Երազահան-Ի


Տառերի ցանկն այստեղ


ԻՆՔՆԱԹԻՌ 

Երազում թռչող ինքնաթիռ տեսնելը նորության նշան է։ Երազում ինքնաթիռի վթարի մասին լսելը ծրագրերի խափանման նշան է։


Իժ 

Իժն առհասարակ նախահարձակ չի լինում մարդու վրա: Իսկ եթե երազում տեսել ես, որ իժը ֆշշալով հարձակվում է վրադ և սարսափահար վեր ես թռել քնից, ապա մտածիր, թե քո որ արարքով ես վաստակել մի հույժ կարևոր թշնամի: Պարզելով, աշխատիր հարթել ձեր մեջ ծագած հակամարտությունը, այլապես այդ մարդը կարող է հիրավի, անակնկալ հարձակվել վրադ և մեծ վնաս պատճառել քեզ:


ԻԼԻԿ 

Եթե կին ես, ու տեսել ես, որ իլիկ ես մանում, ուրեմն երկար ժամանակ է, ինչ սիրահարված ես մի մարդու, որ անտարբեր է քո նկատմամբ: Բայց քո նվիրվածությունը, քո համառ սերը պիտի այդ մարդու անտարբերությունը նախ համակրանքի փոխեն, ապա սիրո: Շուտով այդ մարդն ինքը պիտի գա քեզ մոտ և խոստովանի իր սերը:


ԻՆՔՆԱԵՌ 

Ընտանեկան անախորժություններ պիտի ունենաս, բայց շատ կարճ են տևելու դրանք, և նորից ձեր բարեկեցիկ և խաղաղ կյանքը պիտի իր սովորական հունի մեջ մտնի:


ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՏՈԻՆ 

Եթե տեսել ես, որ նստել ու ինքնակենսագրություն ես գրում, ուրեմն շուտով կյանքիդ մեջ մի նշանակալի փոփոխություն պիտի կատարվի կամ պաշտոնի բարձրացում պիտի ունենաս, կամ հաջողվի պիտի այն գործը, որ կյանքիդ հիմնական նպատակն ես համարում:


ԻՆՔՆԱՀՈՍ ԳՐԻՉ 

Եթե տեսել ես, որ ինքնահոս գրիչ ես նվեր ստացել, մի շատ հաճելի բան պիտի կատարվի կյանքիդ մեջ, հեշտությամբ պիտի հաղթահարես այն խոչընդոտները, որ մինչև այդ արգելակում էին գործիդ ընթացքը:


ԻՇԱՄԵՂՈՒ 

Մի փոքրիկ, բայց բավականին վտանգավոր թշնամի ունես, բայց եթե աչալուրջ լինես թշնամանքը բամբասանքից այն կողմ չի անցնել:


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը