Գեր կազմվածք ունեցող մարդիկ ավելի երջանիկ են, քան նիհարները


Գիտնականների կարծիքով գոյություն ունի այսպես կոչված ճարպի գեն, որը նույնպես պատասխանատու է ուրախ լինելու ունակության համար։


Բոստոնի գիտնականները հայտնաբերել են, որ ստեղծագործող մարդիկ պակաս երջանիկ են և ավելի հակված են ընկճվածությանը, քան մարզիկները։ Այդ օրինաչափությունը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր ինքները ոչինչ չեն ստեղծում, ուղղակի հետաքրքրվում են արվեստով, նրանք ավելի քիչ եմ իրենց երջանիկ զգում, քան նրանք, ովքեր հետաքրքրվում են սպորտով։ 


Գիտնականները դեռևս չեն պարզել, թե ի՞նչն է հանդիսանում պատճառը և ի՞նչը հետևանքը՝ արվեստն է զրկում մարդկանց երջանկությունից, թե մարդիկ, որոնք հակված են ընկճվածությանը, շնորհված են ստեղծագործելու ընդունակություններով։


Կանադական գիտնականները հայտնաբերել են, որ ընկճվածության հանդեպ հակվածությունը կարող է պայմանավորված լինել մարմնի քաշի պակասությամբ։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամուր, գեր կազմվածք ունեցող մարդիկ ավելի երջանիկ են, քան նրանց նիհար ընկերներն ու բարեկամները։ 


Գիտնականների կարծիքով գոյություն ունի այսպես կոչված ճարպի գեն, որը նույնպես պատասխանատու է ուրախ լինելու ունակության համար։ Դրանից զուրկ մարդիկ կարող են չմտահոգվել ավելորդ քաշի համար, բայց դրա փոխարեն ունենում են հաճախակի ընկճվածություններ։

Նախորդը Հաջորդը