Սերը դա ապրելու ցանկություն է:
Մ.Գորկի
Կրքերը խելք են տալիս ամենահիմար մարդկանց և հիմարացնում են ամենախելացիներին:
Սենեկա
Հիրավի, կյանքի կեսը և ընդ որում գեղեցկագույն կեսը, գաղտնիք է մնում այն մարդու համար, ով չի սիրել կրքոտությամբ:
Ստենդալ
Սերը միակ կիրքն է, որ չի ընդունում ոչ անցյալ, ոչ էլ ապագա:
Օ.Բալզակ
Սերը մարդկային բոլոր թերություններից ամենահետաքրքիրն է և ամենաներելին:
Չ.Դիկենս
Տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ:
Ջ.Մաձինի
Կուլտուրայի բարձր մակարդակը որոշվում է կնոջ նկատմամբ ունեցած վերաբերմունքով:
Մ.Գորկի
Կնոջ նկատմամբ սիրուց է ծնվել ամեն գեղեցիկը երկրի վրա:
Մ.Գորկի
Գրեթե յուրաքանչյուր կին սիրո մեջ ընդունակ է ամենամեծ հերոսության:
Ա.Ի.Կուպրին
Աղջկա պատիվը նրա ամբողջ հարստությունն է, այն թանկ է ամեն մի ժառանգությունից:
Վ.Շեքսպիր
Միշտ և ամենուրեք կանացի առաջին արժանիքը եղել է համեստությունը:
Ն.Մ.Կարամզին
Բանականությունը չի կառավարում սերը:
Ժ.Մոլիեր
Սիրո հատկությունը հենց նրանում է, որ նա բարիք է պարգևում նրան, ով այն ճաշակում է:
Լ.Ն.Տոլստոյ
Հեշտ է թաքցնել ատելությունը, ավելի դժվար` սերը, իսկ ամենից ավելի դժվար` անտարբերությունը:
Լ.Բյոռնե
Չի կարելի սիրել նրան, ումից վախենում ես, ոչ էլ նրան, ով քեզանից է վախենում:
Ցիցերոն
Ամենից դժվար այն սերը դարմանելն է, որը բռնկվել է առաջին հայացքից:
Ժ.Լաբրյուեր
Բոլոր ձայներից ամենաքաղցրը այն կնոջ ձայնն է, որին մենք սիրում ենք:
Ժ.Լաբրյուեր
Սիրեցյալի մերձավորությունը միշտ կրճատում է ժամանակը:
Ի.Գյոթե
Աղքատիկ է սերը, եթե կարելի է այն չափել:
Վ.Շեքսպիր
Իսկական սերը չի կարող խոսել, որովհետև իսկական զգացմունքն արտահայտվում է ավելի շուտ գործով, քան խոսքերով:
Վ.Շեքսպիր
Բաժանումը ո'չ թե մարում, այլ ուժեղացնում է զգացմունքը:
Մ.Ռուսինեկ
Երբ մենք սիրում ենք` մենք կորցնում ենք տեսողությունը:
Լոպե դե Վեգա
Կանանց հարգելը պարտականություն է, որին ի ծնե պետք է ենթարկվի յուրաքանչյուր ազնիվ մարդ:
Լոպե դե Վեգա
Սիրել` նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ:
Ա.Սենթ-Էքզյուպերի
Սիրել` նշանակում է ապրել այն մարդու կյանքով, որին սիրում ես:
Լ.Ն.Տոլստոյ
Կարոտել նրան, ում սիրում ես, շատ ավելի հեշտ է, քան ապրել նրա հետ, ում ատում ես:
Ժ.Լաբրյուեր
Հավատարմությունը սիրո մշտական երազանքն է:
Լ.Վովենարգ
Կարելի է նաև գեղեցիկը սիրել ամոթալիորեն:
Ֆ.Պետրարկա
Անառակությունը, ինչպիսին էլ որ լինի, հյուծում է հոգին, թողնում է թույնի հատիկներ, որոնք միշտ կգործեն:
Ա.Ի.Գերցեն
Լինում է այնպիսի սեր, որն իր բարձրագույն դրսևորման մեջ տեղ չի թողնում խանդի համար:
Ֆ.Լարոշֆուկո
Ամենաուժեղ ատելությունը ամենաուժեղ սիրո ծնունդն է:
Թ.Ֆուլլեր
Խանդոտները առիթի կարիք չեն զգում, նրանք հաճախ խանդում են ոչ թե որևէ առիթով, այլ այն պատճառով, որ խանդոտ են:
Վ.Շեքսպիր
Խանդի համար ամեն ինչ պարզ է, բայց ապացույցներ չկան:
Մ.Յ.Լերմոնտով
Տարվելով խանդոտ կասկածամտությամբ, կարելի է վրավորել նաև միանգամայն անմեղ մարդուն:
Վ.Շեքսպիր
Խանդոտի սերն ավելի շատ նման է ատելության:
Ժ.Մոլիեր
Նա, ում դադարել են սիրել, սովորաբար ինքն է մեղավոր, որ ժամանակին դա չի նկատել:
Ֆ.Լարոշֆուկո
Կորցնելով կնոջ սերը, կարող ես մեղադրել միայն ինքդ քեզ, որ չես կարողացել պահպանել այդ սերը:
Ն.Ա.ԴոբրոլՅուբով