԻ 

Երազում կանաչ և ծաղկած այգի տեսնելը երջանկության և հաճույքի նշան է։ Սրգատու ծառերով այգին՝ հասած մրգերով զարդարված, կանխատեսում է հարստություն և երջանկություն։ Աշնանային այգին նշանակում է որոշակի հարաբերությունների, երջանկության ավարտ։ Սերկ ծառերով այգին նշանակում է տխրություն ևանհաջողություն։ 

ԱՅԾ

Ճամփորդություն է սպասում քեզ, հեշտ չի լինելու ճամփորդությունդ, բազում տհաճություններ է պարգևելու, սակայն արդյունքը սպասածիցդ շատ ավելի գոհացուցիչ է լինելու: 

ԱՅՐԻ (ԿԻՆ ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴ) 

Եթե երազում դուք այրիացել եք, ապա սիրո մեջ դուք մրցակից ունեք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է մեծ փոփոխություններ կյանքում։ 

ԱՅՐՎԱԾՔ 

Եթե երազում տեսել եք, որ մարմնի վրա կան այրվածքներ, ապա ձեզ սպասվում է խայտառակություն և վատ համբավ։ 

ԱՆԱՆՈՒԽ 

Եթե դուք տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ձեզ սպասվում է մեծ հաջողություն։ Անանուխ տեսնելը նշանակում է զգացմունքայնություն։ 

ԱՆԱՊԱՏ 

Երազում անապատում հայտնվելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ անհանգստություն կամ էլ դուք կտառապեք միայնությունից։ 

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԻՆ 

Անբարոյական կնոջը երազում այցելելը նշանակում է, որ դուք ձեր առողջությամբ կհատուցեք ստացածեկամտի համար։ 

ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵԼ 

Երազում անգործության մատնվելը և անհոգ կյանք վարելը նշանակում է անհաջողգործեր ևսին հույսեր։ 

ԱՆԴՈՒՆԴ 

Երազում անդունդ տեսնելը կամ նրա եզրին հայտնվելը մեծ վտանգի, տխրության, կորստի, հիասթափության ևհոգսերի նշան է։ 

ԱՆԻՎ 

Եթե դուք երազում տեսել եք պտտվող անիվ, ապա սպասեք մեծ փոփոխությունների, իրադարձությունների արագընթաց զարգացման, տարբեր խնդիրների արագ լուծման։

ԱՆԾԱՆՈԹ 

Երազում անծանոթները կամ ձեր հովանավորներն են, ընկերները, պահապան հրեշտակները կամ էլ ձեր թշնամիները և չար ոգիները։ 

ԱՆԿՈՂԻՆ 

Երազում սեփական անկողինը տեսնելը կամ նրա մեջ պառկելը նշանակում է հիվանդություն։ Կեղտոտ անկողինը նշանակում է, որ դուք շուտով կլսեք, որ ձեր հարազատներից կամ ընկերներից ինչ որ մեկը հիվանդ է։ Կոկիկ հարդարած անկողինը ընտանեկան երջանկության և բարեկեցության նշան է։ Եթե դուք տեսել եք, որ կրկին հարդարում եք անկողինը, ապա նշանակում է, որ ձեզկայցելիձեր ընկերը։ 

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ 

Եթե երազում ինչ որ անհեթեթ բան եք տեսնում և դրանից վրդովվում եք, ապա ձեզ սպասվում է սիրային կիրք կամ էլ անսովոր իրադարձություն։ 

ԱՆՁՆԱԳԻՐ 

Երազում անձնագիր տեսնելը կամ ստանալը նշանակում է, որ դուք պետք է ավելի համարձակ գործեք ցանկալիին հասնելու համար։ Անձնագրի կորուստը նշանակում էմտադրություններիչիրագործում։ 

ԱՆՁՐԵՎ 

Անձրևի տակ թրջվելը նշանակում է ընտանեկան անհաշտություններ կամ հիվանդություն։ Քամու ուղեկցությամբ հորդառատ անձրևը անհաջողության, հիասթափության և կորստի նշան է, մեղմ անձրևը՜ արդարացման և զղջման։ 

ԱՆՄՈՌՈՒԿ

Անմոռուկները համարվում են հին զգացմունքների, նախկին սիրո կամ մոտ մարդու մասին հիշողության խորհրդանիշներ։ Անմոռուկն անցած զգացմունքները, սիրելի մարդուն հիշելու նշան է։ 

ԱՆՏԱՌ 

Երազում մութ անտառը տխրության, գործերում անհաջողության նշան է։ Լուսավոր անտառը՛ ողողված արևի շողերով, լի թռչունների դայլայլով, ռոմանտիկ տրամադրության, հաճելի նորություններ ստանալու, սիրելիի հետ հանդիպման նշան է։ Չորացած անտառը հիասթափության, խորտակված հույսերի նշանէ։ 

ԱՆՑՔ 

Եթե երազում ձեր հագուստի վրա անցք տեսնեք, ապա դուք դրամի կարիք կզգաք, կունենաք պարտքեր, եթե այդ հագուստը երազում չվերանորոգեք։ 

ԱՇԽԱՏԱՆՔ 

Եթե երազում դուք տեսել եք, որ կորցրել եք ձեր աշխատանքը, դուք շուտով կսարսափեք գալիք փոփոխություններից։ Երազում ծանր աշխատանք կատարելը մեծ անախորժությունների, կարիքի, աղքատության նշան է։ Եթե երազում տեսնում եք, որ ձեր աշխատանքը մեկ ուրիշն է անում, ապա շուտով դուք աշխատավայրում անախորժությունների կհանդիպեք։ 

ԱՇՈՐԱ

Երազում աշորա տեսնելը նշանակում է հարստություն և բարգավաճում։ 

ԱՇՈՒՆ 

Երազում աշուն տեսնելը նշանակում է նախաձեռնած գործերի բարեհաջող ավարտկամ սեփականության ձեռք բերում։ 

ԱՇՏԱՐԱԿ 

Բավականին հարստություն ես կուտակել, այդ հարստությունը քեզ ինքնավստահ, հպարտ, նաև մեծամիտ է դարձրել և քեզանից վանել քո բարեկամներին: Բայց զ գաշացիր, շուտով մի այնպիսի իրադարձություն է կատարվելու, որ հարստությունդ արժեզրկվելու է, և դու մենակ ու անօ գնական ես մնալու: Հետևաբար խելոք վարված կլինես, եթե թոթափես ինքնավստահությունդ, մեծամտությունդ և մտածես պարկեշտ վարքով բարեկամներիդ վերադարձնելու մասին, քանի որ նրանք պիտի կյանքիդ դժվար պահերին սատար լինեն քեզ: Եթե կին ես, առայժմ բազում են երկրպա գուներդ, քանզի գեղեցիկ ես ու անվանի: Բայց ծերության առաջին նշանների հետ նրանցից ոմանք պիտի դանդաղորեն լքեն քեզ: Շրջահայաց եղիր, քննիր ու հասկացիր, թե նրանցից ովքեր են, որ գեղեցկությանդ և անվանդ համար են մոտեցել քեզ, և ովքեր են, որ ճշմարիտ ու անկեղծ բարեկամությամբ են հետդ կապված: Այժմվանից վանիր առաջիններին և ամբողջ հո գով առավելս կապվիր ճշմարիտ բարեկամներիդ հետ: Եթե կիստվեր աշտարակ է տեսածդ, երազդ շատ է բարի, քանի որ շուտով մի այնպիսի հաջողություն պիտի ունենաս, որ նման պիտի լինի թաքնված գանձ գտնելուն: 

ԱՉՔ 

Երազում հիանալի տեսողություն ունենալը մեծ հաջողության և ճանաչման նշան է։ Եթե երազում ձեր տեսողությունը վատացել է կամ էլ պարզ չեք տեսնում, ապա ձեզ սպասվում են դրամային դժվարություններ։ Երազում գեղեցիկ աչքեր տեսնելը նշանակում է մեծ կապվածություն, սև աչքեր տեսնելը՝ թշնամիներին պատժել, խոնարհած աչքեր տեսնելը՝ կեղծավորություն, իսկ փակ աչքեր տեսնելը նշանակում է անհեռատեսություն և անհրաժեշտ է իրադրությունը պարզաբանել։ 

ԱՊԱԿԻ

Երազում ապակի տեսնելը նշանակում է խաբեություն, վախ կամ տխրություն։ Ապակու միջով նայելը սպասողական վիճակի նշան է։ Խոշորացնող ապակին նշանակում է, որ ղուք հակված եք չւսփազանցության և խուճապի մատնվելուն։ 

ԱՊԱՐԱՆՋԱՆ 

Եթե կին ես և ոսկե ապարանջան ես տեսել թևիդ, ուրեմն, մաքուր ու անխախտ սիրով է սիրում քեզ ամուսինդ կամ մտերիմդ: Եթե աղջիկ ես, շուտով ամուսնության առաջարկ պիտի ստանաս: Երազդ հուշում է, որ չմերժես այդ առաջարկը, քանի որ ամուսնությունդ հաջող է լինելու: Եթե ապարանջանի վրա քարեր են, մանավանդ ադամանդ, ուրեմն, հարստանալու մեծ ձ գտում ունես և ամեն ինչ անում ես ավելին ձեռք բերելու համար: Բայց եթե ընթացքդ չփոխես, պիտի մեծ անախորժություններ պատահեն քեզ, ունեցածդ, էլ պիտի կորցնելու արցունք թափես: Եթե այրամարդ ես և ապարանջան ես գտել, սիրային նոր արկածներ են սպասում քեզ: 

 ԱՊԱՐԱՆՔ 

Երա՛զում մեծ, գեղեցիկ, արևի շողերով ողողված ապարանք տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում սպասվում են լավ փոփոխություններ և բարեկեցության բարելավում։ Ավերված կամ թալանված ապարանք տեսնելը նշանակում է աղքատություն, հիվանդություն կամ երազանքի չիրագործում։ 

ԱՊՏԱԿ 

Երազում ապտակ ստանալը նշանակում է անարդարացի վիրավորանք, դառնություն ևհիասթափություն հարազատ մարդու նկատմամբ։ 

ԱՊՈՒԽՏ (բաստուրմա) 

Եթե տեսել ես, որ ապուխտ ես ուտում, ուրեմն, հին հիվանդությունդ պիտի կրկնվի: Երազդ հուշում է, որ կենցաղիդ մեջ ժուժկալ լինես: Եթե ապուխտ ես գնում, տանդ մեջ հարսանիք կամ մեծ հրավերք պիտի լինի: 

ԱՌԱԳԱՍՏ 

Հարսանյաց հրավեր պիտի ստանաս, բայց ամեն ինչ արա այդ հարսանիքին չմասնակցելու համար, քանի որ այնտեղ այնպիսի դեպքեր են կատարվելու, որ վտան գի տակ պիտի դնեն կյանքդ: Եթե կին ես, սիրային բուռն արկածներ պիտի ունենաս և լիասիրտ հաճույքներ ճաշակես 

ԱՌԱՎՈՏ 

Երազում առավոտը նշանակում է ինչ որ նոր բան՝ ծանոթություն, նոր սեր կամ նոր գործ։ Թարմ, արևոտ առավոտը նշանակում է, որ սկիզբը հիանալի կլինի, մռայլ, ցուրտ առավոտը նախաձեռնած գործերում անհաջողության նշան է։ 

ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ 

Երազում հարուստ և ապահովված կյանք տեսնելը նշանակում է իրական կյանքում հիասթափություն, աղքատություն ևկարիք։ 

ԱՌՆԵՏ 

Երազում առնետ տեսնելը նշանակում է վտանգավոր թշնամիներ։ Կարող է նաև նշանակել մեր հարազատներին, ովքեր մեզ պատճառում Են բազում հոգսեր և դառնություն։ 

ԱՌՅՈՒԾ 

Եթե վանդակում ես տեսել, ուրեմն, վերջերս արդարության դեմ ակամա մեղք ես գործել ու խիղճդ տանջում է քեզ: Երազդ հուշում է, որ պարտավոր ես ամեն ինչ անել մեղքդ քավելու համար, այլապես ամբողջ կյանքում խղճի խայթերից տառապելու ես: Եթե կրկեսում ես տեսել, ուրեմն մասնակից ես մի ապօրինի գործի, որ եթե բացվի, թեև դատ ու դատաստան չի սպառնալու քեզ, բայց ամոթի խարան է դնելու վրադ, որ ամբողջ կյանքում չես կարողանալու ջնջել: Ուրեմն, որքան շուտ հեռանաս այդ ապօրինի գործից, այնքան ավելի հույսեր կունենաս, փրկելու պատիվդ: Եթե բնության մեջ ես տեսել և լսել ես մռնչոցը, ուրեմն շատ վտան գավոր, բայց և շատ պատվաբեր գործ պիտի ձեռնարկես, որ փառք պիտի բերի քեզ: 

ԱՌՈՒ 

Երազում առվի մեջ ընկնելը նշանակում է գործերում անհաջողություն։ Առուն շրջանցելը կամ վրայով թռնելը նշանակում է, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք դժվարությունները։

ԱՌԵՎՏՈՒՐ 

Երազում գնելն ավելի լավ է, քան վաճառելը։ Բայց տեսնել, որ ինչ որ բանի համար դուք տալիս եք գումար, նշանակում է կորուստ՜ հիմնականում անձնական կյանքում։ Երազում որևէ բան գնելը նշանակում է փոքր եկամուտ։ 

ԱՌՎՈՒՅՏ 

Եթե աղջիկ ես կամ պատանի և առվույտի ծաղկած արտ ես տեսել, անակնկալորեն սիրահարվես պիտի և թեև չպիտի ցանկանաս հետն ամուսնանալ, բայց ձեր կապը տարիներ պիտի տևի և խոր հետք թողնի երկուսիդ կյանքի մեջ: Եթե կին ես, մոտալուտ հղիություն է սպասում քեզ: Եթե այրամարդ ես, գործդ փոքրիկ, բայց տևական հաջողութ-յուններով պիտի առաջ գնա և, ի վերջո, ապահովի բարեկեցությունդ: 

ԱՍԵՂ 

Երազում ասեղտեսնելը նշանակում է անախորժություններ։ Եթե երազում դուք ասեղով ծակել եք ձեզ, ապա ձեր հարազատի հետ կվիճեք։ Եթե երազում տեսել եք, թե ինչպես եք ասեղով աշխատում, ապա հարազատ մարդուց բաժանում է սպասվում։ 

ԱՍՊԱՐ(վահան) 

 Վերցնելը իր կամ ուրիշների պատիվ է նշանակում:Վահանը երկիր տիրել է ցույց տալիս:

ԱՍՊԵՏ 

 Երազում ասպետ տեսնելը նշանակում է արտասովոր իրադարձություն, որը ձեզ մեծ ուրախություն կպատճառի։ 

ԱՍՏԻՃԱՆ 

Երազում աստիճան տեսնելը նշանակում է ճանապարհ, գործերում հաջողություն, վերընթաց, նպատակների իրագործում և հարգանք։Աստիճան բարձրանալը նշանակում է գործերում բարգավաճում,իսկ իջնելը`անհաջողություն:   

ԱՍՏՂ 

Եթե դուք երազում տեսել եք վառ, մաքուր և պարզ աստղեր, ապա ձեր կարգավիճակում սպասվում են փոփոխություններ դեպի լավը։ Խամրած կամ ձեր աչքի առջև անհետացող աստղերը կանխատեսում Են մեծ կորուստներ, դառնություն ևտխրություն։ Երազում ընկնողաստղտեսնելը նշանակում է մահ կամ սննկացում։ Ձեր ձեռքի մեջ ընկնող աստղեր տեսնելը նշանակում է նվիրական երազանքի իրականացում։ 

ԱՍՏՂԱԾԱՂԻԿ 

 Աստղածաղիկը նշանակում է խորամանկություն, հանդգնություն։ 

ԱՍՏՎԱԾ 

Երազում Աստծուն տեսնելը նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է զգուշանա։ Երազում Աստծուն աղոթելը լավ նախանշան է։ Եթե երազում Աստված ձեզ օրհնում է, ապա ձեզ սպասվում են բազում հիանալի և անսպասելի փոփոխություններ։ Երազում Աստծուն շնորհակալություն հայտնելը նշանակում է, որ կվերադարձնեք բոլոր նրանց սերը, ում աշխարհում շատ եք սիրում։ 

ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ 

Աստվածամորը երազում վեհ հանդերձանքով տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում մեծ և երջանիկ փոփոխություններ են սպասվում։ 

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ 

Եթե երազում դուք կարդում կամ թերթում եք Աստվածաշունչը, ապա ձեզ սպասվում են փորձություններ, որոնք դուք արիաբար կհաղթահարեք։ 

ԱՍՈՒՊ 

Եթե գետին չհասած, երկնքում այրվել է, լավ նշան է, այն գործը, որին ամբողջ հո գով նվիրվել ես, հաջողությամբ պիտի գլուխ բերես, անունդ պիտի ամեն տեղ փառաբանվի և բարի խոսքով հիշվի: Եթե ընկել է ու հորիզոնից այն կողմ կորել, հեռավոր ու անհայտ ճանապարհ է քեզ սպասում: ճանապարհ ընկնելուց պիտի շատ անհան գստանաս, երկմտես, բայց բարեհաջող ճանապարհորդություն է լինելու, պիտ վերադառնաս բավականին հարստացած: 

ԱՎԱԶ 

Եթե ոտաբոբիկ քայլել ես ավազի միջով, երազդ հուշում է, որ շատ ես հոգնած ու հանգստի կարիք ունես: Եթե այրամարդ ես ու տեսել ես, որ պառկած ես ծովափի կամ գետափի ավազին, հաճելի փոփոխություններ են սպասում կյանքիդ մեջ, եկամուտներդ պիտի ավելանան, պիտի ավելանան նաև բարեկամներդ: Եթե կին ես ու նման երազ ես տեսել, պիտի շուտով հայտնվես մի շրջապատի մեջ, ուր պիտի գնահատեն գեղեցկությունդ, կանացիությունդ, և անկեղծ երկրպա գուներ պիտի ունենաս: Երազում ավազ տեսնելը նշանակում է աղքատություն, դրամական կորուստ։ Եթե ավազը ոսկեգույն է, ապա հարստությունը ձեզ կկուրացնի։ 

ԱՎԱԶԱՆ 

Եթե մաքուր ջրով լի ավազան է տեսածդ, խղճիդ վրա մեղքեր ունես, տանջվում ես դրանցից ու չես կարողանում ազատվել: Մաքրվելու ու խաղաղվելու համար հարկ է, ոչ միայն հաճախակի եկեղեցի գնաս, հո գևոր եր գ ու պատարա գ լսես, այլև մասնակցությունդ բերես բարեսիրական գործերի: Եթե լողանում ես ջրավազանում, սիրային հաճելի հանդիպումներ պիտի ունենաս: Եթե պղտոր, մամռակալած ջրավազան է, պիտի ջանաս դուրս գալ այն շրջապատից, որի մեջ ակամա ես հայտնվել, և որը տհաճ անակնկալներով, տխուր հեռանկարներով է սպասում քեզ:

ԱՎԱՆՏՅՈՒՐԻՍՏ-ԲԱԽՏԱԽՆԴԻՐ 

Եթե երազում դարձել եք ավանտյուրիստի զոհ,ապա ձեզ չի հաջողվի գործը հաջող ավարտին հասցնել:Հնարավոր է ձեզ շրջապատում են կեղծավոր գովերգուներ,որոնք կարող են ձեզ խաբել:Եթե երիտասարդ կինը երազում ավանտյուրիստ է ,ապա պետք է իրականում շատ չտարվի իր անձով,այլապես կարող է խաբեբայության զոհ դառնալ: 

ԱՎԵԼ 

Յուրաքանչյուր երազ ավելի, ցախավելի և նման այլ սարքերի վերաբերյալ կանխատեսում է վեճեր, խոսակցություններ, հարաբերությունների պարզաբանում։ Երբեմն այն նշանակում է դրամական դժվարություններ։ 

ԱՎԵՏԱՐԱՆ 

Հաճախ ես կյանքում սուտ երդումներ տալիս մարդկանց, հավատացնում, գործդ առաջ տանում ու հետո վախենում: Թեև սուտ երդումներիդ համար առայժմ չես պատժվել, բայց երազդ նախազգուշացնում է, որ հետ կանգնես այդ անազնիվ ու վտանգավոր ճանապարհից և կատարես աստվածային տասը պատվիրանները: 

ԱՎԵՐԱԿ 

Եթե վանք է, անսպասելիորեն մի գաղտնիք պիտի իմանաս, որն օգնելու է, խափանելու այն բոլոր անհաջողությունները, որ վերջերս հետապնդում են քեզ: Եթե տուն է ուրեմն շուտով պիտի վերադառնաս ու վերաշինես հայրական օջախդ, որից վաղուց ես հեռացել: 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Եթե երազում մեքենայով գնում եք,դա կարող է նշանակել,որ չնայած արտաքին բարեհաջող իրավիճակին,դուք անհանգիստ կլինեք և կցանկանաք ձեր կյանք փոփոխություն մտցնել:Այս երազը զգուշացնում է ,որ հնարավոր է տեղի ունենա տհաճություն ինչ-որ մեկի անկոռռեկտ պահվածքից:Եթե երազում դուք ավտովթարի եք ենթարկվել,ապա դա նշանակում է ,որ դուք չեք կարող ամբողջությամբ վայելել այն հաճույքը,որին սպասում էիք:Եթե խուսափել եք ավտովթարից,ապա կկարողանաք դիմանալ կոնկուրենցիային աշխատավայրում:Եթե երիտասարդ կին եք և երազում փնտրում են ավտոմեքենա,ապա դա նշանակում է ,որ ձեզ կյանքում սպասվում է սիրային հիասթափություն: Երազում ավտոմեքենայով տեղ գնալ նշանակում է ակտիվություն և հաջողություն գործերում: Եթե ավտոմեքենա եք գնել, նշանակում է ,որ դուք կկարողանաք վերականգնել ձեր նախկին բարեկեցությունը, եթե վաճառել եք, ապա տհաճություն է նշանակում: Եթե գողացել են ավտոմեքենան ,նշանակում է ձեր ձեռքից բաց եք թողել հաջողությունը: Փչացած ավտոմեքենայի վերանորոգումը նշանակում է ,որ ձեր գործընկերները ձեզ կխաբեն և դուք դրամական կորուստներ կկրեք 

ԱՏԱՄ 

Երազում ատամները խորհրդանշում են հարազատ և մոտ մարդկանց։ Հարթ և հավասար ատամները նշանակում են ընտանիքում բարեկեցություն և գործերում հաջողություն։ Սուգ, կեղտոտ, անցքերով կամ ընկնող ատամները նշանակում են տխրություն, ծանր ապրումներ, հիվանդություն և այլ դժբախտություններ։ Երազում ընկնող (առանց արյան) ատամ տեսնելը նշանակում է ընտանիքում տարեց մարդու մահ։ Երազում առանց ատամ մնալը մեծ ղժբախտության նշան է։Երազում փշրվող ատամ տեսնելը նշանակում է մոտիկ մարդու կամ հարազատի անբուժելի հիվանդություն: 

ԱՏԱՄԻ ԽՈԶԱՆԱԿ 

 Երազում ատամի խոզանակը նշանակում է բազմազանություն,զարգացում:Այն իր մեջ է ներառում նպատակներ,որոնք մարդն իր առջև է դրել կատարելու համար: Այն նշանակում է նաև վեճի սկիզբ մի մարդու հետ,որը այնքան էլ ձեզ մոտ չէ: 

ԱՐԱԳԻԼ 

Շատ բարի նշան է: Եթե սիրահարված ես, շուտով պիտի իմանաս, որ ինքդ էլ ես սիրված: Եթե ամուսնացած ես, կինդ (ամուսինդ) անհունորեն նվիրված է քեզ ու զավակներիդ: Եթե ճանապարհ ունես գնալու, ճիշտ քո որոշած ժամանակին պիտի ճամփա ընկնես, ճիշտ ժամանակին պիտի լինի նաև վերադարձդ: 

ԱՐԱՐԱՏ (լեռը) 

Եթե արշալույսի պարզ երկնքի տակ ես տեսել, ուրեմն շուտով պիտի ազատվես հո գեկան տանջանքներից, տարակուսանքներդ պիտի փարատվեն, զորանա պիտի հավատդ այն գործի նկատմամբ, որին նվիրվել ես: Եթե շատ ես մոտեցել և պարզ տեսել ես լանջերի ձորերն, ու անդունդները, հո գեկան խռովքներ պիտի ունենաս, կյանքիդ ճանապարհը, որ մինչև հիմա հարթ ու միօրինակ էր թվում քեզ, վայրիվերումներ պիտի ունենա, բայց այդ ամենը ցավ պատճառելու հետ միասին, ավելի իմաստավոր ու հետաքրքիր պիտի դարձնի կյանքդ: Եթե տեսել ես, որ ամպերի մեջ է թաղված ու չի երևում քեզ, ուրեմն ինչ-որ մեկը վիրավորել է արժանապատվությունդ, ցանկացել ես նույն կերպ պատասխանել նրան, բայց չի հաջողվել: Շուտով պիտի առիթը ներկայանա և դու բազմության առաջ պիտի արժանին հատուցես նրան ու հո գով խաղաղաղվես: 

ԱՐԲԱՆՅԱԿ 

Եթե երազում տեսել եք արբանյակ, ապա դա ձեզ հուշում է , որ դուք կյանքում մենակ չեք: Եթե արբանյակը խոչընդոտում է ձեզ, ուրեմն կյանքում շուտով խնդիրներ կունենաք: 

ԱՐԴՈՒԿԵԼ

Եթե երազում արդուկել եք, նշանակում է ,ձեր կյաքում կհայտնվեն նոր տնկերներ, որոնք կօգնեն ձեզ հարթել հարաբերությունները տարբեր ոլորտներում: 

ԱՐԹՆԱՑՆԵԼ 

Երազում ինչ որ մեկին արթնացնելը փոփոխության նշան է։ 

ԱՐծԱԹ 

Երազում արծաթ տեսնելը նշանակում է, որ ծեր գործերը բարեհաջող կընթանան, եթե դուք չծուլանաք և դժվարություններից չերկյուղեք։ Երազը նաև հուշում է, որ պետք է զգուշանաք և սխալ թույլ չտաք, որը կարոդ է խափանել ձեր գործը։ 

ԱՐԾԻՎ 

Երազում արծիվ տեսնելը արագության և արիության նշան է: 

ԱՐԿԱԾ 

Եթե երազում դուք տեսնում Եք, որ մասնակցում եք զարմանահրաշ և գրավիչ արկածների, ապա դուք շուտով մասնակցություն կունենաք ինչ որ վտանգավոր գործարքի։ 

ԱՐՁԱԳԱՆՔ 

Երազում արձագանքը նշան է հանդիսանում անսպասելի աջակցության, ընկերական խորհրղի. որից դուք կօգտվեք։ 

ԱՐՁԱՆ 

Եթե կին ես և նշանավոր մարդու արձան ես տեսել, զավակը, որ պիտի ունենաս, հռչակավոր է դառնալու և փառավորելու է նաև քո անունը: Եթե այրամարդ ես, փառասիրական տենչեր ունես, ջանում ես գեղարվեստի մեջ բախտդ փորձել, բայց քանի որ ձիրքդ շատ է փոքրիկ, անվերջ ձախողվում ես, մաղձոտում, թունավորում ինքդ քեզ ու մոտիկներիդ: Երազդ հուշում է, որ հեռանաս այդ ասպարեզից, ընտրես մի համեստ ու ազնիվ աշխատանք, որ գոհություն ու խաղաղություն կբերի: 

ԱՐՄԱՏ 

Եթե ծառի մերկացած արմատ ես տեսել, երազդ ասում է, որ շուտով պիտի թողնես հայրենիքդ, բռնես օտարության ուղին:Շատ դժվարություններ պիտի գտնես այնտեղ, քեզ մենակ ու անօ գնական զ գաս: Ի վերջո պիտի հարմարվես, բարեկեցիկ կյանք ստեղծես, բայց արարքիդ համար պիտի զղջաս, միշտ ցանկանաս չվերադառնալ, որ պիտի երբեք չհաջողվի: Եթե ծառ կամ ծաղիկ ես արմատահան արել, ուրեմն մեղանչել ես խղճիդ ու արդարության դեմ և հոգեկան տառապանքներ ունես: Մտածում ես մեղքդ քավելու համար դրամ նվիրել մի բարի գործի, բայց ձեռքդ չի գնում: Մի ձգձգիր, կատարիր մտադրությունդ, որ հոգով թեթևանաս ու խաղաղվես: եթե տեսել ես, որ արմտիք ես ուտում, երազդ բարի է, պիտի բուժվես մի ծանր հիվանդությունից, որ տարիներ շարունակ հյուծում էր քեզ: 

ԱՐՄԱՎ 

եթե այրամարդ ես, քո շրջապատում կա մի կին, որ անընդհատ ջանում է իր նվիրվածությունը ցույց տալ քեզ, քանի որ ակնկալիքներ, ունի քեզանից: Բայց մի հավատա, ոչինչ մի խոստանա ու հեռու վանիր նրան: Եթե կին ես, մի կարճատև ճամփորդություն ունես և հանդիպում մի օտար մարդու հետ, որ պիտի փորձի գայթակղեցնել քեզ: Եթե թուլանաս հո գով nւ տրվես այդ գայթակղությանը, վերադարձից հետո մեծ անախորժություններ են սպասում քեզ: 

ԱՐՅՈՒՆ

Երազում արյուն տեսնելը կյանքի, առողջության, բարեկեցության, բարեկամության նշան է։ Երազում արյունահոսություն տեսնելը նշանակում է կորուստ և վատառողջություն։ Ձեր ձեռքերին արյուն տեսնելը անզգուշության պատճառով սպառնալիք վտանգի նշան է։ Երազում ուրիշի ար՛յուն տեսնելը կանխատեսում է հարազատի կամ ծանոթի հիվանդություն։ 

ԱՐՋ

Երազում արջ տեսնելը նախազգուշացնում է, որ շուտով դուք կհանդիպեք կոպիտ ուժի կամ քաջ արարքի։ 

ԱՐՑՈՒՆՔ 

Երազում դեմքին արցունքներ տեսնելը անսպասելի ուրախության նշան է։ Երազում լացած դեմք տեսնելը նշանակում է գործերում անսպասելի հաջողություն, որը ձեզ մեծ օգուտ կբերի։ 

ԱՐԵՎ

Վառ և պայծառ արև տեսնելը հարազատների հետ քնքուշ վերաբերմունքի նշան է։ Կիզիչ և տոթ արևը հիվանդության, դժվարությունների և ապրումների նշան է։ Եթե երազում ամպերը ծածկում են արևը, ապա սպասեք անախորժությունների։ Մայր մտնող արևը նշանակում է գործերի կամ կյանքի մի փուլի վերջ, ծագող արևը՛ կյանքի նոր փուլի սկիզբ, նոր հաջողություններ, նոր սեր։ 

ԱՐԵՎԱԾԱՂԻԿ 

 Արևածաղիկը նշանակում է անսահման նվիրվածություն և վստահելիություն։ 

ԱՐՏԱՍՈՒՔ 

Եթե աղջիկ ես, շուտով մեծ սիրո պիտի արժանանաս, և հետո կյանքդ գեղեցիկ ու բնական ընթացք պիտի ունենա: Եթե կին ես, թեև ամեն ինչ ունես, բայց չ գիտես ունեցածիդ գինը և թանձրանում ես: Շուտով կյանքիդ մեջ պիտի մտնի մի հմուտ կնամոլ, առժամ փարատի ձանձրույթդ, բայց հետո վիշտ պատճառի քեզ: Երազդ հուշում է հեռու մնալ գայթակղությունից: Եթե այրամարդ ես, շուտով կյանքիդ մեջ մի արտակար գ ու գեղեցիկ բան պիտի կատարվի, որ ուրախության հետ նաև հո գեկան խռովքներ պիտի պատճառի: 

ԱՐՏՈՒՅՏ 

Բարի լուր պիտի ստանաս ու հետն էլ մի նվեր, որ մեծ գոհունակությամբ պիտի ընդունես: 

ԱՐՏ

Եթե նոր հերկած արտ է, որդուդ հարսանիքը պիտի անես, բայց ուրախության հետ քեզ պիտի տանջի կասկածը, թե ամուսնանալուց հետո չի± փոխվի որդիդ, չի± լքի քեզ: Բայց կասկածներդ անտեղի են, ոչ մի բան որդուդ չի բաժանի քեզանից, և դու մինչև կյանքիդ վերջը պիտի նրա հո գածությունը վայելես: Եթե ամռան հասուն արտ է տեսածդ և դու կան գնած ես արտի մեջ, երազդ բարի է, թշնամիներիցդ ոչ մեկը այլևս չպիտի կարողանա քեզ վնասել, բարի համբավդ պիտի առավել տարածվի, շատերը պիտի փնտրեն քո բարեկամությունը կխոնարհվեն քո առաջ: Եթե խոզան արտ է, մի անհան գստանա, վատ նշան չէ, թեև եկամուտներիդ աղբյուրները սպառվելու են, բայց եթե ունեցածդ չշռայլես, մինչև կյանքիդ վերջը բավարարելու է քեզ: 

ԱՓ 

Երազում ձեռքի ափը նշանակում է ճակատագիր։ Պարզ գծերով հարթ ափը այդ անձի համար նշանակում է հաջողություն և հարստություն։ Եթե դուք կորցրել եք ձեր աջ դաստակը, ապա շուտով դուք կկորցնեք վստահելի մարդու կամ էլ կկորցնեք ձեր աշխատանքը։ 

ԱՓՍԵ 

Երազում սեղանին ափսե դնելը նշանակում է հյուրեր եք ընդունելու։ Կոտրված ափսեն նշանակում է հարաբերությունների խզում կամ կորուստ։ 

ԱՔԼՈՐ 

Երազում աքլոր տեսնելը նախազգուշացնում է պճնամոլի հետ հանդիպման մասին։ 

ԱՔՑԱՆ

Եթե բաց է, դժբախտություն, ցավ ու արտասուք է գուշակում: եթե փակ է, անհան գստանալու հարկ չկա, ցավերդ անցյալում են մնացել:

Նախորդը Հաջորդը