Facebook SDK

 


Խոյ

Խոյի կենդանակերպի տակ ծնվածների համար տարին կնշանավորվի նրանով,որ նախ նրանք կկտրվեն գործերից և ուշադրություն կդարձնեն այն բանին,որ կյանքը բազմազան է և նրանում տեղ կա լուսավոր զգացմունքների համար,և հատկապես սիրո համար:Խոյերի 2021թ-ի սիրային հորոսկոպը խոսում է այն մասին,որր այս մարդիկ կզարմացնեն բոլորին,և առաջին հերթին իրենք իրենց՝դեպի ազդեցիկ զուգընկերոջը ձգտումով՝լայն մտահորիզոնով,գերազանց ճաշակով,բազմաբովանդակ և ունակ զսպելու հենց իրեն՝խոյին :Հենց այսպիսի մադու հետ Խոյը կլինի իրապես երջանիկ:Ի դեպ տարվա հենց առաջին կեսին Խոյերից ոմանց երազանքը կիրականանա և իրենք էլ չեն նկատի,թե ինչպես կսիրահարվեն:Իսկ այդ նոր ալիքի հետ էլ Խոյի կյանք կմտնի իրական երջանկությունը:


Ավելի բուռն կընթանա ընտանեկան Խոյերի սիրային հարաբերությունները իրենց երկրորդ կեսի հետ :Տարվա հենց առաջին օրերին այս մարդկանց մինչև կառաջանան վեճեր և սկանդալներ,այն էլ այնպիսիք,որոնց կայծերը կթռչեն բոլոր ուղղություններով:Խոյերին այնպիսի կոնֆլիկտներ են սպասվում,որ նույնիսկ չնչին բանից իրար սիրելի մարդիկ կարող են այնպես փքվել,որ կգերադասեն ժամանակավոր բաժանվել միմյանցից:Ինչ էլ որ լինի,արդեն աշնանը խոյերը կհաշտվեն իրենց զուգընկերոջ հետ,այն էլ առաջին քայլը դեպի հաշտություն կանի հենց այդ մարդը:Տարեվերջը լավ կլինի անցկացնել ռոմանտիկ՝սիրելիի հետ ճամփորդելով:

 

Ցուլ

Ոչ միանշանակ կլինեն հարաբերությունները իրենց սիրելիների հետ Ցուլի նշանի տակ ծնվածների համար:Ցուլի տարին նրանց շատ բանում կփափկեցնի՝նրանք կդառնան էլ ավելի սենտիմենտալ և հարմարվող:Եվ հենց այդ պատճառով էլ իմանալով սիրելիի խանդավանքների մասին,նա չի ստեղծի սկանդալ և չի ջարդի սպասքեղեն,նրա առջև չի դնի վերջնագրեր և չի հավաքի իրերը հեռանալու համար,այլ վիրավորված կքաշվի մի կողմ,մինչ սիրելին խղճա նրան:Այս ծայրահեղ սխալ դիրքորոշումը միայն էլ ավելի կվատացնի հարաբերությունները սիրելիի հետ,որը հնարավոր է ուզում էր իր այդ պահվածքով դրդել ցուլին որոշիչ գործողությունների:այդպիսի զույգերի սպասվում է տխուր բաժանում,իսկ ցլերին դեպրեսիվ վիճակ:


Իսկ այս նշանի տակ ծնված միայնակ ցլերը զբաղված կլինեն իրենց զարգացմամբ,ուսմամբ և կարիերա ստեղծելու փորձերով,այդ իսկ պատճառով գիտակցորեն կսահմանափակեն սիրային կապերը և կփորձեն թաքցնել զգացմունքները որքան հնարավոր է խորը:Ամեն դեպքում նրանց կրքոտ բնույթը կձգտի դուրս պրծնել,քանի որ արտաքնապես գեղեցիկ ցլերին գամված կլինի հակառակ սեռի համընդհանուր ուշադրությունը:Նրան հաճախ կփորձեն գերել և հրահրել,սակայն չարժե տրվել գեղեցիկ բառերին,քանի որ մեծամասամբ ցլերի կցանկանան օգտագործել եսասիրական նպատակներից ելնելով:


Երկվորյակ

Տարեսկիզբը սիրային ոլորտում կսկսի ձանձրացնել երկվորյամին սիրելիի հետ հարաբերություններում:Այս մարդիկ կհասկանան,որ իրենց զուգընկերը ամենահարմարը չէ իրենց համար,և նրանց կսկսի ձգել դեպի այն անձնավորությունը ,որի հետ նրանք ունեն ընդհանուր հայացքներ դեպի կյանքը և հետաքրքրություններ:Ի դեպ երկվորյակը անմիջապես չի խզի հարաբերությունները,այլ կսկսի տարբեր պատրվակներով տնից բացակայել՝թե գործուղղում,թե ծանրաբեռնված աշխատանք,իսկ այդ ընթացքում նա ժամանակ կանցկացնի այն մարդու հետ,ով իրեն դուր է գալիս:Երկվորյակի սիրային հորոսկոպը հուշում է ,որ նրա արկածները հայտնի կդառնան տարվա կեսին և հենց այդ ժամանակ էլ սպասվում է լուրջ խոսակցություն կնոջ կամ ամուսնու հետ:Ամենայն հավանականությամբ զույգին սպասվում է բաժանություն,այն էլ հնարավոր է սկանդալային,որը կլուծվի միայն դատական մարմինների միջամտությամբ:


Սիրառատությամբ  ցուլի տարում կնշանավորվեն նաև կենդանակերպի միայնակ ներկայացուցիչները:Նրանցից ոմանք առաջին անգամ կբացահայտեն իրենց համար սիրո զգացմունքը,իսկ ուրիշները հազիվ  կազատվեն նախկին անառողջ զգացմունքից,և նրանցից յուրաքանչյուրից դուրս կհորդա կիրքն ու ցանկությունը,որին չի դիմանա երկվորյակին  դուր եկած ոչ մի հոգի:Իհարկե չարժե մտածել,որ երկվորյակը կունենա այնպիսի խորը զգացմունք,ինչպիսին զուգընկերը,ուղղակի նա թույլ կտա իրեն սիրել:


Խեցգետին

2021թ-ի հենց առաջին օրերից խեցգետինները կսկսեն փնտրել հարմոնիա իրենց կյանքում:Ընդ որում նրանց համար ընդհանրապես կարևոր չէ ,թե ինչ միջոցներով նրանք կհասնեն դրան:Մի դեպքում խեցգետնի նշանի տակ ծնվածին սպասվում է դժվար խոսակցություն և բաժանություն սիրելիից,հնարավոր է նույնիսկ հարսանիքի նախօրեին:Իսկ մյուս դեպքում,հարկավոր է բարեհաճությամբ վերաբերվել այն մարդուն,ով վաղուց և անպատասխան սիրում է ձեզ:աստղերն ասում են,որ սերը գտնելու համար արժե նայել չորս կողմը և չմեջժել ձեզ մեկնված ձեռքը:2021-ի սիրային հորոսկոպը խեցգետինների ասում է ,որ նրանք կարող են վայելել լուրջ կիրք,եթե մեկնեն ճամփորդության հանգստի տարվա կեսին:


Նշանի ընտանեկան ներկայացուցչիները սիրային ոլորտում շատ ակտիվ չեն լինի,քանի որ նրանց ողջ մտքերը զբաղված կլինեն սիրելի մարդկանց առօրեան և կյանքը ապահովվելով:Սակայն այս մարդկանց կիրքը կսպասի աշխատավայրում,որտեղ նրանք կունենան ծառայողական սիրավեպ:Եվ հենց Խեցգետնից կախված կլինի,կզարգանան այդ հարաբերությունները,թե նա հավատարիմ կմնա իր զուգընկերոջը:Ի դեպ սիրելին ինքը տավա վերջում կսկսի ջերմացնել զգացմունքները՝խեցգետիտ հետաքրքիր անակնկալներ,նվերներ մատուցելով և սիրախաղի մեջ նորամուծություններով:


Առյուծ

Առյուծները ինչպես նախկինում սիրո մեջ կլինեն անբռնազբոս:Ընդ որում նրանց այդ հատկանիշը կախված չի լինի նրանց կարգավիճակից և սիրելի անձի առկայությունից:Սակայն առյուծները այնքան հմտորեն կունենան սիրավեպեր ,որ մոտիկներից ոչ ոք չի էլ կասկածի դրա մասին:Ի դեպ այդ բացակայությունները բացասական չեն անդրադառնա սիրելիի հետ նրանց հարաբերությունների վրա ,այլ ընդհակառակը կամրացնեն ամուսնությունը և զգալիորեն կջերմացնեն զգացմունքները:այդ զույգը արդեն ամռանը կորոշի երեխա ունենալ,կամ կառուցել տուն,ինչը էլ ավելի կմիացնի այդ մարդկանց և կամրապնդի նրանց միությունը:


Անվախությամբ և մեծահոգությումբ աչքի կընկնեն ցուլի տարում միայնակ առյուծները:2021թ-ի նրանց սիրային հորոսկոպն ասում է ,որ այս մարդիկ ինչ-որ կոնկրետ մարդու նկատմամբ ձգողություն զգալով,կդառնան անղեկավարելի,կկազմակերպեն ռոմանտիկ երեկոներ,անսպասելի անակնկալներ և նույնիսկ լուրջ կռվի մեջ կմտնեն իրենց սիրելիի այլ երկրպագուների հետ:Ի ցույց դնելով իրենց լավագույն հատկանիշները և համառորեն գրավելով իրենց դուր եկած անձնավորության ուշադրությունը,առյուծները կհասնեն նրան ,որ այդ անձնավորությունը կընտրի հենց իրենց,որպես կյանքի ընկեր:Տարվա վերջը լի կլինի հետաքրքիր անակնկալներով և կարող է նշանավորվել շուտով երեխա ունենալու լուրով:Կարևոր է ,որ այդ մարդկանց ունենան ավելի շատ ընդհանուր հետաքրքրություններ,որպեսզի չձանձրանան իրարից:


Կույս

Ցուլի տարին Կույսերը կարող են  դիմավորել այն լուրով,որ սիրելին որոշել է բաժանվել իրենցից:Այդ լուրը կարող է որոշ ժամանակով Կույսին գցել դեպրեսիվ վիճակի մեջ:Սիրո մեջ հիասթափություն ապրելով այս նշանի որոշ ներկայացուցիչներ կհիասթափվեն ընդհանրապես մարդկանցից  և ամբողջությամբ կմտնեն աշխատանքի մեջ,որում մեծ հաջողությունների կհասնեն արդեն տարեվերջում:Կույսերի սիրային հորոսկոպը նրանց խոստանում է հետաքրքիր ծանոթություն տարվա ամենավերջում:Կույսի կյանքում կհայտնվի անձնավորություն ,որը նախ կգերի նրան իր խելքով,հետո կգրավի Կույսին և կնվիրի ուժեղ փոխադրաձ զգացմունք:


Միայնակ Կույսերը ,որոնք իրենց կյանքում դեռևս չեն ճաշակել այնպիսի ուժեղ և ամեն ինչ կլանող սեր,ցանկությամբ  և ազնվությամբ կպայքարեն կրքի անդունդում և իրենց ամբողջությամբ կնվիրեն սիրուն:Սակայն այստեղ պետք է լինել չափազանց զգույշ և ապրել ոչ միայն զգացմունքով,այլև գլխով,քանի որ շատ այդպիսի Կույսերի նրանց զուգընկերները և կխաբեն,և կլքեն՝ստանալով իրենց ուզածը:Ի դեպ Կույսեր հետ կարող են հանդիպել նաև շահադիտական նկատառումներով,քանի որ սիրահարվելով այս մարդիկ ամեն ինչով կապահովվեն իրենց զուգընկերոջը:Հարաբերություններում հիասթափությունն ու դավաճանությունը կարող են լինել չափազանց ցավալի նրանց համար:

 

Կշեռք

Ցուլի տարում նորմալ հարաբերությունների ստեղծմանը Կշեռքներին կխանգարի նրանց անհավասարակշռվածությունը և ամեն ինչ իրենց հսկողության տակ պահելու ցանկությունը:Նոր հարաբերությունները,որոնք կարող են առաջանալ արդեն փետրվարին կամ մարտին,որոշ ժամանակ հետո կարող են մշուշվել խանդով և նույնիսկ Կշեռքների կամայականությույուններով,որոնք կցանկանան ամբողջությամբ վերահսկել իրենց զուգընկերոջը և իրենց կամքը թելադրել նրան:


2021թ-ի հորոսկոպը այդ կշեռքների զգուշացնում է ,որ նրանց այդպիսի պահվածքը կարող է բերել հարաբերությունների խզման և բաժանության:


Ընտանեկան Կշեռքներն կլինեն ավելի հանգիստ և բարեհաճ իրենց զուգընկերոջ նկատմամբ,քանի որ վաղուց են ապրում սիրելիի հետ և գիտեն ինչ սպասել միմյանցից:Ճիշտ է,այս մարդկանց տարվա ընթացքում կարող է չբավարարել ուշադրությունն,ինչի համար էլ նրանք կստեղծեն ինտրիգներ այլ վայրերեում:Դա պետք է անել խելացի ձևով,քանի որ սիրառատ Կշեռքը կարող է իր իսկ պատճառով հայտնվել այնպիսի իրավիճակում,որ արդեն աշնանը ստիպված կլինի ընտրություն կատարել իր ընտանիքի և իր նոր սիրո առարկայի միջև:Ընտրությունն անհրաժեշտ կլինի հենց իրենց կշեռքների համար:Բացի դրանից տարեվերջում հատուկ ուշադրություն կպահանջեն Կշեռքներից իրենց ընտանիքի անդամներն ,ինչը կշեղի նրանց իրենց սիրային արկածներից:

 

Կարիճ

Կարիճի նշանի տակ ծնվածներին սիրելիի հետ փոխհարաբերություններում ամեն ինչ չէ,որ կգոհացնի:Արտաքին հանգստության և թվացյալ իդիլյայի պայմաններում,հաճախ նրանց չի բավարարի սիրելիի ուշադրությունն:Որքան Կարիճը ավելի ձգվի դեպի զուգընկերը,այնքան նա ավելի կհեռվանա:Հնարավոր է ,որ հարցը լուծում ստանա կարդինալ ձևով,չէ որ այս նշանի էմոցիոնալ ներկայացուցիչը չի հանդուրժի անհասկացվածություններ հարաբերություններում:Սիրային հորոսկոպն ասում է ,որ հարաբերություններում թարմություն կմտցնի ժամանակավոր բաժանությունն ՝ասենք Կարիճի երկարատև գործուղղումն,կամ որոշ ժամանակ առանձին ապրելու առաջարկը:Արդեն մի  քանի ամիս հետո զույգը նորից կլինի միասին ,հնարավոր է,որ նրանք որոշեն երեխա ունենալ:


Միայնակ Կարճները 2021թ-ին իրենց կզգան իսկական որսորդներ,որոնք ժամանակ առ ժամանակ փնտրում են զոհ իրենց սեքսուալ էքսպերիմենտների համար:Սակայն զուգընկերները առավելագույնի հույս չպետք է ունենան,քանի որ Ցուլի տարում Կարիճները շատ խանդոտ կվերաբերվեն իրենց ազատությանը և կզսպեն յուրաքանչյուր փորձ ուղղված դրա սահմանափակմանը:Բավական է ,որ զուգընկերը խոսի հարաբերությունները լրջացնելու,կամ ծնողների հետ ծանոթանալու մասին,Կարիճը կհեռանա անմիջապես:

 

Աղեղնավոր 

Աղեղնավորի փորձերը ինքնահաստատվելու և բիզնեսում նոր մակարդակի զարգացման համար կպահանջեն նրանից ամբողջական կենտրոնացվածություն,դա էլ նշանակում է ,որ սիրո համար և հարաբերություն ստեղծելու համար նրանք ժամանակ չեն ունենա:Եթե այս նշանի միայնակ ներկայացուցիչներին դա հեշտ կլինի անել,ապա ընտանեկան Աղեղնավորներ խնդիրներ կունենան կնոջ կամ ամուսնու հետ,որին դուր չի գա նրանց աշխատավայրում այդքան ժամանակ անցկացնելու փաստը:2021թ-ի սիրային հորոսկոպն ասում է ,որ իրենց զուգընկերներին հանգստացնելու համար աղեղնավորները պետք է նրանց պատեն ուշադրությամբ,անընդհատ ապացուցեն իրենց սերը:Աղեղնավորներին հարակավոր է հավասարակշռություն աշխատանքի և ընտանիքի միջև:


Աստղերը հուշում են ,որ ընտանեկան խնդիրների դեպքում չարժե թևաթափ լինել,դժբախտությունը ալկոհոլի շշի մեջ թաղել և փորձել խղճահարությամբ ներում հայցել,այլ պետք է աղեղնավորը լինի ինքնավստահ,պարզ և ազնիվ և այդ ժամանակ նրա բոլոր ջանքերը կյանքի կկոչվեն,իսկ զգացմունքը նրա և իր սիրելիի միջև ավելի կամրապնդվի:Ամենալավ միջոցը հարաբերությունները շտկելու համար դա համատեղ աշխատանքն է ՝օրինակ,տնամերձ հողամասում,կամ ընդհանուր հոբբիով զբաղվելը՝լինի դա սպորտ,կամ համատեղ ճամփորդություն դեպի ծով:Միջավայրի փոփոխությունն ու հոգսերի բացակայությունը անպայման դրական ազդեցություն կունենան հարաբերությունների վրա:

 

Այծեղջյուր

Շատ բարդ կզարգանան հարաբերությունները Այծեղջյուրի և նրա զուգընկերոջ միջև,ում հետ նա պատրաստվում էր ամուսնանալ մոտ ապագայում:2021-ի սիրային հորոսկոպն ասում է ,որ Այծեղջյուրը տարվա սկզբին կհասկանա,որ ընդհանրապես այդ մարդու չի կամենում տեսնել իր կողքին,ում հետ պատրաստվում է ամուսնանալ,սակայն միանգամից իր մեջ ուժ չի գտնի ասել այդ մասին իր զուգընկերոջը:Բայց չարժե փոքրհոգություն ցուցաբերել և ձգձգել այդ պահը,քանի որ հնարավոր է իրավիճակ,որ այդ մարդը ստիպված լինի փախչել հարսանիքից,կամ բաժանվել մեկ երկու ամիս հետո:


Ավելի հանգիստ կլինի սիրային ոլորտը ամուսնացած Այծեղջյուրների համար,որոնք արդեն անցել են իրենց սիրելիի հետ կրիտիկական ժամանակահատվածը:Չի կարելի ասել ,որ նրանց զգացմունքները բարձունք կապրեն,սակայն այդ հարաբերություններում առաջին պլան կանցնեն փոխադարձ հարգանքը և փոխհամաձայնությունը:Հենց այդ զգացմունքների շնորհիվ 2021-ի ընթացքում Այծեղջյուրները ստիպված կլինեն մերժել ինտիմ առաջարկություններ,կամ ընտանիքը լքելու առաջարկներ դուր եկած զուգընկերոջ համար:Ընտանիքի պահպանման գերազանց պահպանման խթան կարող է լինել ապրելավայրի փոփոխությունը կամ աշխատավայրի փոփոխությունը:

 

Ջրհոս

Տարվա առաջին իսկ օրերին Ջրհոսները բաց կլինեն հարաբերությունների համար և հաճախ իրենք նախաձեռնություն կցուցաբերեն ծանոթության հաստատման համար:Սակայն ստեղծել նորմալ փոխադարձ հարաբերություններբ այս մարդկանց կխանգարի նրանց անազնվությունը և սիրելիից ավելին ստանալու,քան տալիս է փորձը:Նույնիսկ սիրելիին տրված հավատարմության խոստումը չի կանգնեցնի Ջրհոսներին այլ սիրախաղերից և ֆլիրտներից,որոնք Ջրհոսները կունենան ոչ քիչ:Կարևորը չխառնվել զգացմունքների մեջ,որպեսզի զուգընկերների հերթի մեջ չկորցնեն այն միակին,ինչի համար Ջրհոսը կարող է ափսոսալ:2021թ-ի սիրային հորոսկոպը նախազգուշացնում է ,որ վերադարձնել այն մարդուն,ում ժամանակին նա դավաճանել է դժվար կլինի:


Լուրջ փորձությունների պետք է պատրաստ լինեն նաև ընտանեկան Ջրհոսները:Նրանց այս տարի սպասվում է բաժանություն անորոշ ժամանակով,դա էլ նշանակում է ,որ նրանք պետք է հաստատուն պահեն իրենց զգացմունքները միմյանցից հեռու գտնվելով:Դրանից բացի զուգընկերը կարող է դրդել Ջրհոսին արտահայտել զգացմունքները ստեղծելով խանդի տեսարան,ինչը պետք է արվի շատ նրբանկատորեն,քանի որ էմոցիոնալ Ջրհոսը կարող է առանց բացատրությունների որոշ գործողությունների դիմել: 

 

Ձնկեր

Իսկական սիրային հարմոնիայի այս տարի կհասնեն ընտանեկան Ձկները:Հնարավոր  է ,որ դրա պատճառը լինի զույգի տեղափոխությունը սեփական բնակարան,երկար բաժանումից հետո նորից միացումը,կամ առաջնեկի մոտալուտ ծնվելու լուրը:Կարևորը Ձկները և իրենց զուգընկերները կլինեն մաքսիմալ ազնիվ միմյանց նկատմամբ,կարող են վստահել միմյանց գաղտնիքներ,որոնք տաքցնում էին մինչ այդ և կսկսեն շփվել առավելապես բաց:Այդպիսի մտերմության արդյունքը կլինի զգացմունքների նոր մակարդակի անցումը,ինչը այդքան անհրաժեշտ է զգացմունքային Ձկներին;2021-ի սիրային հորոսկոպը ասում է ,որ հարաբերությունները կզարգանան բարոյապես և կդառնան ավելի խորը,ու չի բացառվում որ զույգը արդեն տարվա վերջում որոշի եկեղեցիով ամուսնանալ:


Ձկների միայնակ ներկայացուցիչները կլինեն ավելի նվազ հաջողակ Ցուլի տարում:Այս մարդիկ կձգտեն ավելի ուժեղ և կամային զուգընկերների,որոնք ի վիճակի կլինեն ապահովվել նրանց և շրջապատել հոգատարությամբ:Սակայն նրանց կհանդիպես ճիշտ հակառակ տեսակի մարդիկ,որոնք կփորձեն օգտվել Ձկների բարեհաճությունից և բավարարել իրենց սեռական ցանկությունները:Իսկ ահա Ձկները այդ պարագայում կարող են շատ տուժել և ընդհանրապես հիասթափվել իսկական զգացմունքներից:

Новые Старые