Երազահան-Ը


Տառերի ցանկն այստեղ


ԸՆԿԵՐ 

Ընկերուհուն երազում տեսնելը նշանակում Է բամբասանք, վիճաբանություն, երբեմն Էլ այդ մարդուց նորություն ստանալ։ Երազում քո ընկերոջը տեսնելը լավ լուր ստանալու և լավ օր անցկացնելու նախանշան Է։ Ընկերոջը տխուր տեսնելը նշանակում Է վատ լուր ստանալ։ 


ԸՆԿՆԵԼ 

Երազում ընկնելը նշանակում Է կորուստ, հիվանդություն, վիրավորանք և անախորժություններ։ ԸՆՏԱՆԻՔ Երազում ձեր ընտանիքը տեսնելը նշանակում Է առողջություն, սեր, կյանք, բարեկեցություն։ Եթե երազում տեսել եք, որ ձեր ընտանիքի անդամներն ուրախ են և երջանիկ, ապա ձեզ սպասվում Է բարեկեցություն և ընտանիքի բացակայող անդամներից մեկից Իաճելի նորություն։ 


ԸՄԲԻՇ 

Եթե թվացել է, թե ըմբիշ ես, գնալով կողմնակիցներդ պիտի ավելանան, ինքդ քեզ ավելի ինքնավստահ պիտի զ գաս, և այն գործը, որ մտադիր ես սկսել, արդյունավոր է լինելու:


ԸՄԲՇԱՄԱՐՏ 

Եթե ներկա ես եղել ըմբշամարտի, հակառակորդներիդ մեջ պառակտում պիտի առաջանա, և դրանից ինքդ մեծապես պիտի շահես:


ԸՆԹՐԻՔ 

Եթե ընտանեկան ընթրիք է, տանդ մեջ վեճ կա ու գժտություն, որ, սակայն, շուտով վերջ պիտի ունենան, և հարկիդ տակ հաստատվի խաղաղություն ու հաշտություն: Եթե ընկերներիդ ու գործակիցներիդ հետ ես ընթրում, հետները գինի ես խմում և լսում նրանց սիրո ու հավատարմության բաժակաճառերը, զ գուշացիր: Գործակիցներիցդ մեկը դավ է լարում քո դեմ, ու եթե ժամանակին չիմանաս, թե ով է ու չվնասազերծես, մեծ անախորժություններ ու չարիքներ կպատճառի քեզ:


ԸՆԾԱ 

Եթե ընծա ես ստացել և ստացել ես կնոջ ձեռքից, մի անակնկալ ու մեծ սեր պիտի ունենաս, որ փոխի պիտի կյանքիդ տաղտկալի ընթացքը և երջանիկ պահեր շնորհի քեզ: Եթե ինքդ ես ընծա տվել մեկին, ուրեմն ազատվես պիտի մի մեծ հո գսից ու պարտքից, որ շատ է մտատանջում քեզ:


ԸՆԿՈՒԶԵՆԻ 

Եթե տեսել ես, որ պառկած ես ընկուզենու հովում, շուտով ծանոթանաս պիտի մի հեղինակավոր անձնավորության հետ և արժանանաս նրա համակրանքին ու հովանավորությանը: ճակառակորդներդ, որ անվերջ ջանացել, են թունավորել կյանքդ, զ գուշանալով, մոտ պիտի չ գան քեզ: Եթե փորձում ես բարձրանալ ընկուզենուն, մեծ հաջողություններ ես ակնկալում, որոնց սակայն, մասամբ պիտի հասնես, այն էլ մեծ դժվարությամբ և շատ ուշ:


ԸՆԿՈՒՅԶ 

Եթե տեսել ես, որ ընկույզ ես ջարդում և դժվարությամբ ես միջուկը հանում, մասնակից ես մի խառն ու տհաճ գործի, ինքդ քո մեջ երկփեղկվել ես, միշտ մտածում ես հեռանալ այդ գործից, բայց չես կարողանում, քանի որ մեջը մի փոքրիկ շահ ունես: Երազդ հուշում է, որ հեռանաս այդ գործից, այլապես կյանքդ դառնանա պիտի: Եթե ընկույզ ես ջարդում, և մեկը մյուսի հետևից փուչ են դուրս գալիս, պիտի հուսախաբություններ ունենաս, հիսաթափվես քո մի քանի մոտիկ մարդկանցից, որոնց անվերապահորեն հավատում էիր: Եթե ընկույզ ես ուտում, հաղթահարես պիտի քեզ տանջող հիվանդությունը, լիովին առողջանաս պիտի և հասնես գոհացնող հաջողությունների:


ԸՆՁՈՒՂՏ 

Բարձր ու գեղեցիկ նպատակներ ես ունեցել, սակայն ոչ մի կերպ չես կարողացել հասնել դրանց: Շուտով մեծ փոփոխություններ պիտի կատարվեն կյանքիդ մեջ, կամ հեռավոր ճամփորդություն է դա, որը քեզ պիտի շատ մոտեցնի նպատակներիդ, կամ կենսապայմանների անակնկալ ու անսովոր հեղաշրջում, որ քեզ անվերջ վեր պիտի տանի: ԸՆԿԵՑԻԿ Շահ, հաջողության, բարեկամություն:


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը