Facebook SDK


Հաճախ պատահում է , որ կանանց մեծամասնությունը հայտնվում են անկողնում տղամարդու հետ, որից շատ շատ ամաչում են:Նրանք սկսում են մտածել այն մասին, թե արդյոք ինչ տեսք ունեն նրանք, գրավիչ են ,թե՝ ոչ: Դրա արդյունքում նրանք ոչ միայն չեն ստանում լիարժեք հաճույք սեքսից, այլ ստիպում են տղամարդուն մտածել, որ նա ինչ որ մի բան սխալ է անում: Իհարկե, եթե կինը անկողնում միայն իր արտաքին տեսքի մասին մտածի, ապա թուլանալ նրա համար շատ դժվար կլինի: 

Այդ դեպքում տղամարդու մոտ առաջանում է տպավորություն, որ կինը սեքսից հաճույք չի ստանում, այլ դա անում է պարտավորված, կամ ինքը որպես տղամարդ չի բավարարում նրան: Ընդ որում պետք է լինի հակառակը, կինը պետք է իրեն վստահ զգա, վստահ լինի իր գեղեցկության և սեքսուալության վրա:


Հիմա մի քանի խորհուրդ անկողնում «ազատագրվելու» համար

Առաջին հերթին պետք է դադարել մտածել թերությունների մասին: Եթե մտածում եք, որ ձեր շատ տափակ փորը կարող է վանել կամ գրավել տղամարդուն, ապա սխալվում եք: Տղամարդիկ կնոջը ընդունում են ,որպես ամբողջություն, այլ ոչ թե առանձին մարմնամասեր: Այնպես որ չարժե անկողնում մտածել ,թե ինչ տեսք ունեք դուք: 


Հոգեբանները խորհուրդ են տալիս հաճախ մերկ լինել: Այդպիսով դուք կսովորեք ձեր մարմնին և նրան ,թե այն ինչ տեսք ունի: Եվ դրանով դուք կսկսեք այն սիրել և գնահատել իր առավելություններով և թերություններով: Փորձեք քնել մերկ կամ տան մեջ շրջել գիշերազգեստով: Դա բավականին գործող մեթոդ է, որն օգնում է դադարել ամաչել սեքսի ժամանակ:


Կօգնեն ազատվել կոմպլեքսներից նաև սպորտի պարապմունքները: Ինչպես ցույց են տալիս գիտնականների հետազոտությունները, նույնիսկ եթե կինը մեկ անգամ է այցելել սպորտային դահլիճ և պարապմունքը նրա արտաքինի վրա ոչ մի կերպ չի ազդել, միևնույնն է նա իրեն ավելի վստահ է զգում: Այցելեք սպորտային դահլիճ կարճ կիսատաբատով, եթե ձեր արտաքինը ձեզ դուր չի գալիս, ապա հայելու մեջ ձեզ տեսնելը լավ մոտիվացիա կլինի: իսկ եթե ձեզ բավարարում է ձեր արտաքինը, ապա դա պատճառ կլինի, որ էլ ավելի սիրեք ձեր մարմինը և հիանաք ձեզանով: Դա էլ իր հերթին վստահություն կներշնչի անկողնում:


Եվս մեկ լավ միջոց, որը կօգնի դադարել ամաչել դա պարն է : Այն օգուտ կտա ձեր մարմնին և կբարձրացնի ձեր ինքնագնահատականը: Գտեք ձեր հոգուն մոտ պարերը: Բացի օգտակար ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, պարերը օգնում են մարմինը էլ ավելի ճկուն դրձնել, ինչը սիրում են տղամարդիկ:


Եվ վերջապես չարժե անկողնում պասիվ լինել: Երբեմն արժե ,որ դուք առաջին քայլն անեք, ինչը կօգնի տղամարդուն հասկանալ , որ դուք կամենում եք և պատրաստ եք սեքսի: Տղամարդկանց մեծամասնությունը դա դուր է գալիս:

Новые Старые