Երազահան-Լ


Տառերի ցանկն այստեղ


ԼԱԲԻՐԻՆԹՈՍ 

Լաբիրինթոսի մասին երազը նշանակում է, որ ձեզ սպասվում են շատ դժվարություններ և խոչընդոտներ, որոնք ձեզ համար դժվար կլինեն հաղթահարել։ Երազում լաբիրինթոսից դուրս գալը նշանակում է հաջողություն։


ԼԱՄՊ 

Վառ լուսավորող լամպը լավ փոփոխությունների նշան է։ Երազում չվառվող լամպը կանխատեսում է գործերում անհաջողություն ևծրագրերի խափանում։ ԼԱՑՈՂ ԵՐԵԽԱ Երեխայի լացը երազում նշանակում է առողջության վատացում և հիասթափություն:


ԼԵԶՈՒ 

Եթե երազում ձեր լեզուն մեծացել է, ապա իրականում ձեզ խորհուրդ է տրվում ավելի քիչ խոսել։ Եթե երազում կտրել են ձեր լեզուն, ապա դուք կտուժեք ձեր թեթևամտության պատճառով։


ԼԻճ 

Երազում լիճ տեսնելն անբարենպաստ է և նշանակում է վտանգ։


ԼՈԲԻ 

Լոբի տեսնել երազում նշանակում է որ ձեր գլխում մի միտք է նստել և ձեզ հանգիստ չի տալիս: Իսկ եթե կերել ես լոբի, ապա բարին կլինի:


ԼՈՂԱԼ 

Երազում լողալը դրամի կամ շահի հետ կապված վտանգի և անհանգստության նշան է։ Երազում ինչ որ ջրամբար լողալով կտրել-անցնելը նշանակում է երազանքի իրականացում։


ԼՈՒՍԱՆ

Լուսանը երազում խոսում է այն մասին, որ ձեր թշնամիները քնած չեն, նրանք փորձում են ձեզ վնասել ինչպես անձնական, այնպես էլ գործնական կյանքում: Եթե դուք սպանել եք լուսանին, ապա հաղթանակ կտանեք թշնամիների նկատմամբ: Եթե երազում դարձել եք լուսան, ապա ձեզ սպասվում է ծանոթություն շատ հայտնի մարդու հետ, ով ունի բարձր դիրք: Եթե լուսանը վանդակի մեջ է , ուրեմն ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է: Սև լուսանը նշանակում է , որ կարող եք զրկվել մի մարդու բարերարություից, ումից կախված է ձեր հաջողությունը:


ԼՈՒՍԻՆ 

Երազում լիալուսին տեսնելը հարստության և երջանկության նշան է։ Կարմիր, չափազանց մեծ կիսալուսին տեսնելը կորստի, վտանգի և վնասի նշան է։ Լուսնի քառորդ մասը տեսնելը նշանակում է, որ ձեր երազանքը չի կատարվի։ Նորալուսին տեսնելը նշանակում է մեծ սեր, երջանկություն և հարստության կրկնապատկում։


ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ 

Երազում ինչ որ բան լուսանկարելը նշանակում է, որ դուք փառքի եք ձգտում և չեք ցանկանում, որ ձեզ խանգարեն։ Երազում պատրաստի լուսանկարներ տեսնելը նշանակում է, որ դուք ինչ որ բան կհաղթահարեք։ Եթե երազում ձեզ անսպասելի լուսանկարեն, ապա ձեզ սպասվում է տխրություն կամ վախ։ Երազում լուսանկար պատռելը նշանակում է ամուսանալուծություն կամ հարաբերությունների խզում։


ԼՈՒՑԿԻ 

Երազում տուփով լուցկի տեսնելը նշանակում է, որ ձեր գործերը բարեհաջող կընթանան և դուք կարող եք վերականգնել ձեր բոլոր կորուստները։ Երազում լուցկի վառելը նշանակում էանսպասելի ւսնախորժություն։


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը