Facebook SDK


Իրականում տղամարդու համարձակությունն ու նախաձեռնությունը անկողնում խաբկանք է,քանի որ հակառակն ընդունելը նրանց ինքնասիրությունը կխոցի:Դրա հետ մեկտեղ իրենց ցանկությունները հայտնելը դժվար է:Բացի այդ դժվար է հասկանալ,թե ինչն է տղամարդուն հաճույք պատճառում և որոնք են նրանց էրոգեն գոտիները:


Գլխի էրոգեն գոտիները

Յուրաքանչյուր տղամարդու գլխին կան էրոգեն գոտիներ:Նախ և առաջ դա լեզուն և շրթունքներն են:Ամեն մի սիրային խաղ սկսվում է համբույրներից,որոնք կարող են լինել քնքուշ կամ կրքոտ,թեթև կամ կրակոտ:Ոչ քիչ զգայուն են ականջների բլթակները,ականջախեցիները և հոնքերը:Եթե տղամարդու մոտ խթանել միաժամանակ մի քանի էրոգեն գոտիներ երեսին,կարող եք հասնել ցանկալի արդյունքի:


Պարանոցի էրոգեն գոտիները

Պարանոցին ամենազգայունը մաշկն է վզի հատվածում:Բայց պետք է այդ հատվածը նուրբ հպումներով խթանել,առանց եղունգների,այլապես հակառակ արդյունքի կհասնեք:Պետք է շոյել վզի մաշկը մատերի բարձիկներով և ափերով:


Կրծքի էրոգեն գոտիները

Պետք է նշել,որ կրծքի ուղղակի շոյանքները կարող են գրգռել տղամարդուն:Բայց դրանով կանգ առնել պետք չի:Պետք է հասնել տղամարդու պտուկին`չնայած այն կնոջ նման զգայուն չէ,բայց ցանկալի արդյունք կտա:Դրանք պետք է փաղաքշել լեզվով և մատերով շատ նուրբ:


Մեջքի և նստատեղի էրոգեն գոտիները

Պետք է նշել որ մեջքի թեթև չանկռվածքները հաճելի են:Մատերով անցեք մեջքի վրայով` ողնաշարի շրջանում,պատճառելով ձեր տղամարդուն հաճույքի ալիք:Ինչպես նաև զգայուն է թիակների միչև ընկած հատվածը:Տղամարդու նստատեղը այնքան էլ զգայուն չէ,այն կարելի է պարբերաբար կճմթել:


Փորի էրոգեն գոտիները

Տղամարդու փորը ամենաաննշան էրոգեն գոտին է ,բայց դեպի վեր ու վար շոյանքները կարող են որոշ տղամարդկանց համար լինել հաճելի:Պորտին համբույրը կարող է լինել սրել ձեր տղամարդու ցանկությունը:

Более новые Старые