Հնարավո՞ր է արդյոք սիրել միաժամանակ երկու մարդու



Մենք բոլորս մարդկային էակներ ենք, ովքեր բավականին քիչ ենք տարբերվում է կենդանիներից։ Թերևս այդ է պատճառը, որ մենք երբեմն ուզում ենք սեթևեթել։  Միայն թե որոշ մարդկանց մոտ այդ ցանկությունը գնում է շատ հեռու, և նրանք մտադրվում են ապրել իրենց ցանկությունների  առարկայի հետ ընդմիշտ։ Բայց չեն կարողանում կողմնորոշվել, քանի որ իրենց թվում է, թե սիրում են երկուսին էլ միանգամից: Այստեղ պետք է կանգ առնել և մտածել․ արդյո՞ք ամեն բան կարգին է։ 

Այնպես որ, մենք որոշեցինք պարզել, թե արդյո՞ք հնարավոր է սիրել երկու մարդու միանգամից, եւ ի՞նչ զգացումներ կարող են թաքնվել դրա տակ: 


Եսասիրությունը,  թե՞ որեւէ այլ բան։

Այնպես է ստացվում, որ մոնոգամ հարաբերությունները, ցավոք սրտի, սպանում են կիրքը։ Սակայն, կողմնակի կապ ունենալը ոչ միշտ է կապված զուգընկերոջ տհաճ սովորությունների կամ առօրյա  կյանքի հետ: 

Երբեմն երկու մարդու նկատմամբ տածած սիրո ետևում թաքնվում է ճշմարիտ սերը։ Եվ այդ զգացումը մարդ վերապրում է ... ինքն իր հանդեպ: Այն բարձրացնում է տրամադրությունը եւ ավելացնում ինքնագնահատականը: Բայց դա այլ բան է, երբ մարդը փորձում է պահպանել հարաբերությունները երկու մարդու հետ՝ ինքնասիրական բնազդներից ելնելով։ Կամ էլ նրա համար, որ իր դուրը գալիս է, երբ իր համար պայքարում են: 

Այստեղ սիրո մասին խոսք չկա, միայն ինքնսասիրություն է։ Շատ հաճախ «Ես սիրում եմ երկու մարդու» արտահայտության մեջ թաքցնում է ընտրություն կատարելու դժկամությունը: Մարիամին սիրում ես նրա համար, որ նրա հետ հետաքրքիր է եւ հաճելի է ժամանակն անցնում, իսկ Լուսինեին՝ անկողնային սխրանքների և համեղ ուտեստներ պատրաստելու համար։ Միայն թե դա չէ իսկական սերը, բայց փորձ է իրար կպցնել և դարձնել իդեալական երկու անկատար տարբերակները։ Եվ ուղեղի աշխատանքն այստեղ ավելի շատ  է, քան զգացմունքային կողմը։  

Հետեւաբար, հոգեբանները երբեմն խորհուրդ են տալիս, եթե դուք չեք կարող հասկանալ ձեր զգացումները երկու տարբեր աղջիկների վերաբերյալ, ապա հեռացեք նրանցից։ Քանի որ, ըստ էության, ձեզ դուր չի գալիս և ոչ մեկը։ 


Կարելի՞ է ազատվել նման զգացմունքներից։ 

Պարբերաբար գալիս են աներես մտքեր աշխատակցի հետ սեքսի մասին։ Մտքերը մտքերով, բայց նրանք շատ են խանգարում և հրահրում մեղքի ու խոչընդոտում բնականոն աշխատանքը: Բայց, ցավոք սրտի, չկա ոչ մի ճանապարհ վերահսկելու  զգացմունքները: Դուք կարող եք վերահսկել Ձեր արձագանքը այդ զգացմունքների վերաբերյալ։ Այսինքն, դադարել  ցանկանալ աշխատակցին գրեթե անհնար է, բայց դուք կարող եք վերցնել և նայել ձեր հաղորդագրությունները և ձեր շփումը, համոզվել նրանց անհեթեթ լինելու վրա, մտածել, թե ինչ  արձագանք կունենան մնացած աշխատակիցները, վերջապես, պատկերացնել, թե ձեր երկուսի հետ ինչ կանի ձեր ընկերուհին։ 

Նման մտքերը անմիջապես կսթափեցնեն ձեզ։ Մեղադրել ինքներդ ձեզ նրա համար, որ ցանկանում եք ինչ-որ մեկին՝ դա անշնոհակալ և հիմար գործ է։ Հատկապես, եթե այդ ցանկությունը չի վնասում ոչ մեկին։ 

Հոգեբանները նման դեպքերում խորհուրդ են տալիս ոչ թե նայել սեփական երեխաների լուսանկարներին ապաշխարության նպատակով, այլ ևս մեկ անգամ խեղաթյուրել հայացքը ցանկալի սուբյեկտին (իհարկե, ոչ թե ուղղակիորեն):Ուղեղը կստանա կեղծ ահազանգ, և ժամանակի ընթացքում ցանկության աստիճանը կսկսի նվազել: 

Տարրական արրական բնազդ, բավարարեցիր էգին, դե կարող ես քնել։ Իսկ եթե՞ ամեն ինչ վերածվել է սիրո։  


Իսկ ի՞նչ անել, երբ ցանկասիրությունը վերածվում է սիրո։ 

Սա, նույնպես, տեղի է ունենում։ Դժվարանում է  չմտածելը նրա մասին, անտեսել իր հաղորդագրությունները: Թվում է, թե հանգստացել եք, բայց հանդիպման ժամանակ նորից կորցնում ես արժանապատվությունդ: 

Փորձագետներն ասում են, որ սերը առաջ է ընթանում մի քանի փուլերով․ ցանկասիրություն և համակրանք, նուրբ զգացմունքներ, հարգանք և նվիրվածություն։ Նույնիսկ եթե դուք արդեն հարաբերությունների մեջ եք, ձեր նոր զգացմունքները կընթանան նույն փուլերով։ Բայց միայն այն դեպքում, եթե այդ զգացումները անկեղծ են: Եվ վաղ թե ուշ դուք կմտածեք փոխել կանանց, թե չարժե։ 

Իհարկե, դուք պետք է հաղթահարեք զարգացող ցանկասիրությունը դեռևս հղիացման փուլում, քանի դեռ այն չի վերածվել սիրո։ Խնդիրն այն է, որ շատերը շփոթում են այս երկու զգացմունքները։ Այս պահին, դուք պետք է նստեք և պարզեք, թե արդյո՞ք, դուք զգում եք, որ ձեր նոր ցանկության սուբյեկտին պաշտում եք ավելին, քան պարզապես սեռական ձգտումը։ 

Դե, եթե ոչ, ապա դուք կկատարեք  մեծ սխալը փոխելով  դատարկ դույլը մեկ այլ դատարկի հետ, և, ի վերջո, դուք կհոգնեք դրանից ավելի արագ եւ ուժեղ, քան նրանից, ում լքել էիք մինչ այս դեպքը։ Որովհետեւ, եթե առաջին փուլում բացի սեռական հարաբերություններից այլ բան չկա, ապա  կզարգանա հետեւյալ սցենարը. կիրք, սեքս, անտանելի ձանձրույթ, խղճմտանքի զգացողություն: 


Ի՞նչ անեն շատասերները։ 

Եթե ​​դուք, բնականից մոնոգամ  արու եք, անկեղծորեն  սիրում եք ձեր կնոջը, սակայն անսպասելիորեն սիրահարվում եք մեկ այլին, ապա անհրաժեշտ է լուրջ որոշումներ կայացնել և վերանայել  փոխհարաբերությունները ձեր ոճը։ 

Միգուցե դուք ստեղծված եք ավելի բաց սեռական ապրելակերպի համար։ Իսկ այն փաստը, որ դուք առաջ մոնոգամ էիք /միասեր/  և  հակված էիք միակնության, դա  կրթության եւ ներքին ժուժկալության հետեւանք էր։  Ոմանցն անհրաժեշտ է 30 տարի, որպեսզի ճանաչեն իրենց։ 

Դրանից վախենալ պետք չէ, ոչ մի սարսափելի բան չկա։ Որպեսզի տիրապետեք զգացմունքներիդ, կարդացեք խելացի ձեռնարկներ շատասերների համար, օրինակ, Տրիստան Տաորմինայի պաշտելի «Opening Up․ բաց  հարաբերությունների ստեղծումն ու պահպանումը» , եւ «Ավելի քան երկու․ Գործնական Էթիկայի ուղեցույց շատասերների համար», ինչպես նաեւ հիմքային գիրք շատասերների համար «Հարաբերությունների Էթիկան»:  

Այս գրքերի շնորհիվ կարող եք հասկանալ, թե ինչպես պետք է ապրել, և ինչպես դա անել։ Բացի այդ,  ձեզ նման մարդիկ միլիոնավոր են, չափազանց շատ, այնպես որ դուք կարող եք գտնել ձեր դժբախտության մերձավորներին (թեեւ, ով է ասել, որ սա վատ բան է) տարբեր սոցիալական ցանցերում: 


Արդյո՞ք հնարավոր է սիրել երկու մարդու միաժամանակ. 

Այնուամենայնիվ, բոլոր առումներով շատասերների մոտ էլ  հավասարակշռությունը միևնույն է շեղվում է մեկնումեկի օգտին։ Սիրել հավասարապես ուժեղ չի ստացվում,  կան շատ նրբություններ: Նոր սերը հանդիսանում է արդեն գոյություն ունեցող սիրո ամրության ստուգման չափանիշ։. 

Ամենայն հավանականությամբ, մենք երբեք չենք կարողանա ուսումնասիրել սիրո բնությունը, քանի որ շատ բան կախված է անհատի, նրա ընկալումների, վարքի, կրթության հետ: Սերն  աներևակայելի սուբյեկտիվ բան է: 

Տարբեր մարդիկ ունեն տարբեր պատկերացումներ, թե ինչ է նշանակում սիրել, ինչպես նաեւ օգտագործում են  տարբեր չափանիշներ, որոնցով բնորոշվում է  ընտանեկան բախտը։


Նախորդը Հաջորդը