Facebook SDK


Տառերի ցանկն այստեղ


ԲԱԺԱԿ

Երագում բաժակ տեսնելը նշանակում է կորուստ կամ հիասթափություն։ Շատ բաժակներ տեսնելը նշանակում է ուրախություն ինչ որ շրջապատում։ Կոտրված բաժակը կանխատեսում է ընկերոջ կամ հարազատի կորուստ։

 

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ (ԲԱԺԱՆՎԵԼ)

Սա նախազգուշացնող երազ է: Նշանակում է , որ դուք ձեր ընտանեկան կամ ընկերական հարաբերություններից հոգնել եք և թարմություն եք ուզում: Եկել է ժամանակը մտածելու ավելի հանգիստ կյանքի մասին:

 

ԲԱԼ

Եթե այրմարդ ես, ու տեսածդ հասուն պտուղներով բալենի է, ուրեմն պիտի հանդիպես մի կնոջ, որի նկատմամբ սիրո, մանավանդ կրքի բռնկումներ պիտի ունենաս և արժանանաս փոխադարձ վերաբերմունքի:

Եթե կին ես, սիրո խոստովանություն պիտի լսես:

Եթե քաղված և ամանով բալ է տեսածդ, սիրային մանր-մունր արկածներ պիտի ունենաս:

Եթե բալ ես ուտում, թեթև հիվանդության նշան է:

 

ԲԱԽՏԱԽՆԴԻՐ -տես ավանտյուրիստ:

 

ԲԱԿԱՊԱՆ

Երազում բակապան տեսնելը նշանակում է բամբասանք։ Տեսնել, թե ինչպես է բակն ավլում կամ ձյունը մաքրում նշանակում է, որ ձեր երազանքները չեն իրականանա։

 

ԲԱՀ

Չար լեզուներ կան, որ ջանում են բամբասանքներով ու հերյուրանքներով տակդ փորել: Պիտի կարճատև հաջողություն ունենան, բայց շուտով խայտառակվեն պիտի ու տապալվեն: Եթե բահով հող ես փորում, ուրեմն առաջիկայում պիտի գործդ փոխես և այնպիսի աշխատանք ստանաս, որ թեև առավել ծանր է լինելու, բայց հո գեկան մեծ գոհունակություն է պատճառելու քեզ և նյութապես առավել արդյունավոր է լինելու:

 

ԲԱՂԵՂ

Եթե այրամարդ ես, երազդ ոչ մի լավ բան չի խոստանում: Կապված ես մի կնոջ հետ, որ վաղուց է ձանձրացրել քեզ, բայց ոչ մի կերպ չես կարողանում ազատվել նրանից: Առաջիկայում կրկին պիտի փորձես կապերդ խզել, բայց նա պիտի այնպիսի աղմուկ բարձրացնի ու տարածի այնպիսի վարկաբեկիչ լուրեր, որ մեծապես վնասի պիտի քո դիրքին:

Եթե կին ես, տարիների հավատարմությունդ պիտի գնահատվի ըստ արժանվույն և շատ շուտով ամուսնուցդ (կամ սիրածդ մարդուց) պիտի այնպիսի մեծ նվեր ստանաս, որ չէիր ակնկալում:

 

ԲԱՂՆԻՔ

Եթե դուք երազում տեսնում եք, որ բաղնիքում եք, ապա երազը ձեզ կանխատեսում է եկամտաբեր գործեր և հաջողություն։ Եթե դուք երազում պատահմամբ մտնում եք բաղնիք, ապա ձեզ մոտ կծագեն անսպասելի շատ դժվարություններ։

 

ԲԱՆԱԼԻ 

Երազում բանալի տեսնելը նշանակում է գաղտնիքի բացում։ Երազում բանալի կորցնելը ամոթի, խայտառակության նշան է։ Երազում բանալի գտնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ պատիվ, շահում կամ մեծ ձեռքբերում։

 

ԲԱՆՋԱՐԵՂԵՆ

Երազում բանջարեղեն տեսնելը նշանակում է, որ մենք պետք է վերադարձնենք պարտքերը։ Շուկայում բանջարեղեններ տեսնելը հաջողություն է նշանակում մտադրված նախաձեռնության մեջ։ Քաղցրահամ բանջարեղեններ տեսնելը բավարարվածության ևհաշտության նշան է։

 

ԲԱՆՏ

Եթե երազում դուք բանտում եք հայտնվել, ապա դուք լուրջ կհիվանդանաք։ Եթե երազում բանտից ազատվում եք, ապա դուք ազատվում եք այն ամենից, ինչը ձեզ անհանգստացնում էր։

 

ԲԱՐԵԿԱՄ

Երազում բարեկամի հետ հանդիպումը կամ զրույցը նորություն՛ ստանալու նշան է։ Եթե երազում դեռևս կենդանի բարեկամներին տեսնում եք մահացած և դագաղի մեջ պառկած, ապա նախազգուշացեք մեծ վտանգից։ Մահացած բարեկամներին տեսնելը եղանակի փոփոխության նշան է։

 

ԲԱՑԻԿ

Բացիկի վերաբերյալյուրաքանչյուրերազնշանակումէնորություն ստանալ։

 

ԲԱԴ

(Վայրի) - ճանապարհորդություն է, նոր, անծանոթ վայրերի այցելություն, հաճելի պահեր են բնության մեջ և հաճելի հանդիպումներ՝ կանանց հետ:

(Ընտանի) - կանացի բամբասանքներ են, որ պիտի փորձեն արատավորել անունդ, բայց քանի որ հերյուրված են, պիտի չկարողանան հեռու գնալ և իրենք իրենց պիտի լռեն:

 

ԲԱԶԵ

Մրցակից ունես, բավականին զորեղ ու վտանգավոր մրցակից, որ հավակնում Է գրավել պաշտոնդ: Բայց վերևներում կա մեկը, որ թեև քեզ հետ շատ մոտիկ չէ, բայց համակրում է քեզ, ուշի ուշով հետևում է մրցակցիդ լարած որոգայթներին և պիտի թույլ չտա, որ քեզ վնասեն:

 

ԲԱԶՄՈՑ

եթե այրամարդ ես, սթափվիր, վանիր միամտությունդ և զ գաստ հայացքով նայիր շուրջդ: Այն մարդը, որ ընկեր է ձևանում, իրեն համարում ընտանիքիդ բարեկամը և երբեմն նվերներ է բերում, թաքուն կիրք է տածում կնոջդ նկատմամբ: Կինդ նկատում է դա և թեև դեռ չի արձա գանքում նրա սիրահետումներին, բայց կանացի ինքնասիրությունը շոյված է համարում: Ուրեմն, քանի ուշ չէ, սթափվիր ու վանիր այդ մարդուն:

Եթե կին ես, առաջիկայում պիտի կատարվեն բաղձանքներդ, ամուսինդ մեծ հաջողություններ պիտի ունենա գործի մեջ, և հարստությունն ու բարեկեցությունը մուտք պիտի գործեն ձեր տուն:

 

ԲԱԶՈՒԿ

Եթե այրամարդ ես ու քեզ պարզված բազուկ ես տեսել, երազդ բարի է, քանի որ շուտով քեզ աջակից պիտի գտնես ու նրա հետ շահաբեր գործեր ձեռնարկես:

Եթե կին ես ու տեսածդ այրամարդու ջղուտ ու մազոտ բազուկ է, ուրեմն վաղուց հենարանի կարիք ես զ գում և շուտով մտերմանաս պիտի մի տղամարդու հետ, որից բոլոր առումներով պիտի գոհանաս:

 

ԲԱՐՁ

Եթե այրամարդ ես, փառասիրական նկրտումներ ունես, անվերջ ձգտում ես պաշտոնի բարձրացման, բայց ապարդյուն, քանի որ արժանիքներդ փոքրիկ են, պահանջներդ մեծ: Օրերս դեպք կկատարվի քեզ հետ, որ հերթական հույսերիցդ մեկն էլ կփշրի:

Եթե կին ես, երազդ հուշում է, որ շուտով պիտի հայտնվես մի այնպիսի իրադրության մեջ, որ վայրկյանական թուլություն պիտի ունենաս ու եթե չկարողանաս քեզ գսպել և տեղի տաս հետապնդողիդ ցանկասիրությանը, մեծ տհաճություններ պիտի ունենաս ու չարաչար զղջաս:

 

ԲԵՄ

Երազդ ոչ մի լավ բան չի խոստանում, շրջապատված ես կեղծավոր ու երեսպաշտ մարդկանցով, և համոզված, թե բոլորն էլ բարեկամ են քեզ: Բայց շուտով կյանքում ձախորդության ես հանդիպելու, նրանք պիտի քեզ լքեն, ու մեծ ողբեր գություն պիտի ապրես:

Եթե տեսել ես, որ մեկը մի լավ բան չի խոստանում, մեկը պիտի փորձի հրապարակորեն քեզ անվանարկել ու թեև հաջողության չի հասնելու, բայց հո գեկան տհաճ պահեր է պատճառելու քեզ:

Եթե թատրոնում ես ու բեմադրություն ես դիտում, շուտով այնպիսի բաներ պիտի իմանաս քեզ համար մոտիկ ու հար գելի մարդկանց մասին, որ մեծ հիասթափություն պիտի ապրես, բայց և կյանքի օ գտակար փորձ ձեռք բերես:

 

ԲԵՐԱՆ

Եթե համբուրել ես, ապա կանխել ես մի ձախորդություն, որ շատ խոսք ու զրույցի տեղիք պիտի տար և մեծ տհաճություններ պատճառեր քեզ:

Եթե խփել ես որևէ մեկի բերանին, առաջիկայում մի դեպք է կատարվելու, որ խիստ հուզելու և ջղայնացնելու է քեզ, բայց զ գուշացիր ու ձեռք չբարձրացնես ոչ մեկի վրա, քանի որ դա վարպետորեն օ գտա գործելու են քո դեմ:

 

ԲԵՐԴ

Հեռավոր նախնիներդ ազնվական են եղել, երակներիդ մեջ ազնվականի արյուն է հոսում, թեև ինքդ էլ այդ մասին չ գիտես: Մինչև հիմա պայմաններ չես ունեցել իրականացնելու ձիրքերդ: Շուտով պատահական հանդիպում պիտի ունենաս մի անծանոթի հետ, ձեր միջև գործնական բարեկամություն պիտի ստեղծվի, պիտի կտրուկ կերպով փոխվի կյանքիդ ընթացքը, ազնիվ աշխատանքով արա գորեն հարստանաս պիտի ու հասարակության մեջ ամուր դիրք գրավես:

Եթե տեսածդ ավերակ բերդ է, երազդ դարձյալ բարի է, ու մտահո գվելու կարիք չունես: Մահանա պիտի հեռավոր ազ գականներիցդ մեկը և քեզ համար իսկ անսպասելի, մի բավականին մեծ ժառան գություն է թողնելու քեզ, որ մեծ ձեռնարկումներիդ համար հիմք պիտի դառնա:

 

ԲԵՂ

Երազում ձեր դեմքին բեղեր տեսնելը կասկածելի ուղիներով գումար վաստակելու փորձերում անհաջողության նշան է։ Երազում սիրելիին բեղերով տեսնելը դավաճանության նշան է։

 

ԲԺԻՇԿ

Երազում բժիշկ տեսնելը նախազգուշացնում է այն մասին, որ դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, հրաժարվեք կործանարար սովորույթներից։ Երազում բուժակին տեսնելը նշանւսկում է, որ թեթև կհիվանդանաք։

 

ԲԼԻԹ

Եթե տեսել ես, որ մանկությանդ սիրած բլիթն ես ուտում, շուտով մի շատ հաճելի և ուրախալի թան պիտի կատարվի կյանքիդ մեջ, որ կար գավորի պիտի ընտանիքիդ խախտված հան գստությունը ու վերջ տա գժտություններին:

 

ԲԼՈՒՐ

Վաղուց է այցի չես գնացել մորդ գերազմանին ու հո գեպես տանջվում ես: Առանց հետաձ գելու գնա, մոմ վառիր, խունկ ծխիր, հան գստացիր հո գով ու մխիթարվիր:

Եթե Նստել ես բլուրի գա գաթին, ուրեմն այսուհետև դժվարություններ պիտի չունենաս կյանքում, ամեն ինչ ավելի հեշտ պիտի տրվի, քան առաջ ու թեև մեծ չեն լինելու հաջողություններդ, բայց գոհացում պիտի տան քեզ:

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Նոր բնակարան տեղափոխվելը նշանակում է կյանքի նոր էտապի սկիզբ:Եթե տունը, ուր տեղափոխվում են վերանորոգված է, ապա դա նշանակում է փոփոխությու դեպի լավը, իսկ եթե հին , կեղտոտ տուն է , ապա պետք է պատրաստվել ամենավատին: Եթե երազում երիտասարդ աղջիկն է բնակարանից նոր բնակարան տեղափոխվում, ապա դա նշանակում է որ հեռու չէ նրա ամուսնանալու օրը:

 

ԲՈԶ

Ամենաբարի երազներից մեկն ես տեսել եթե սեղան ես նստել նման կնոջ հետ, ուրեմն այն վայելքները, որ երազել ես, բայց հնարավորություն չես ունեցել ճաշակելու, այսուհետև առանց մեծ դժվարությունների են տրվելու քեզ, քանի որ գործերդ հաջող ընթացք են ունենալու և կրկնապատկելու են ունեցվածքդ:

Եթե զրուցում ես նման կնոջ հետ, պիտի շուտով լավ լուրեր ստանաս, որ փարատեն պիտի գործիդ հաջողության հետ կապված բոլոր կասկածներդ և հո գեկան հան գստություն պար գևեն քեզ:

Եթե պառկած ես նման կնոջ հետ, ուրեմն կա մի չար ու բանսարկու կին, որ դավեր էր լարում քո դեմ, բայց մի այլ բարի ու վեհանձն կին կարողացել է խափանել այդ դավերը և քեզ մեկընդմիշտ ազատել բավականին լուրջ փորձություններից:

Եթե ճամփա ես գնում նման կնոջ հետ, պիտի շռայլումներ ու վատնումներ ունենաս, բայց շատ չանցած, փոխարենը կրկնակին ու ավելին ստանաս:

Եթե անծանոթ կնոջ ես հանդիպել և մտքիդ մեջ խորհում ես, թե բոզ է, ուրեմն բանտարկված հարազատ ունես, որ պիտի շուտով ազատվի, հեռուներում սիրելի մարդ ունես, որ պիտի վերադառնա:

 

ԲՈՂԿ

Եթե կարմիր բողկ է տեսածդ, պիտի հյուրասիրության հրավեր ստանաս, ծանոթանաս նոր մարդկանց հետ, բարեկամություն հաստատես հետները, և այդ բարեկամությունն անչափ հեշտացնի պիտի այն գործը, որ նոր ես ձեռնարկել:

Եթե սպիտակ բողկ է տեսածդ, գործիդ մեջ տհաճություններ պիտի ունենաս, բաց ինքդ անտեղի կերպով պիտի չափազանցնես դրանք ու տանջվես: ճիշտ կանես, եթե վանես քեզանից տանջող մտքերը, թե ոչինչ էլ չի պատահելու:

 

ԲՈՑ

Եթե կին ես, շուտով մի շատ նշանավր ու հմայիչ մարդու հետ պիտի ծանոթանաս: Պիտի հրապուրվես, գայթակղվես նրանով ու տենչաս մոտիկ լինել հետը: Բայց, իմացիր, վտան գի կմատնես ինքդ քեզ: Շարունակիր բարեկամությունդ նրա հետ, բայց պահպանիր պատշաճ հեռավորությունը: Դա լավ կլինի թե քեզ համար, թե նրա:

Եթե այրամարդ ես, ուզում ես մի շատ համարձակ գործ ձեռնարկել, բայց կասկածը տանջում է քեզ, չ գիտես, պիտի շահես, թե ամեն ինչ տանուլ տաս: Վանիր կասկածներդ ու վստահորեն սկսիր այդ գրծը: Հաջողություններդ աննախընթաց են լինելու:

 

ԲՈՒ

Եթե խավարի միջից առկայծող աչքերն ես տեսել, երազդ բարի է: Մի խելացի ու հո գածու բարեկամի աջակցությամբ, պիտի հաղթահարես կյանքիդ ու գործիդ մեջ եղած դժվարությունները:

Եթե միայն վայոցն ես լսել, հեռուներից վատ լուր պիտի ստանաս, որ սակայն, էական փոփոխություն չպիտի մտցնի կյանքիդ մեջ:

 

ԲՈՒՐԴ

Եթե բրդե կծիկ ես առել ձեռքդ, ուրեմն գործերդ, որ մինչև, հիմա խճճված էին և մեծ տհաճություններով էին սպառնում քեզ, կանոնավորվեն պիտի, և շարունակես պիտի կյանքիդ սովորական ընթացքը:

Եթե բրդե թել ես կծկում, և սև է թելը, մոտալուտ ճանապար-հորդություն է սպասում քեզ, որից պիտի բեռ ու բարձով վերադառնաս:

Եթե թելը սպիտակ է, դարձյալ բարեհաջող, բայց ոչ մոտալուտ ճանապարհորդություն է սպասում քեզ:

Եթե բրդի սպիտակ մալանչներ ես տեսել, ուրեմն հո գեկան տանջանքներդ վերջ պիտի ունենան, և պիտի հասնես երանելի խաղաղության:

Եթե մալանչները սև են, իմացիր, չկամներ ունես, որ անընդհատ փորձում են արատավորել անունդ, վնասել քեզ, բայց հաջողություն պիտի չունենաս:

Եթե կին ես ու տեսել ես, որ

բուրդ ես գզում, ուրեմն պիտի համոզվես, որ սուտ էին ամուսնուդ դավաճանության մասին լսածդ բամբասանքները, և ձեր ընտանիքում նորից համերաշխությունը պիտի վերական գնվի:

 

ԲՈՒՐԴ (ԿԵՆԴԱՆՈՒ ՄԱԶ)

Կենդանիների բուրդ տեսները նշանակում է , որ ինչ-որ տհաճ իրադարձություն կխաթարի ձեր հաջող դասավորվող օրը:

 

ԲՈՒՐՎԱՌ

Եթե հո գևորականի ձեռքին ես տեսել, ուրեմն բարեկամներիցդ մեկը քեզ մի այնպիսի գաղտնիք է հայտնելու, որ դու երկնչես պիտի և հետ կան գնես քո բռնած խոտոր ճանապարհից:

 

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Եթե երազում տեսել եք, որ ձեզ բռնաբարել են, ապա ձեզ սպասվում են անարգանք և նվաստացում։

 

ԲՈՒՅՍԵՐ

Ցանկացած բույս ունի իր նշանակությունը կախված իր հատկություններից։ Եթե երազում տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ստեղծագործական աշխատանքում ձեզ սպասվում են հաջողություններ։ Դափնին խորհրդանշում է մեծարանք, համբավ, հասւսրակությւսն մեջ կարևոր դիրք։ Եղեգնը դիմացկունության ևճկունության նշան է։ Եղինջը կոպտության և դաժանության նշան է։ Խաղողը հարստության, բարեկեցության, երջանկության, պտղաբերության և սիրո մեջ հաջողության խորհրդանիշ է։ Շղոտը նշանակում է վիճաբանություններ և բաժանում։ Երագում հալվե տեսնելը տխրության, դառնության և արցունքների նշան է։ Հազարը վեճերի, տարաձայնությունների նշան է։ Հազար տերևուկը բաժանման, խռովության, վիճաբանության, կռվի և պատերազմի նշան է։ Մաղադանոսը նշանակում է տոնակատարություն և շնորհավորանք։ Մամուռը մայրական սիրո խորհրդանիշն է։ Մոլախոտը նշանակում է վնաս, քննադատություն։ Մորին բարության և անկեղծ զգացմունքների նշան է։ Պատատուկը ընկերության, կապվածության և գործընկերության նշան է։ Պտերն անկեղծության նշան է։ Սամիթը երագում տեսնելը նշանակում Է առողջություն և ֆիգիկական ուժ։

 

ԲՐԻՆՁ

Գործ ես բռնել, որի հեռանկարները անհայտ են քեզ: Խորհրդատուներ ունես, որ հորդորում են հետ կան գնել այդ գործից: Բայց չլսես նրանց: Թեև գործդ սկզբում մանր-մունր հաջողություններ է միայն բերելու, բայց շատ չանցած, հաջողություններդ կրկնապատկվելու են :Եթե բրնձով փլավ են դրել առաջդ, շուտով ազատվես պիտի նյութական դժվարություններից:

 

ԲՐԻՉ

Թե բրիչը ձեռքիդ հող ես փորել, ուրեմն պարտքեր ունես զանազան մարդկանց, որ միշտ հետաձ գում ես վերադարձնել: Խոհեմ վարված կլինես, եթե գործիդ մեջ ջանքերդ ավելացնես, լավ վաստակես և վերադարձնես պարտքերդ, այլապես անունդ արատավորած կլինես:


Новые Старые