Երազահան-Խ


Տառերի ցանկն այստեղ


ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ 

Ինչ որ մեկին խաբելու մասին երազ տեսնելը նշանակում է անարդար ուղիով ձեռք բերված եկամուտ։ Եթե երազում տեսել եք, որ ձեզ խաբել են, ապա սպասվում են անախորժություններ կամ գործերում խոչընդոտներ։


ԽԱՂ 

Խաղի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է նախաձեռնած գործերում վտանգ։ Երազում բիլիարդ խաղալը ամուսնալուծության, դավաճանության նշան է։ Երազում պարտվելը երազանքների չիրագործման նշան է։


ԽԱՂԱԹՈՒՂԹ 

Երազում խաղաթղթերի կապուկը ձեր անհանգստությունների նշանն է։ Երազում խաղաթղթեր խառնելը նշանակում է հոգսեր։ Քարփինջ (օ^տաւ) խաղաթուղթը դրամի համար վեճի նշան է, փոսիկը (սշբօ»)՝ հաճելի մարդկանց հետ հանդիպման, ագռավը (տոտ)՝ տխրության և անհաջողության, խաչը (յբշՓէւ)՝ դրամի։


ԽԱՂԱԼԻՔ 

Երազում խաղալիք տեսնելը նշանակում է դրամի կորստի պատճառով առաջացած անհանգստություն։ Երազում տեսնել, թե ինչպես են երեխաները խաղում իրենց խաղալիքներով նշանակում է ընտանիքում խաղաղություն և հանգստություն։


ԽԱՆՂ 

Երազում խանդը կանխատեսում է վեճեր, իսկ սիրահարների համար հիասթափություն։


ԽԱՆՈՒԹ 

Երազում դատարկ խանութ տեսնելը նշանակում է, որ ձեր առաջարկությունը կմերժվի։ Ապրանքներով լի խանութը նշանակում է բազում և տարատեսակ կենցաղային հոգսեր։


ԽԱՂՈՂ

Խաղողը երազում նշանակում է արցունք: Եթե երազում խաղող եք ուտում, ապա ձեզ սպասվում են հոգսեր, որոնք էլ ավելի կամրապնդեն ձեր որոշակիությունը: Եթե խաղողի համը ձեզ տհաճ թվա կամ տարօրինակ,ապա հնարավոր են լուրջ գործերում վախեր և կասկածներ: Եթե տեսնում եք խաղողի հարուստ բերք, ապա դուք կհասնեք երևելի բարձունքի և կկարողանաք օգնել ուրիշներին:


ԽԱՉ 

Խաչի մասին յուրաքանչյուր երազը կանխատեսում է մարդու ճակատագիրը և նրան նախազգուշացնում է սպասվելիք փորձությունների մասին։ Երազում խաչին աղոթելը նշանակում է ուրախություն և սիրելի մարդուց նվերի ստացում։ Երազում խաչը համբուրելը նախազգուշացնում է վերահաս վտանգի մասին։


ԽԱՉՄԵՐՈՒԿ 

Երազում խաչմերուկ տեսնելը նշանակում է գործերում ճգնաժամ։ Եթե դուք անցել եք խաչմերուկը կամ շրջանցել այն, ապա դուք հաջողությամբ կհաղթահարեք առաջացած դժվարությունները։


ԽԱՐԻՍԽ 

Երազում խարիսխը նշանակում է ինչ որ գործի բարեհաջող ավարտ, անվտանգություն և հույսեր։


ԽԵՂԴԵԼ 

Եթե երազում տեսել եք, որ ինչ որ մեկը ձեզ խեղդում է, ապա կյանքում դուք պետք է ընդունեք ձեր իրավիճակը, ենթարկվեք այն մարդուն, ով երազում փորձում էր ձեզ խեղդել։ Եթե դուք չեք տեսել, թե ով էր ձեզ խեղդում, ապա երազը նախազգուշացնում է, որ իրավիճակից դուրս գալու ձեր բոլոր հույսերը իզուր են։

խեղդվել Երազում խեղդվելը դժվարությունների և խոչընդոտների նշան է։ Այսպիսի երազը նաև կանխատեսում է ունեցվածքի կորուստ կամ դժբախտ պատահար։


ԽԶՈՒՄ, ԱՆՋԱՏՈՒՄ 

Ցանկացած խզում, անջատում նշանակում է ինչ որ Իարաբերությունների, կապերի խզում, հիասթափություն կամ գործերի դադար։


ԽՆՁՈՐ

Հասած հյութալի խնձորը երազում նշանակում է, որ դուք կյանքում հաջողություան կհասնեք: Այն նշանակում է նաև նպատակների իրականացում: Եթե խնձոր եք հավաքում, ուրեմն ինչ գործ , որ անում եք , կլինի արդյունավետ, բայց ոչ շատ արագ:


ԽՈՏ 

Երազում թարմ կանաչ խոտ տեսնելը բարեկեցության, հաճույքի և հույսերի նշան է։ Չորացած խոտը նշան է այն բանի, որ դուք չեք հասել ձեր նպատակին թուլակամության կամ հիվանդության պատճառով։


ԽՈԶԱՆԱԿ (ԱՏԱՄԻ) 

Երազում ատամի խոզանակը նշանակում է բազմազանություն,զարգացում:Այն իր մեջ է ներառում նպատակներ,որոնք մարդն իր առջև է դրել կատարելու համար: Այն նշանակում է նաև վեճի սկիզբ մի մարդու հետ,որը այնքան էլ ձեզ մոտ չէ:


ԽՈՐՈՒԹՅՈՒՆ 

Խորությունը նշանակում է գործերի անկում, կամ էլ այն, որ ձեր անսահման հետաքրքրությունը ձեզ կկործանի։ Երազում խորը տեղից դուրս գալը նշանակում է հաջողություն, որին դուք չէիք սպասում։


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը