Facebook SDK


Եղունգների խնամքը տնային պայմաններում վերջին ժամանակներս դարձել է շատ արդիական խնդիր, քանի որ կանանց և աղջիկների մեծամասնությունը կամ ժամանակ ,կամ հնարավորություն չունեն գեղեցկության սրահ այցելելու: Այնուամենայնիվ, ձեռքերը կնոջ այցեքարտն են: Վնասված և չխնամված եղունգները չի կարելի քողարկել մանիկյուրով: 

Եղունգները առողջ և խնամված տեսք կունենան . եթե դրանք ամեն օր խնամվեն: Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ եղունգներ, ապա պետք է հետևեք մի քանի կանոնների: Նախ և առաջ պահպանեք բալանսավորված և ճիշտ սննդակարգ :

Ձեր ամենօրյա սսնդակարգուն պարտադիր պետք է լինեն մեծ քանակությամբ վիտամին A, յոդ ,կալցիում: Տնային պայմաններում եղունգների խնամքի հարցում կօգնեն դիմակները, վաննաները: Ահա դրանցից մի քանիսը՝


եղունգների խնամքի վաննաներ

Աղային վաննայի համար հարկավոր է 1 ճ.գ ծովային աղ և 200 մլ տաք ջուր: Այդ վաննայի մեջ պետք է ձեռքերը պահել կես ժամ: Էֆեկտիվության համար պետք է այդ պրոցեդուրան կատարվի օրը մեջ 3 շաբաթ տևողությամբ: Շատ էֆեկտիվ է ձիթայուղային վաննան: Այն տաքացնում եք ջրային բաղնիքի վրա և հետո եղունգները նրա մեջ պահում 20 րոպե: Այս պրոցեդուրան էֆեկտիվ կլինի եթե կատարվի շաբաթը մեկ անգամ երկու ամսվա ընթացքում: Նույն վաննան կարելի է օգտագործել ավելացնելով կիտրոնի հյութ և վիտամին A :Ամսեկան մեկ անգամ դա բավական է:


Ժելատինային վաննան լավ սնում է եղունգները և ամրություն տալիս դրանց: Այդ պրոցեդուրայի համար հարկավոր է 5գր. ժելատինը լցնել մեկ բաժակ եղման ջրի մեջ և լավ խառնել:Հենց ժելատինը սառչի եղունգները մտցնել դրա մեջ և պահել 15 րոպե: Ցանկալի է կրկնել օրը մեջ:


Հնարավոր չէ խնամել եղունգները առանց սնուցող կրեմների: Անհրաժեշտ է ամեն օր օգտագործել սնուցող կրեմ, որը հարուստ կլինի վիտամիններ A, E, D ով: Այսպիսի պրոցեդուրաներից մեկ ամիս հետո մաշկը եղունգների շուրջը դառնում է նուրբ, լավանում է արյունամատակարարումը: Կարևոր պայմաններից մեկն է տնային հաճախակի մանիկյուր անելը: Գործընթացից առաջ ստուգեք, որ գործիքները լինեն մաքուր՝ ինֆեկցիայից խուսափելու համար: 

Եթե ունեք կոտրատվող եղունգներ, ապա ճիշտ կլինի ներկել դրանք լաքով շաբաթը մեկ անգամ, քանի որ լաքի պարունակությունը, որքան էլ այն լինի թանկարժեք և որակյալ, միևնույնն է , վնասում է եղունգները: 

Հողի հետ գործ անելուց հետո ,որպեսզի վերականգնեք ձեր եղունգների փայլ է ամրությունը, բավական է ,որ լիմոնը կիսեք և 5 րոպե շարունակ շփեք եղունգները դրանով: 


Այս գործընթացի շնորհիվ եղունգի թիթեղիկը կլինի լուսավոր, ամուր և կփափկի կուտիկուլան: Խորհուրդ է տրվում ձեռքերը լվանալ գոլ ջրով,քանի որ տաք և սառը ջրերը չորացնում են ձեռքի մաշկը և վնասում այն: Եթե դուր եկավ, ապա հետևեք և ունեցեք գեղեցիկ ,խնամված եղունգները:

Новые Старые