Երազահան-Ժ


Տառերի ցանկն այստեղ


Ժ տառը տեսնելը `իմացական կատարելություն:Այն գլխիվայր տեսնելը `խաղամոլություն:Գրելը գլխիվայր և մենակ`միամտություն:Ուրիշ տառերի մեհ ուղիղ տեսնելը `հաստատամտություն:Ուրիշ տառերի հետ մեծացված տեսնելը`բարձրություն,ազնվություն:


ԺԱՄ կամ ԺԱՄԱՆԱԿը 

ընդհանրապես բարեբախտության նշան է ,բացի կեսգիշերից մինչև 1-ը ընկած ժամանակամիջոցը,որը տեսնելը աղետալի և մահացու իմաստ ունիԺամը նայելը պատի ժամացույցի վրա`խաղնված գործեր,նայելը գրպանի ժամացույցին`սիրային ժամադրություն:Ժամադրության գնալ ժամանակից շուտ` մտահոգություն,ուշ` կսկիծ,դառնություն:Ժամերը հաշվելը `հիվանդության սաստկացում,մահ:


ԺԱՄԱՑՈՒՅՑ 

Երազում ժամացույցը կյանքի, փոփոխության, շարժման, հաջողության նշան է։ Թանկարժեք ժամացույցը կանխատեսում է լավ փոփոխություններ, առողջություն, հարստություն և բարեկեցություն։ Կանգ առած ժամացույցը նշանակում է դադար գործերում կամ ժամացույցի տիրոջ մահ։ Կոտրված ժամացույցը նշանակում է խոչընդոտների պատճառով առաջացած անհաջողություն։ Երազում ժամացույց կոտրելը նշանակում է, որ դուք ինքներդ խոչընդոտ կհանդիսանաք ձեր երջանկության կամ հաջողության համար։


ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Եթե կին ես ու տեսել ես, թե ժամադրված ես ինչ-որ տղամարդու հետ, սպասում ես, բայց նա չի զալիս, զգուշացիր, կա մեկը, որ անվերջ փորձում է վիրավորել արժանապատվությունդ, վարկաբեկել քեզ, որովհետև համառորեն մերժել ես նրան, բայց ոչ մի արդյունքի չի կարողանալու հասնել, քանի որ ձեր շրջապատը լավ է ճանաչում թե քեզ, թե նրան: Եթե այրամարդ ես ու ժամադրված ես կնոջ հետ, իսկ նա մեծ ուշացումով է եկել, երազդ հուշում է, որ շուտով սիրահարվես պիտի և շատ դժվարությամբ պիտի նվաճես սիրտը: Սակայն շատ չանցած նա անհունորեն ու անմնացորդ նվիրվի պիտի քեզ, և ձեր կապը շատ ամուր ու շատ երկարատև լինի:


ԺԱՄԱՏՈՒՆ 

զարդարված տեսնելը `արդարասիրություն,արքայության արժանացում:Մեջը աղոթելը `լավ գործերի կատարում:


ԺԱՆԻՔ 

Թե թշնամիդ ժանիքները բացած քեզ է նայում, անհանգստանալու ոչ մի պատճառ չունես: Անզորության ժանիքներ են դրանք, որ բացել է քեզ ահաբեկելու համար: Եթե կին ես տեսել ատամները ժանիքների են նման, զգուշացիր, մի թաքուն դավ է նյութվում քո դեմ, նյութվում է շատ խորամանկորեն, և երազդ նախազգուշացնում է, որ առաջիկայում, գոնե որոշ ժամանակ ոչ մի առնչություն չունենաս ոչ մի կնոջ հետ:


ԺԱՆԳ 

Շատ երազահանների կարծիքով վատ նշան է: Բայց իրականում այդպես չէ: Եթե երազիդ մեջ որևէ ժանոտված իր ես տեսել, ուրեմն կյանքում քեզ սպասում է մի հաջողություն, որ թեև արտաքին փայլ չունի, բայց ներքոոստ շատ է փայլուն ու նշանակալի: Եթե տեսել ես, որ ժանգոտել է կրծքիդ խաչը, ուրեմն ինչ-որ ակամա մեղք ես գործել ու չես էլ մտածել այն քավելու մասին: Մինչև բարի գործերով չքավես մեղքդ, ժանգոտած խաչը միշտ երազիդ է գալու և տանջելու է քեզ:


ԺԱՆՅԱԿ 

Սիրային տեսակցություն։


ԺԱՆԴԱՐՄ 

Հոգսեր, վտանգ, անհանգստություն։


ԺԱՅՌ 

 Անձնական լուռ տառապանքի նշան է: Թեև զ գում ես, որ հո գուդ խորքում հո գեկան շատ գանձեր ունես, բայց լուռ ու խոնարհ բնավորությանդ հետևանքով չես կարողացել ի ցույց դնել ամենեցուն: Բայց շուտով պիտի ծանոթանաս մի կնոջ հետ, որ սիրահարվելով քեզ, պիտի կարողանա ամենին ցույց, տալ, թե իրականում ով ես և ինչ ես դու, քեզ դարձնել նշանավոր և կիսել քո փառքը: ԺԱՊԱՎԵՆ Երազում ժապավեն, երիզներ, կտորի գունավոր շերտեր տեսնելը նշանակում է ճանապարհ։ Վառ և խայտաբղետ ժապավենները նշանակում են, որ ձեր կյանքը լի կլինի վառ տպավորություններով։ Միևնույն գույնի մի քանի ժապավեն տեսնելը նշանակում է միօրինակ և ձանձրալի կյանք։ Երազում վրան մակագրված ժապավեն տեսնելը կանխատեսում է տխուր լուրերի ստացում։


ԺԱՌԱՆԳՈԻԹՅՈՒՆ 

Ժառանգություն (ստանալ) Հիասթափություն, կորուստ, նյութական վնաս։


ԺԻԼԵՏ 

Վեհ և խաբեություն։


ԺՈՂՈՎ 

Եթե տեսել ես, nր մեծահավաք ժողովի մասնակից ես, ուրեմն պիտի ներ գրավվես մի կասկածելի գործի մեջ, խճճվես շրջապատիդ մարդկանց հետ ունեցած հարաբերություններում, ժամանակի կորուստներ ունենաս, որ ուղեկցվեն պիտի նաև նյութական ու բարոյական կորուստներով: Երազդ նախազ գուշացնում է, որ հեռու մնաս կասկածելի գործերի մեջ ներ գրավվելուց: Եթե տեսել ես, որ ժողովում ճառ ես լսում, շուտով հանդիպում պիտի ունենաս բարձրաստիճան մարդկանց հետ, որոնք բազում խոստումներ պիտի տան քեզ և սակայն ոչ մեկը չկատարեն: Եթե ինքդ ես ճառ արտասանում, երազդ ոչ մի լավ թան չի խոստանում՝ գործիդ մեջ պիտի ձախողումներ ունենաս:


ԺՈՂՈՎՈՒՐԴ 

Կարևոր նորություններ;


Տառերի ցանկն այստեղ

Նախորդը Հաջորդը