Ինչպե՞ս ճիշտ նիհարել
Կանանց կյանքում լինում են այնպիսի պահեր, երբ շատ կարճ ժամանակում պետք է ազատվել որքան հնարավոր է շատ կիլոգրամներից: Այդ նպատակի համար արդեն շատ դիետաներ են մշակված և կարելի վստահ ասել, որ դեռ շատ ու շատ դիետաններ կհորինվեն ապագայում: Որպես օրենք այդ դիետաները հաշվարկված են 10 օրվա համար և դրանք բոլորը սահմանափակում են ամենօրյա կալորիաները: 10 օրից ավել այդպիսի դիետայով սնվելը օրգանիզմի համար անվտանգ չէ:
Բացի դրանից չպետք է մոռանալ, որ ձեր նիհարելու արագությունը կախված է ձեր սկզբնական քաշից: Որքան շատ է ավելորդ քաշը, այնքան շատ դուք կնիհարեք որոշակի ժամկետում:
Օրինակ, դուք կարող եք հանգիստ ազատվել 8 կգ քաշից մեկ շաբաթվա ընթացքում, եթե ձեր ավելորդ քաշը 16կգ է : Բայց եթե ձեր ավելորդ քաշը 8 կգ է,ապա դուք մի շաբաթում չեք կարող դրանից ազատվել, դա կլինի ընդամենը ձեր օրգանիզմի զուր տանջանք:այդպիսի քաշի կորուստ հնարավոր է միայն վիրահատությամբ: Ինչպես նաև պետք է որոշել ձեր օպտիմալ քաշը կախված ձեր անհատական առանձնահատկություններից:
Նիհարելու վրա ազդում է նաև մարդու ֆիզիոլոգիան: Կան ֆունդամենտալ սահմանափակումներ ,որոնք չի կարելի շրջանցել առանց օրգանիզմին վնասելու: Նույնիսկ սննդի լրիվ բացակայության դեպքում հազվադեպ է լինում, երբ կարելի է 1.5կգ քաշ կորցնել 1 օրվա ընթացքում:
Եթե շարունակվի սովը երկար ժամանակ , ապա օրգաինզմը անցնում է էկոնոմ ռեժիմի և օրգանիզմը կորցնում է օրական 500 գրամ: Այնպես որ չարժե իլլյուզիաներ ստեղծել, 7 օրվա մեջ 15 կգ դուք հաստատ չեք կորցնի:
Բոլոր արագ դիետաները ունեն ընդհանուր օրենքներ՝
- Չարժե սնվել այդ դիրետաներով 10 օրից ավել: Ավելի ճիշտ է բավարարվել 1 շաբաթով:
- Ինչպես նաև պետք է 1-1.5 ամիս անցնի դիետայից մինչև մյուս դիետան:
- Այդպիսի դիետաներից հետո պետք է աստիճանաբար վերականգնել օրվա ռացիոնը:
- Այդպիսի դիետաների ժամանակ պետք էընդունել վիտամինային կոմպլեքսներ:
- Պետք է սովորականից ավելի շատ ջուր խմել:
- Պետք է ֆիզիկական վարժությունների հետ զուգակլցել:
- Որպեսզի դիետայից հետո կորցրած կիլոգրամները ետ չգան, պետք է լիովին վերանայել ձեր մշտական ռացիոնը և դադարել ուտել ամռանը ժամը 7ից, ձմռանը 6 ից հետո: