Երազահան-Թ


Տառերի ցանկն այստեղ


ԹԱԳ 

Եթե երազում տեսել ես, որ թա գ ես դրել, ուրեմն կա մեկը, որ սաստիկ նախանձում է քեզ, ուզում է ամեն կերպ վնասել գործիդ հաջողությանը, բայց առայժմ հաջողության չի հասնում: Երազդ հուշում է, որ նախանձողիդ ջանքերը խափանելու համար պետք է չպարծենաս քո հաջողություններով, չ գոռոզանաս, ի ցույց չդնես հարստությունդ, ապրես համեստ կյանքով: Եթե կին ես ու տեսել ես, որ թա գ ես դրել, մեծ հավակնություններ ունես, այն կարծիքին ես, թե ամենա գեղեցիկն ու ամենահմայիչն ես շրջապատում և ձ գտում ես առավել հարստության ու ճոխության: Բայց երազդ հուշում է, որ եթե չհրաժարվես այդ ձ գտումներից, ամեն ինչ պիտի կորցնես:


ԹԱԳԱՎՈՐ 

Եթե թա գավոր ես տեսել, հետը զրուցել կամ սեղան ես նստել, զ գուշացիր: Շուտով պիտի հանդիպես մեկին, որ կփորձի շահել վստահությունդ և սերդ, բայց նպատակը քեզ կոդոպտելն է: Եթե կին ես, կա մի գեղեցիկ, միշտ շքեղ ու անթերի հա գնող այրամարդ, որ սիրահետում է քեզ. փորձում շլացնել շռայլ խոստումներով, բայց չխաբվես, դա պարզապես կնամոլ է ու կանանց հաշվին ապրող սովորական ստահակ:


ԹԱԶԲԵՀ (ՏԵՐՈՂՈՐՄԻԱ)

Երազում տերողորմիա տեսնելը նշանակում է ,որ կյանքում կունենաք և իշխանություն,և պաշտպանություն:Ինչ -որ մեկից խնդրելը նշանակում է խնդրել պաշտպանություն:


ԹԱԿԱՐԴ 

Երազում թակարդ տեսնելը գործերում անհաջողության նշան Է։ Թւսկարդ լարելը նշանակում Է, որ ձեր նպատակին հասնելու համար դուք ոչնչի առաջ կանգ չեք առնի։ Թակարդից ազատվելը խոչընդոտների բարեհաջող հաղթահարման նշան Է։


ԹԱԿՈՑ 

Երազում թւսկոց լսելը նշանակում Է վտանգի նախազգուշացում։ Եթե թակոցը ձեզ վախեցրել Է, ապա դուք չեք կարող խուսափել վտանգից։


ԹԱՂՈՒՄ 

Եթե դուք ներկա գտնվեք ուրիշի թաղմանը, ապա երազը կանխատեսում է մոտ մարդու մահ։ Հարազատ մարդու կամ կարևոր ինչ որ մեկի թաղմանը ներկա գտնվելը նշանակում է, որ դուք կհարստանաք։ Երազում ձեր թաղումը տեսնելը մեծ հաջողության և երկարակեցության նշան է։ 


ԹԱՄԱԴԱ 

Եթե տեսել ես, որ խնջույք է ու ինքդ էլ թամադա ես, բարի չէ երազդ: Շուտով բացվի պիտի քո ապօրինի գործերից մեկը, մեծ աղմուկ ու խոսակցություն լինի դրա շուրջ, շատ մտահո գություններ ու տա գնապներ պիտի ունենաս և միայն մեծ կաշառք տալով պիտի կարողանաս փակել այդ գործը: Եթե խնջույք է, ու թամադան քո մասին գովասանքի շռայլ ու շոյիչ խոսքեր է ասում, զ գուշացիր: Շուտով անհաջողություններ պիտի ունենաս աշխատանքիդ մեջ, և ենթականերդ պիտի քեզ դավաճանեն: 


ԹԱՄԲ 

Դժվար վերծանվող երազներից է: Եթե թամբած նժույ գ ես տեսել, երկար, հո գնեցուցիչ, վտան գներով լի ճանապարհորդություն է սպասում քեզ, որից պիտի ձեռնունայն վերադառնաս: Բայց այլ երազահանների մեկնաբանությամբ, շուտով կյանքում պիտի այնպիսի հաջողություններ ունենաս, որ առաջ անցնես քո բոլոր հակառակորդներից ու մրցակիցներից, դառնաս հռչակված ու հար գված անձնավորություն: Եթե պարզապես միայն թամբ ես տեսել, տարբեր երազահաններ դարձյալ իրարամերժ մեկնաբանություններ են տալիս, ոմանց կարծիքով պիտի հանդիպես մի հմայիչ, բայց լիրբ կնոջ, դառնաս նրա հլու-հնազանդ կամակատարը, այլ երազահաններ գտնում են, որ շուտով պիտի հասնես շատ բարձր պաշտոնի և խոսքդ օրենք պիտի լինի շատերի համար: Մեր մեկնաբանությամբ ամենաբարի երազներից է: Շուտով գործերդ պիտի այնպես դասավորվեն, որ կյանքում պիտի տեր ու տիրական զգաս: 


ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐ 

Երազում թանկարժեք իրեր տեսնելը նշանակում է հարազատներից լավ լուր լսել։ Երազում իրեր գնելը նշանակում է տառապել ձեր իսկ մեղքով։ Նվեր ստանալը նախազգուշացում է այն մասին, որ ձեզ շրջապատում են կեղծավոր մարդիկ։ Կոտրված, վնասված կամ քարերը կորցրած զարդերը կորստի, անհաջողության, մեծ ապրումների նշան է։ Երազում կրել զարդերով զարդարված հագուստ նշանակում է հաջողություն, մեծ փոփոխություններ և հասարակության մեջ հաստատուն դիրքի ձեռք բերում։ 


ԹԱՆ 

Եթե. տեսել ես, որ թան ես խմում, ուրեմն մոտիկ մարդկանցից մեկը վիրավորանք ու հո գեկան ցավեր է պատճառել քեզ, բայց շուտով թեզ համար պիտի մի այնպիսի բարի գործ անի, որ ներես պիտի նրան ու վերա գտնես հո գեկան խաղադությունդ: Եթե գործընկերներիցդ մեկը թան է պարվել քեզ ու առաջարկում է խմել, զ գուշացիր, գործեր է ձեռնարկում, որ նպատակ ունեն խաբեությամբ կողոպտել քեզ:


ԹԱՆԱՔ 

Երազ, որ դարձյալ դժվար է վերծանվում, և իրարամերժ մեկնաբանություններ ունի: Որոշ երազահանների կարծիքով ինչ-որ մեկը զրպարտա գիր է գրել քո դեմ, և այդ մասին իմանալով, պիտի տա գնապես ու տանջվես: Նաև նշան է, որ վատ լուր պիտի ստանաս: Իսկ եթե տեսել ես, որ թանաք ես թափել զ գեստիդ, ուրեմն, դարձյալ վատ լուր է, որ կռվի ու գժտությունների տեղիք պիտի տա: Մեր մեկնաբանությամբ երազդ բարի է, տարիների համեստ, ինքնամփոփ աշխատանքդ, ի վերջո, պիտի ցանկալի արդյունքը տա, և անունդ դառնա հայտնի ու հար գելի:


ԹԱՆԳԱՐԱՆ 

Եթե տեսել ես, որ թան գարան ես մտել, երազդ բարի է: Շուտով պատահմամբ հանդիպես պիտի քո հին ընկերներից մեկին, որ հարուստ ու հար գարժան մարդ է դարձել, պիտի վերական գնվի ձեր բարեկամությունը, և նրա օ գնությամբ ու աջակցությամբ նոր հաջողությունների դուռ պիտի բացվի քո առաջ:


ԹԱՇԿԻՆԱԿ 

Երազում մաքուր թաշկինակ տեսնելը սիրելիի հավատարմության նշան է։ Կեղտոտ, ճմրթված, պատռված թաշկինակը նախազգուշացնում է խաբեությանն անհավատարմության մասին։

Երազում թաշկինակ տեսնել նշանակում է ,որ վեճի մեջ կընկնեք:


ԹԱՌ 

Հրաշալի երազ է: Սիրահարվես պիտի և շատ լուրջ: Որոշ ժամանակ քեզ պիտի թվա, թե այդ սերը անհասանելի է: Տանջվես պիտի, տառապես: Բայց շուտով անակնկալ հանդիպում պիտի ունենաս այդ մարդու հետ և համոզվես, որ համակրում է քեզ: Հետզհետե ձեր հպրաբերությունները ջերմանալու են, և երկուստեք պիտի բախտավոր զ գաք ձեզ: Եթե երազում թառի նվա գ ես լսել, սիրեցյալիցդ պիտի բաժանվես, խորունկ կորուստներ ու տխրություններ ապրես, բայց այդ բաժանումը երկար չի տևելու: Սիրեցյալդ ինքը պիտի գա, խոստովանի, որ, առանց քեզ դժվարանում է ապրել: 


ԹԱՏՐՈՆ, ԽԱՂԱՏՈՒՆ 

Երազում թատրոն, խաղատուն տեսնելը կանխատեսում է անսպասելի միջադեպ, որի հետևանքում ձեզ կխաբեն կամ դուք կկորցնեք ձեր գումարը։ 


ԹԱՐԱԽ 

Եթե տեսել ես, որ մարմնիդ վրա թարախոտ վերք կա, ուրեմն երկար ժամանակ կասկածել ու մտատանջվել ես, թե ինչ-որ լուրջ հիվանդություն է սպառնում քեզ: Երազդ հուշում է, որ կասկածներդ ու մտատանջություններդ զուր են: Ոչինչ չի սպառնում քեզ: Շուտով կյանքումդ մի դեպք պիտի կատարվի, որ ոչ միայն փարատի պիտի կասկածներդ, այլև հո գեկան մեծ ուրախություն ու թեթևություն պատճառի քեզ:


ԹԱՎԻՇ 

Եթե կին ես ու տեսել ես, որ թավշե կարմիր զ գեստ ես. հա գել, կատարվեն պիտի քո վաղեմի ցանկություններից շատերը: Պատահական հանդիպում պիտի քեզ մտերմացնի այլ մարդու հետ, որի սերն ու բարեկամությունը վաղուց էիր տենչում: Քո և նրա միջև պիտի հաստատվի սիրային սերտ կապ, որ առաջին ամիսներին բամբասանքների տեղիք պիտի տա, թե քո և թե նրա բարեկամների շրջանակներում պիտի երկուսիդ էլ մեղադրեն, բայց շուտով հաշտվեն եղելության հետ, ավելին, հասկանան պիտի, արդարացնեն ձեր կապը և արժանացնեն հար գանքի: Եթե թավշե սև զ գեստ ես հա գել, մեծ հաջողություն է սպասում աշխատանքիդ մեջ, որ բարիքներ պիտի բերի ոչ միայն քեզ, այլև շրջապատիդ մարդկանցից շատերին:


ԹԱՓՈՐ 

Իրադարձություններ պիտի կատարվեն կյանքում, որ պիտի խիստ ուրախացնեն ու ո գևորեն քեզ: երազդ նախազ գուշացնում է, որ շատ չո գևորվես, չմիանաս իրադարձությունների այդ թափորին, այլապես դա կարող է խիստ բացասաբար ազդել կյանքիդ հետա գա ընթացքի վրա: Եթե մահվան թափոր է ընդառաջ ելել քեզ, երազդ ոչ մի վատ բան գուշակելու առիթ չի տալիս: Պարզապես կյանքդ պիտի ըն¬թանա իր սովորական, ձանձրալի և տխուր հունով: 


ԹԱՔՆՎԵԼ, ԹԱՔՑՆԵԼ 

Եթե երազում տեսնում եք, որ ինչ որ մեկից թաքնվում եք կամ ինչ որ բան եք թաքցնում, ապա ձեր խիղճը մաքուր չէ, դուք թաքցնելու բան ունեք։ Այսպիսի երազը ձեզ խորհուրդ է տալիս զգուշանալ, կանխատեսում է դժվարություններ և խոչընդոտներ: 


ԹԵԼ 

Եթե կին ես ու տեսել ես, որ թել ես կծկում, հակառակորդներ ունես, որ փորձում են բամբասանքներով խճճել քո և ամուսնուդ (կամ քեզ մոտիկ մի այլ մարդու) հաշտ ու խաղաղ հարաբերությունները: Երազդ հուշում է, որ համբերատար լինես, ուշադրություն չդարձնես այդ բամբասանքներին, ամուսնուդ (կամ քեզ մոտիկ մի այլ մարդու) ցույց չտաս, որ բամբասանքներ ես լսել և շարունակես կյանքիդ բնական ընթացքը: Եթե այրամարդ ես ու թել ես տեսել, երազդ հուշում է, որ թեև առայժմ գործերդ հաջող են ընթանում, բայց ինչ-որ մեկը թաքուն դավեր է նյութում քո դեմ, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործերիդ ընթացքի վրա: Ուրեմն պիտի բարեկամներիդ հետ ունեցած կապերդ ավելի ամրապնդես ու դարձնես ավելի հուսալի:


ԹԵՓ 

Կյանքիդ ու աշխատանքիդ մեջ կան բաներ, որ մանրուք ես համարում և ուշւսդրություն չես դարձնում դրանց վրա: Երազդ հուշում է, որ աշխատանքիդ մեջ կա մի հան գամանք, ու եթե նկատես ու խելացի օգտագործես, կարող ես մեծ շահ ունենալ: Եթե կին ես ու թեփ ես տեսել, անհան գստանալու առիթ չունես, մարդիկ կան, որ պիտի փորձեն քեզ ու ամուսնուդ գժտեցնել, բայց արդյունքի չեն հասնելու: Եթե թեփ ես վառում, շուտով մի դեպք է կատարվելու, որ թեև ճակատա գրական չի լինելու, բայց երկար, շատ երկար ցավ է պատճառելու քեզ:


ԹԵՅ 

Երազում ընտանիքի անդամների հետ թեյ խմելը բարեկեցության նշան է։ Երազում թեյ թափելը կանխատեսում է վատ նորություն ստանալ։


ԹԵՐԹ 

Երազում թերթ կարդալը նշանակում է նորություն, բամբասանք կամ խաբեություն։ 


ԹԶԵՆԻ 

Եթե աղջիկ ես, զ գուշացիր, մեկը պիտի փորձի գայթակղել քեզ, որ հետա գայում բացասաբար պիտի անդրադառնա կյանքիդ ամբողջ ընթացքի վրա: Երազդ նախազ գուշացնում է, որ, կապերդ խզես այդ անձնավորության հետ: Եթե տեսել ես, որ սև թուզ ես ուտում, շուտով տիրանաս պիտի մի գաղտնիքի, որ շատ է նպաստելու գործերիդ հաջողությանը: եթե կերածդ սպիտակ թուզ է, ուշ պիտի իմանաս այդ գաղտնիքը, որ այլևս քեզ պետք չի գալու: Եթե կին ես ու թզենի ես տեսել երազումդ, անսպասելիորեն նվեր Ես ստանալու մի գեղեցիկ զ գեստ:


ԹԶՈԻԿ (Լիլիպուտ) 

Եթե կրկեսում ես տեսել, երազդ խորհրդանշական ոչ մի իմաստ չունի և ոչինչ չի գուշակում: եթե կյանքում ես հանդիպել, զ գուշացիր, կա մեկը, որ շուտով մտերմանալու է հետդ, օ գտա գործելով քո բարությունն ու խիղճը, անձնական շահեր պիտի հետապնդի և հետա գայում փորձի վնասել քեզ: Երազդ լուրջ նախազ գուշացում է: 


ԹԹԵՆԻ 

Ամենալավ ու բարի երազներից մեկն ես տեսել: Եթե ծառն ես բարձրացել ու թութ ես ուտում, առաջիկայում ոչ մի անհան գստություն կամ հիվանդություն չի սպառնալու քեզ: Եթե թութ ես թափ տալիս, զանազան մարդկանց արածդ լավությունները պիտի արդարացիորեն գնահատվեն: Եթե ծառի տակ թափված թութ ես հավաքում և ուտում, շուտով պիտի մի գործ ձեռնարկես, որ մեծ հաջողություններ ու հարստություն Է բերելու քեզ: Եթե տեսել ես, որ չորացրած թութ ես ուտում, իմացիր, զավակներդ և ժառան գներդ իրենց հո գու խորքում մեծ հար գանք ունեն քո նկատմամբ և հարկ եղած դեպքում արժանին պիտի հատուցեն քեզ: 


ԹԻԹԵՌ 

Եթե դաշտում ես տեսել, ծաղկից ծաղիկ թռչելիս, շուտով պիտի անսպասելիորեն ճամփորդես, այցելես մանկությանդ վայրերը, հուզումնալի պահեր ապրես: Եթե տեսել ես, որ զարկվելով պատուհանիդ ապակուն, փորձում Է ներս թափանցել, երազդ ոչ մի լավ բան չի գուշակում, թեև ակամա, բայց մեղք պիտի գործես, որ երկար ժամանակ պիտի խիղճդ տանջի: Եթե տեսել ես, որ վազում ես թիթեռի հետևից, ուզում ես բռնել, բայց չես կարողանում, երազդ բարի է: Շրջապատումդ կան մարդիկ, որ պիտի փորձեն քեզ ներ գրավել մի չար ու վտան գավոր գործի մեջ, բայց հաջողություն չպիտի ունենան:


ԹԽՍԱՄԱՅՐ 

Եթե ձա գերով շրջապատված թխսամայր ես տեսել, զ գուշացիր, մտադիր ես ինչ-որ մեկին (ինքդ գիտես ում) վնասել ու տապալել, չկասկածելով, որ նրա մայրն ի վիճակի է դաժանորեն վրեվխնդիր լինել քեզանից: Ուստի երազդ նախազ գուշացնում է, որ հրաժարվես քո չար մտադրությունից: 


ԹԻԹԵՂ 

Երազում թռնող թիթեռ տեսնելը նշանակում է, որ դուք շուտով հաճելի նորություն կստանաք։


ՏՈՐԹ, ԹԽՎԱԾՔ 

Երազում թխվածք պատրաստելը նշանակում է ուրախություն և եկամտաբեր գործարքից մեծ եկամուտներ ստանալ։ Երազում թխվածք ուտելը նշանակում է ինչ որ մեկի հետ հանդիպում կամ ճանապարհ։

Եթե երազում թխվածք եք թխում,ապա եթե հենց այդ օրը որևէ ցանկություն մտապահեք,այն անպայման կիրականանա:

Երազում տորթ կամ թխվածք տեսնելը,նշանակում է ,որ մեծ երեկույթ կլինի,ուտելը՝ հաջողություն է, գնելը՝ ձեզ սպասվում է բարեկեցիկ կյանք, կտրելը՝ հիմա դուք պետք է կիսեք ձեր շահույթը, հյուրասիրելը՝ դուք ձգտում եք հեշտ և գեղեցիկ կյանքի և այն կլինի:


ԹՂԹԱԽԱՂ 

Եթե ինքդ ես թղթախաղի մասնակիցը, ուրեմն մտադիր ես մի լուրջ գործ ձեռնարկել, բայց անվերջ տատանվում ես, վախենալով ձախողվելուց: Երազդ հուշում է, սակայն, որ համարձակորեն մտնես այդ գործի մեջ, քանի որ անսպասելի արա գությամբ մեծ հաջողությունների պիտի հասնես: Եթե տեսել ես, որ այլոց թղթախաղն ես դիտում, ուրեմն շուտով քեզ հայտնի պիտի դառնան շրջապատիդ մարդկանցից ոմանց թաքուն ու անմաքուր գործերը: Իմանալով այդ մասին, պիտի աշխատեն քեզ վնասել, բայց հաջողություն պիտի չունենան, որովհետև դիրքերդ ամուր են ու փաստերդ անհերքելի: Եթե տեսել ես, որ թղթախաղում անվերջ տարվում ես, ուրեմն սիրային գործերիդ մեջ մեծ հաջողություններ պիտի ունենաս: 

ԹՄԲՈՒԿ 

Երազում թմբուկ տեսնելը նշանակում է կեղծիք կամ խաբեություն ընկերների | հետ հարաբերություններում։ Եթե դուք թմբուկի ձայնը լսում եք հեռվում, ապա | ձեր հարազատներից մեկը վտանգի մեջ է և ձեր կարիքն ունի։


ԹՄՐԱԴԵՂ 

Երազում թմրադեղերի ազդեցության տակ գտնվելը նշանակում է հուսալքություն և խաբեբաների լարած ծուղակ։ 


ԹՆԴԱՆՈԹ 

Թշնամիներդ շատ են, իսկ բարեկամդ մեկն է, բայց շատ զորավոր ու հեղինակավոր: Թշնամիներդ շուտով վերջին ան գամ պիտի փորձեն տապալել քեզ, սակայն հասկանալով իրողությունը, պիտի հեռու քաշվեն և այլևս չանհան գստացնեն քեզ: Եթե թնդանոթի որոտ ես լսել մի չար ու ցնցող լուր պիտի առնես, որ, սակայն առնչություն չունի քեզ ու մերձավորներիդ հետ: 


ԹՇՆԱՄԻ 

Երազում թշնամուն տեսնելը ձեզ համար՝ լավ, իսկ նրա համար վատ նշան է։ Եթե թշնամին ծանոթ մարդ է, ապա երազը կանխատեսում է դժվարին գործի բարեհաջող ավարտ։


ԹՈՆԻՐ

Երազում թոնրում կրակ տեսնելը հաջողություն է : Հանգած թոնիրը սխալներ փոխհարաբերություններում:


ԹՌՆԵԼ 

Երազում թռնել հաջողության կամ մեծ նպատակների նշան է։ Թռնել և ընկնելը I վտանգի, գործերում անախորժությունների և անհաջողության նշան է։ , Երազում թևերով թռնելն ավելի լավ է, քան առանց թևերի։ Այս դեպքում այն 1 նշանակում է աջակցություն։ Երազում չափազանց բարձր թռնելը նշանակում է, որձեր երազանքներն անիրագործելի են։


ԹՌՉՈՒՆՆԵՐ 

Թռչունները միշտ խորհրդանշում են նորություն ստանալ կամ հյուրեր ընդունել։ Երազում սավառնող թռչուն տեսնելը նշանակում է նորություն ստանալ։ Եթե թռչունը սպիտակ գույնի է, ապա լավ նորություն է սպասվում, եթե սև գույնի, ապա հակառակը։ Երազում որքան վառ գույնի է թռչնի փետրավորումը, այնքան ավելի մեծ երջանկություն և բարեկեցություն է կանխատեսում այդերազը։


ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՐԱՄ

Եթե տեսել եք թռչունների երամ, ուրեմն սպասեք հյուրերի, լավ նորությունների կամ հետաքրքիր մտքերի:


ԹՎԵՐ 

Երազում տարբեր թվեր տեսնելը նշանակում է հոգսեր և անհանգստություն։ Մեկը նշանակում է միայնություն, մեկուսացում կամ էլ տվյալ իրի կամ երևույթի յուրօրինակություն։ Երկուսը նշանակում է երկակիություն, խաբեություն, երկերեսանիություն։ Երեքը հաջողակ թիվ է, այսպիսի երազը նշանակում է երազանքների իրականացում։ Չորսը կանխատեսում է փոփոխություններ, պայմանների նորացում։ Հինգը խաբեության, վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունենալու նշան է։ Վեցը նշան է մեծ սիրո, որը մեծ ազդեցություն կունենա ձեր ճակատագրի վրա։ Բայց երեք վեց թվերը մեծ վտանգի նշան են։ Յոթ թիվը նշանակում է երջանկություն և բարեհաջող մեկնում։ Ութը նախազգուշացնում է ճակատագրի կողմից ձեզ համար պատրաստված փորձությունների մասին։ Ինը ցույց է տալիս ձեր անզուսպ և դյուրաբորբոք բնավորությունը, որի հետևանքները ձեզ համար բարենպաստ չեն։ Տասը ինչ որ գործի ավարտի, ճիշտ ընդունած որոշման նշան է։ Երազում ինչ որ բան հաշվելը կապված է նյութական դժվարությունների հետ։


ԹՐԹՈՒՌ 

Երազում թրթուռ տեսնելը նշանակում է անախորժություն, խաբեություն, դավաճանություն, չարակամների կողմից լարած ծուղակներ։ 


ԹՈՒՐ Թեև 

սիրտդ բարի է, բայց լեզուդ սուր է ու խայթող, որի պատճառով շատ ես տուժում կյանքում: Երազդ նախազ գուշացնում է, որ մեղմես վարքդ, հանուն սրամտության չխայթես սրան-նրան, այլապես կարող ես լրջորեն քեզ վնասել:


ԹՈՒՐՔ 

Քո շրջապատում կա մեկը, որ իրեն քո բարեկամը համարելով, ամեն առիթով կամ անառիթ քծնում, շողոքորթում ու մեծարում է քեզ: Երազդ հուշում է, որ չհավատաս քաղցրածոր լեզվին, իրականում խորապես նախանձում է ընդունակություններիդ, և սպասում է հարմար պահի, մեջքիդ հարվածելու համար:


ԹՈՒՔ 

Եթե տեսել ես, որ թքել ես այն մարդու դեմքին, որին քո թշնամին ես համարել, բարի նշան է: Շուտով համոզվես պիտի, որ այդ մարդը ամենևին էլ թշնամություն չունի քո նկատմամբ, զայրույթդ պիտի անցնի, և նույնիսկ պիտի բարեկամանաս նրա հետ: Եթե քո դեմքին են թքել ու դու նույն ձևով չես պատասխանել, երազդ դարձյալ բարի է և հուշում է, թե այնքան է անզոր, որ անվանդ վրա ապարդյուն կերպով թուք ու մուր թափելուց բացի, քեզ վնասելու այլ հնար չունի: 


ԹՈՒԹԱԿ 

Երազում թութակ տեսնում են նրանք, ովքեր չափից ավել են վստահում։ Այսպիսի երազը նշանակում է խաբեություն կամ դատարկ խոսակցություն։


ԹՈՒՂԹ 

Երազում մաքուր թուղթ տեսնելը հիվանդության, հոգսերի, անհանգստության նշան է։ Աև գույնի թուղթը մահվան կամ վատ լուրի նշան է։ Գունավոր թուղթը լավ նորության նշան է։


ԹՈՒՅՆ 

Թույն տեսնելը կյանքին սպառնացող վտանգի նշան է, իսկ խմելը՝ վիրավորանքի, տխուր սիրո։


ԹՈՒԶ 

Եթե այրամարդ ես, հանդիպես պիտի մի գեղեցիկ կնոջ, որ նաև առաքինի պիտի թվա քեզ: Բայց դանդաղորեն պիտի սկսի քեզ կողոպտել, պիտի փորձես հեռանալ նրանից, բայց այդ կնոջ հմայքն ու քո սեփական թուլակամությունը ար գելեն պիտի դիմելու վճռական քայլերի: Երազդ հուշում է, որ այդ կապը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ և ընտնիքիդ քայքայման պատճառ դառնալ: Եթե կին ես, շատ ես սիրում գեղեցիկ հա գնվել և հանուն դրա պատրաստ ես ան գամ դավաճանության և պատահական կապերի: Երազդ հուշում է, որ շուտով բացահայտվի պիտի քո այդպիսի կապերից մեկը և մեծ անախորժություններ պիտի լինեն ձեր տանը: Եթե աղջիկ ես և տեսել ես, որ թուզ ես ուտում, շուտով սիրահարվես պիտի աոաջին սիրով, պիտի հավատաս ու վստահես սիրեցյալիդ, զոհես կուսությունդ, բայց ձեր ամուսնությունը պիտի չկայանա, սիրեցյալդ պիտի հեռանա քեզանից և երկար ժամանակ քեզ դժբախտ պիտի զգաս: 


ԹՓՈՒՏ 

Թփուտներ տեսնելը կամ դրանց մեջ գտնվելը գործերի մեջ խոչընդոտների նշան է։ Ծաղկող թփուտը՜ փոխադարձ սիրո և գործերում հաջողության նշան է։


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը