Սեքս ինտերնետով (վիրտուալ սեքս)


Վերջին ժամանակներս ինտերնետն այնքան է մտել մեր կյանք, որ դժվար է պատկերացնել այժմ կյանքն առանց ինտերնետի: Այդ պատճառով այն չէր կարող չազդել նաև մարդկանց նեղ անձնային և սիրային կյանքի վրա:


Ի՞նչ պատճառներ են մարդկանց ստիպում փնտրել վիրտուալ սեռական հարաբերություններ:


Ակնհայտ է, որ դրանք մի քանիսն են: Դրանցից ամենատարածվածը սեփական սեռական հարաբերություններում անբավարարվածությունն է կամ ուժեղ սեռական ցանկությունները, որոնք դժվար է իրականացնել իրական կյանքում: Մյուս պատճառը հետաքրքրասիրությունն է` նոր գիտելիքների ձեռք բերումը: Էրոտիկ կայքերը առաջարկում են տարբեր տեսակի խաղալիքների, ստիմուլյատորների, աքսեսուարների առաքում տուն: Ինչպես նաև կարելի է ինտերնետից իմանալ տարբեր դիրքերի, տարբեր ձևերի մասին, ծանոթանալ կամասուտրային:


Հաճած մարդկանց ինտերնետ ծանոթությանը դրդում է միայնությունը: Ինչպես նաև ինտերնետ ծանոթության կարող է հղել խանդը, զուգընկերոջից վրեժ լուծելու ցանկությունը: Ինտերնետով սեքսը հասանելի է ողջ օրվա ընթացքում, այստեղ կարելի է թաքնվել ծածկանվան տակ և նույնիսկ փոխել սեռը: Որպես կանոն ինտերնետի այս ծառայություններից օգտվում են մարդիկ, որոնց շփման շրջապատը փոքր է, կամ ընդհանրապես չունեն: Դա հաճախ այն մարդիկ են, որոնք հիմնականում խրված են աշխատանքային առօրյայի մեջ և անձնականի ժամանակ չեն ունենում:


Ինչ-որ մեկի համար սա դառնում է կյանքի ոճ, մյուսի համար դառնում է հետաքրքիր արկած, շատերի համար` ուսուցման հանրագիտարան, ուրիշների համար փրկություն մենակությունից: Բայց արդյունքում վիրտուալ սեքսը միևնույն է մնում է սեր միայնության մեջ, սեր քո իդեալի նկատմամբ այլ ոչ իրական մարդու: Իհարկե կան այնպիսի զույգեր, որոնք ծանոթանում են իրար հետ վիրտուալ կապից հետո և նույնիսկ արդյունքում ամուսնանում են: 

Բայց դա լրիվ ուրիշ է, այսինքն փոխվել է ծանոթության վայրը` նախկինում ծանոթանում էին փողոցում, գրադարանում, իսկ հիմա օգտագործում են ինտերնետը, բայց չարժե փոխարինել իրական սեքսը վիրտուալով, քանի որ այն մնում է որպես ձեր արևակայության և իլլյուզիայի արդյունք: Վիրտուալ սեքսը դա ընդհանրապես անմարմին սեքսն է: 

Ճիշտ է կա նաև ինքնաբավարարումը, բայց իրական կյանքում միմյանց ձգելու օրենքն է իշխում: Կյանքում կարևոր է զգալ զուգընկերոջ հոտը, նրա մազերի փափկությունը, տեսնել թե նա ինչպես է սովոր քնելուն, ինչ նախաճաշ է սիուրմ ուտել: Հնարավոր է ոմանք պնդեն, որ դա կարելի է իմանալ նկարագրելու միջոցով, բայց դա նույնը չէ ինչ այդ ամենը զգալ զգայարաններով:


Իհարկե ինտերնետում կարելի է ներկայանալ ինչպես հարմար է, հորինել քեզ համար ցանկացած պատմություն և քեզ բնորոշել ցանկացած հատկանիշներով: Բայց արդյո՞ք դա կօգնի լուծել այդքան խորը արմատավորված հոգեբանական խնդիրները և արդյոք կփրկի դեպրեսիայից: Դեպքերի մեծամասնությունում դա էլ ավելի է սրում իրավիճակը և դժվարացնում խնդրի լուծումը: Եվ իրական զուգընկերոջը վիրտուալով փոխարինելը երբեմն կլինիկական երանգ է ստանում:


Ցանցային սեքսը ունի նաև մեկ այլ խնդիր` այն շատ հասանելի է և առաջին հերթին երեխաներին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ , որ ներկայիս երեխաները ավելի շատ են տիրապետում տեխնիկային: Մի կողմից դա լավ է, մյուս կողմից էլ երեխան տեսնում և կարդում է այն ինչի համար նա դեռ շատ փոքր է: Դրա հետ մեկտեղ այդ ինֆորմացիան նրա վրա թողնում է նույպիսի բացասական ազդեցություն, ինչպիսիք թողնում են անորակ սիրային ֆիլմերը, գլամուրային ամսագրերը, սիրավեպերը: 

Դրանցում գրեթե միշտ հերոսն ու հերոսուհին օրգազմի են հասնում հենց առաջին իսկ անգամից, նրանք բոլորն ունեն իդեալական կազմվածք, մի խոսքով ամեն ինչ հարթ է ու փայլուն: Եվ վիրտուալին ձգտելու պատճառներից մեկն էլ հենց այն է, որ հնարավոր է կրկնօրինակել և իդեալականացնել ամեն ինչ: 

Վիրտուալ սեքսով զբաղվելու մեկ այլ պատճառ է այն, որ մարդիկ փախչում են իրական խնդիրներից, այսինքն ինտերնետով նրանք կարող են հաճույք ստանալ առանց որևէ վեներական հիվանդությամբ վարակվելու վախի, նրանց համար կարևոր չէ, թե ինչպիսի տեսք ունեն այդ պահին կամ ինչ է նրանց հագին: Բայց միևնույն ժամանակ վիրտուալ սեքսը հետաքրքիր է միայն սկզբում հետո այն սկում է ձանձրացնել:


Վիրտուալ զուգընկերոջ հետ զգացած զգացողությունները կարող են սրություն և համ տալ իրական զուգընկերոջ հետ հարաբերություններին, բայց այս հարցում էլ պետք է ամեն ինչ լինի չափի մեջ, քանի որ երբեմն շատ են տարվում վիրտուալով և մոռանում են իրականի մասին:


Ինքն իրենով վիրտուալ սեքսը հոգեբանական բնույթի պրոբլեմներ չի առաջացնում, բայց դրա ֆոնի վրա ի հայտ են գալիս արդեն իսկ գոյություն ունեցող պրոբլեմները, բացի այս ամենից վիրտուալ սեքսը իրենից ներկայացնում է նաև կրիմինալ վտանգ` դա մանկական պոռնոգրաֆիայի և պեդոֆիլիայի տարածումն է, քանի որ համաշխարհային ցանցը այնպիսի ստուգման չի ենթարկվում ինչպիսին անհրաժեշտ է:


Իսկ ահա ոչ սովորական սեռական հակումներ ունեցող մարդկանց համար ինտերնետով սեքսը մեծ օգնություն է: Այդ մարդը հասկանում է, որ միայն ինքը չի այդպիսին և դա նրան օգնում է ազատվել մեղքի զգացումից: Իսկ դա արդեն իսկ թերապևտիկ ազդեցություն ունի այդպիսի անձանց համար:


Սովորաբար ինտերնետ կախվածությունից բուժման համար օգտագործում են <> ծրագիրը, բայց ժամանակակից գործնական կյանքում գրեթե անհնար է խուսափել ինտերնետից:


Պետք է հիշել, որ ինտերնետը ինքն իրենով չեզոք և ոչ անձնային տարածություն է, որին միտք ու բազմազանություն ենք տալիս մենք ինքներս` մարդիկ:

Նախորդը Հաջորդը